Վարդուհի Խաչատրյան (օպերային երգչուհի)

հայ օպերային երգչուհի
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդուհի Խաչատրյան (այլ կիրառումներ)

Վարդուհի Ալբերտի Խաչատրյան (նոյեմբերի 20, 1971(1971-11-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ օպերային երգչուհի (մեցցո-սոպրանո

Վարդուհի Խաչատրյան
Ծնվել էնոյեմբերի 20, 1971(1971-11-20) (52 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո և մեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ (1990) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1995)
Կայքvarduhikhachatryan.com

Օպերային երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Խաչատրյանի դուստրը։

Կենսագրություն խմբագրել

Վարդուհի Խաչատրյանը ծնվել է 1971 թվականի նոյեմբերի 20-ին, Երևանում, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Խաչատրյանի ընտանիքում։ 1986-1990 թվականներին սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (Վլադիմիր Խաչատրյանի դասարան), 1990-1995 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (Մարիաննա Հարությունյանի դասարան)։ 1995-1997 թվականներին աշակերտել է Գոհար Գասպարյանին[1]։

Առաջնաելույթը կայացել է 1996 թվականին Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ Տիգրան Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» օպերայում կատարել է Փառանձեմի դերերգը։ 1997-2004 թվականներին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես է եկել մի շարք օպերաներում` Ժորժ Բիզեի «Կարմեն» (Կարմեն), Պյոտր Չայկովսկու «Պիկովայա դամա» (Պոլինա), Ջուզեպպե Վերդիի «Տրուբադուր» (Ազուչենա), Բելլինիի «Նորմա» (Ադալգիսա), Ջուզեպպե Վերդիի «Աիդա»։ 1999 թվականին Լոս Անջելեսում ներկայացել է Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայում[1]։

Ելույթ է ունեցել Իսպանիայի «Festival Castell de Peralada», Իտալիայի «Musicastello» և «Festival Euro Mediterraneo», Ֆրանսիայի «Festival Flaneries Musicales d’Eté in Reims» և «Festival d’Ambronay» և այլն, հանդես է եկել Մոնսերատ Կաբալիեի, Խոսե Կուրայի, Անգելա Ջորջուի և այլոց հետ[1][2]։

2010 թվականին «Վերադարձի» փառատոնի շրջանակներում հանդես է եկել «Օպերային դիմակներ» համերգային ծրագրում[3]։

Ապրում և ստեղծագործում է Շվեյցարիայում[4]։ 2011 թվականին հիմնադրել է «Ավետիս» ասոցիացիան[5], որը Եվրոպայում տարածում է հայ մշակույթը և ներկայացնում հայ երաժիշտներին[6]։

Մրցանակներ խմբագրել

Մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների ու փառատոների, արժանացել միջազգային մրցանակների։

  • Մարիա Կալասի անվան միջազգային մրցույթի Գրան Պրի մրցանակ, 2001 թ., Աթենք
  • «Արտավազդ» ազգային մրցանակ «Տարվա լավագույն օպերային երգչուհի» անվանակարգում, 2004 թ.

Դերերգեր խմբագրել

Հեղինակ Օպերա Դեր
Տիգրան Չուխաճյան «Արշակ Երկրորդ» Փառանձեմ
Ժորժ Բիզե Կարմեն Կարմեն
Պյոտր Չայկովսկի Պիկովայա դամա Պոլինա
Ջուզեպպե Վերդի Տրուբադուր Ազուչենա
Բելլինի Նորմա Ադալժիզա
Ջուզեպպե Վերդի Աիդա
Արմեն Տիգրանյան Անուշ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Վարդուհի Խաչատրյանի կենսագրությունը avproduction.am կայքում(չաշխատող հղում)
  2. «Հայ երգչուհին՝ Կաբալիեի, իր խենթ Ազուչենայի եւ Հայաստանի մասին».
  3. Հայտնի օպերային երգչուհի Վարդուհի Խաչատրյանը համերգով կբացի «Վերադարձի» փառատոնը Երևանում
  4. «Արդյոք հիշո՞ւմ են իմ բեմական 20-ամյակի մասին»
  5. «ASSOCIATION AVETIS». www.avetis.ch. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
  6. Խատիա Բունիաթիշվիլին Ժնեւում Կոմիտաս եւ Բաբաջանյան կկատարի

Արտաքին հղումներ խմբագրել