Ռոբերտ Հյուբներ
Ռոբերտ Հյուբներ (գերմ.՝ Robert Hübner, նոյեմբերի 6, 1948, Քյոլն, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Բիզոնիա, Գերմանիան 1945-1949 թվականներին, Գերմանիա), գերմանացի գրոսմայստեր, շախմատի աշխարհի առաջնության հավակնորդ, հավակնորդների մի շարք մրցաշարերի մասնակից, բանասիրական գիտությունների դոկտոր[1]։
Ռոբերտ Հյուբներ | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 6, 1948 (76 տարեկան) |
Ծննդավայր | Քյոլն, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Բիզոնիա, Գերմանիան 1945-1949 թվականներին, Գերմանիա |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրթություն | Կյոլնի համալսարան |
Մասնագիտություն | շախմատիստ, գրող, papyrologist, պատմաբան և մարզիկ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Deutscher Schachbund? |
Robert Hübner Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՌոբերտը 9 տարեկանից հաճախել է Քյոլն քաղաքի շախմատային ակումբ և կարճ ժամանակ անց ընդգրկվել ակումբի հավաքականի կազմում։ իր առաջին հաջողությունները գերմանացին գրանցել է նույն հավաքականի կազմում։ 9 տարեկանում նա հանդես է եկել է Գերմանիայի երիտասարդական առաջնությունում, 11 տարեկանում՝ երիտասարդների աշխարհի առաջնությունում, իսկ 19 տարեկանում մասնակցել է Գերմանիայի մեծահասակների առաջնությանը և կիսել 1-2-րդ տեղը։
Շուտով Ռոբերտը հաղթող է ճանաչվել խոշոր միջազգային մրցաշարերում և ճանաչվել որպես աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկը։ Նա առաջին մրցանակները է նվաճել Սոմբորում (1970), Օսլոյում (1974), Մյունխենում (1979), Չիկագոյում (1982), Բիլում, Լինարեսում (1985), Սոլինգենում (1986)։
Շախմատին զուգահեռ զբաղվում է բանասիրությամբ, պապիրուսագիտության խոշորագույն մասնագետներից մեկը և ուսումնասիրելով հին եգիպտական ձեռագրեր։ Ռոբերտ Հյուբներ տիրապետում է բազմաթիվ օտար լեզուների։ Հեղինակ է Ֆրանց Կաֆկայի և Ջերոմ Դեյվիդ Սելինջերի աշխատանքներին վերաբերող հետազոտությունների։ Եվ չնայած այս ամենին նա առավել հայտնի էր աշխարհի առաջնության մրցումներին իր մասնակցությամբ։
1969 թվականին Ռոբերտ Հյուբները հաղթել է Աթենքի Զոնալ մրցաշարում։ 1970 թվականին Լաս Պալմաս դե Գրան Կանարիայում տեղի ունեցած միջզոնալ առաջնությունում կիսել է 2-4-րդ տեղը և իրավունք ստացել մասնակցելու հավակնորդների խաղերին։ Եղել է աշխարհի նախկին չեմպիոն Տիգրան Պետրոսյանի մրցակիցը։
Այս մրցապայքարի առաջին 6 պարտիաներն ավարտվել են ոչ ոքի, 7-րդ պարտիայում Պետրոսյանին հաջողվել է հաղթանակ տանել, և ի զարմանս շատերի, Հյուբները որոշել 3-4 հաշվի ժամանակ չշարունակել հանդիպումը։
1979 թվականին նա Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած միջզոնալ մրցաշարում կիսել 1-3-րդ տեղերը, այնուհետև հաղթել քառորդ եզրափակչում Անդրաշ Ադորյանին (5½:4½), կիսաեզրափակիչում՝ Լայոշ Պորտիշին (6½:4½), իսկ եզրափակչում պարտվել Վիկտոր Կորչնոյին (3½): :4½)։ Որոշիչ պահին, երբ Վիկտոր Կորչնոյը առաջ է անցել հաշվի մեջ, Հյուբները հրաժարվել շարունակել հանդիպումը։
