Ալբերտ Խաչատրյան

հայ օպերային երգիչ

Ալբերտ Լորիսի Խաչատրյան (մայիսի 1, 1935, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 7, 2020, Երևան, Հայաստան), հայ օպերային երգիչ (բարիտոն), մանկավարժ, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի մեներգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1986)։

Ալբերտ Լորիսի Խաչատրյան
Ծնվել էմայիսի 1, 1935(1935-05-01)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել էդեկտեմբերի 7, 2020(2020-12-07) (85 տարեկան)
Երևան, Հայաստան
Ժանրերդասական երաժշտություն և օպերա
Մասնագիտությունօպերային երգիչ և ուսուցիչ
Երգչաձայնբարիտոն
Գործիքներվոկալ
ԱշխատավայրՀայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ և Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ
«Աշխատանքի վետերան» մեդալ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ և ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանի եղբայրն է, օպերային երգչուհի Վարդուհի Խաչատրյանի հայրը[1]։

Կենսագրություն խմբագրել

Ալբերտ Խաչատրյանը ծնվել է Երևանում։ Ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը[2]։

1953 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ։ Համալսարանում ուսմանը զուգահեռ 1956 թվականին ընդունվել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ բաժին։ 1958 թվականին ավարտել է համալսարանը, ապա որպես մաթեմատիկայի ուսուցիչ անցել աշխատանքի Գաբրիել Սունդուկյանի անվան միջնակարգ դպրոցում։ 1960 թվականին ավարտելով երաժշտական ուսումնարանը ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժին, ուր ուսանել է մինչև 1962 թվականը[2]։

1960 թվականից աշխատել է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբում՝ որպես մեներգիչ, զուգահեռ 1960-1990 թվականներին ֆիզիկա և մաթեմատիկա դասավանդելով Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ 1962-1971 թվականներին նաև աշխատել է Դերենիկ Դեմիրճյանի անվան դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցիչ և ուսումնական մասի վարիչ, իսկ 1964-1970 թվականներին՝ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլում որպես մեներգիչ[2]։

Հյուրախաղերով ելույթ է ունեցել ինչպես ԽՍՀՄ հանրապետություններում, այնպես էլ արտերկրում (ԱՄՆ, Ֆրանսիա, Անգլիա, Իսպանիա, Գերմանիա, Չեխոսլովակիա, Հարավսլավիա, Սիրիա, Լիբանան, Ճապոնիա)[1]։ Առավել հատկանշական են նրա մեներգերը Հեկտոր Բեռլիոզի «Ռոմեո և Ջուլիետ» դրամատիկ վոկալ սիմֆոնիայում, Լյուդվիգ վան Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայում, ինչպես նաև Տիգրան Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերայում։

Ալբերտ Խաչատրյանը մահացել է 2020 թվականի դեկտեմբերի 7-ին՝ Երևանում։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Гомцян Н. Жил ради мечты // Голос Армении, 2020, 12 декабря
  2. 2,0 2,1 2,2 2,3   Ալբերտ Խաչատրյանի կյանքը և գործունեությունը