1983 թվականին հավակնորդների մրցաշարի 1/4 եզրափակիչի 4֊րդ խաղում տանուլ է տվել 62֊ամյա Վասիլի Սմիսլովին, իսկ 9֊րդ խաղում հաղթանակ տարել և հաշիվը դարձրել 4,5:4,5։ Հաջորդ 5 խաղերն ավարտվել են ոչ֊ոքի և պատմության մեջ առաջին անգամ վիճակահանությամբ որոշվել է հաղթողը՝ Սմիսլովը դարձել է աշխարհի չեմպիոն[2][3]։
1990 թվականին Հյուբներն ընդգրկվել է Մանիլայի միջզոնալ մրցաշարում և իրավունք ստացել մրցելու հավակնորդների պայքարում։
1992 թվականի ապրիլի 23-ից Միխայիլ Չիգորինի խորհրդանշական ակումբի անդամ է։
1998 թվականին Էլիստայում կայացած Համաշխարհային օլիմպիադայում նա խաղացել է ազգային հավաքականի կազմում և 8 հնարավորից վաստակել 5½ միավոր (+4 −1 = 3)։
Հյուբների ներդրումը շախմատային գրականության մեջ ներառում է աշխարհի չեմպիոնների ուսումնասիրությունը և 19-րդ դարի շախմատային նշանավոր լայնածավալ վերլուծությունը։
Հյուբները հայտնի է նաև որպես լավագույն սյանցի խաղացող[4]։
Վարկանիշի փոփոխության գրաֆիկ
խմբագրելՏարի | Հնվ | Փտր | Մրտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկտ | Տարվա լավագույն |
Տարվա վատագույն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1971 | 2590 | 2590 | 2590 | |||||||||||
1972 | 2590 | 2590 | 2590 | |||||||||||
1973 | 2600 | 2600 | 2600 | |||||||||||
1974 | 2615 | 2615 | 2615 | |||||||||||
1975 | 2615 | 2615 | 2615 | |||||||||||
1976 | 2585 | 2585 | 2585 | |||||||||||
1977 | 2600 | 2600 | 2600 | |||||||||||
1978 | 2595 | 2595 | 2595 | 2595 | ||||||||||
1979 | 2595 | 2595 | 2595 | 2595 | ||||||||||
1980 | 2600 | 2600 | 2600 | 2600 | ||||||||||
1981 | 2635 | 2640 | 2640 | 2635 | ||||||||||
1982 | 2620 | 2630 | 2630 | 2620 | ||||||||||
1983 | 2625 | 2620 | 2625 | 2620 | ||||||||||
1984 | 2620 | 2610 | 2620 | 2610 | ||||||||||
1985 | 2605 | 2620 | 2620 | 2605 | ||||||||||
1986 | 2625 | 2620 | 2625 | 2620 | ||||||||||
1987 | 2615 | 2610 | 2615 | 2610 | ||||||||||
1988 | 2595 | 2600 | 2600 | 2595 | ||||||||||
1989 | 2600 | 2605 | 2605 | 2600 | ||||||||||
1990 | 2595 | 2585 | 2595 | 2585 | ||||||||||
1991 | 2620 | 2615 | 2620 | 2615 | ||||||||||
1992 | 2615 | 2630 | 2630 | 2615 | ||||||||||
1993 | 2620 | 2605 | 2620 | 2605 | ||||||||||
1994 | 2610 | 2605 | 2610 | 2605 | ||||||||||
1995 | 2620 | 2630 | 2630 | 2620 | ||||||||||
1996 | 2635 | 2595 | 2635 | 2595 | ||||||||||
1997 | 2600 | 2580 | 2600 | 2580 | ||||||||||
1998 | 2560 | 2575 | 2575 | 2560 | ||||||||||
1999 | 2585 | 2599 | 2599 | 2585 | ||||||||||
2000 | 2620 | 2615 | 2606 | 2620 | 2606 | |||||||||
2001 | 2616 | 2616 | 2612 | 2612 | 2616 | 2612 | ||||||||
2002 | 2628 | 2628 | 2634 | 2640 | 2640 | 2628 | ||||||||
2003 | 2625 | 2625 | 2604 | 2604 | 2625 | 2604 | ||||||||
2004 | 2604 | 2607 | 2624 | 2624 | 2624 | 2604 | ||||||||
2005 | 2624 | 2624 | 2636 | 2632 | 2636 | 2624 | ||||||||
2006 | 2632 | 2632 | 2612 | 2612 | 2632 | 2612 | ||||||||
2007 | 2608 | 2608 | 2608 | 2608 | 2608 | 2608 | ||||||||
2008 | 2602 | 2599 | 2600 | 2600 | 2602 | 2599 | ||||||||
2009 | 2597 | 2595 | 2605 | 2605 | 2603 | 2605 | 2595 | |||||||
2010 | 2603 | 2600 | 2596 | 2598 | 2598 | 2598 | 2603 | 2596 | ||||||
2011 | 2600 | 2593 | 2593 | 2592 | 2592 | 2580 | 2600 | 2580 | ||||||
2012 | 2583 | 2583 | 2581 | 2581 | 2581 | 2581 | 2581 | 2584 | 2589 | 2589 | 2581 | |||
2013 | 2589 | 2589 | 2589 | 2589 | 2593 | 2593 | 2593 | 2593 | 2593 | 2593 | 2595 | 2599 | 2599 | 2589 |
2014 | 2599 | 2599 | 2592 | 2596 | 2598 | 2601 | 2600 | 2599 | 2599 | 2594 | 2593 | 2596 | 2601 | 2592 |
2015 | 2594 | 2597 | 2596 | 2596 | 2596 | 2589 | 2589 | 2589 | 2589 | 2588 | 2588 | 2588 | 2597 | 2588 |
2016 | 2586 | 2586 | 2583 | 2579 | 2580 | 2584 | 2577 | 2577 | 2577 | 2574 | 2574 | 2574 | 2586 | 2574 |
2017 | 2574 | 2569 | 2569 | 2573 | 2573 | 2575 | 2575 | 2575 | 2575 | 2578 | 2577 | 2577 | 2578 | 2569 |
2018 | 2577 | 2577 | 2577 | 2577 | 2576 | 2576 | 2576 | 2576 | 2576 | 2576 | 2576 | 2579 | 2579 | 2576 |
2019 | 2579 | 2575 | 2575 | 2575 | 2579 | 2579 | 2579 | 2579 | 2579 | 2582 | 2576 | 2576 | 2582 | 2575 |
2020 | 2576 | 2576 | 2574 | 2574 | 2574 | 2574 | 2574 | 2574 | 2574 | 2574 | 2574 | 2574 | 2576 | 2574 |
2021 | 2574 | 2574 | 2574 | 2574 | 2574 | |||||||||
2022 | 2574 | 2574 | 2574 |
Գրականություն
խմբագրել- Шахматы: энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 443. — 621 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3.
- Туров Б. И. Жемчужины шахматного творчества. — М.: Физкультура и спорт, 1991. — С. 312—316. — 320 с. — 100000 экз. — ISBN 5-278-00269-7
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Хюбнер, Роберт
- ↑ Реклама Необычный эпизод в истории шахмат или матч Хюбнер-Смыслов 1983г.
- ↑ Торжество логики шахмат Василия Смыслова
- ↑ Chinese Chess for Beginners by Sam Sloan (1989) 0-923891-11-0
- ↑ Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
- ↑ Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։
Արտաքին հղումներ
խմբագրել- Կենսագրությունը Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի կայքում
- Անձնական քարտը ՖԻԴԵ-ի կայքում
- Պարտիաները chessgames.com կայքում
- Անձնական քարտը 365chess.com կայքում
- Մասնակցությունը օլիմպադային
- Մասնակցությունը թիմային խաղերին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Հյուբներ» հոդվածին։ |