Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոց

Երևանի դպրոց

Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոց, հանրակրթական դպրոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։

Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոց
Քարտեզ
Քարտեզ
Տեսակդպրոց
Հիմնադրված էհունվարի 14, 1832
Անվանված էԽաչատուր Աբովյան
ՏնօրենՆարինե Նազարյան
Աշակերտներ581
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԵրևան, Կենտրոն վարչական շրջան, Իսահակյան փողոց 30
Կայքyerevan2abovyan.schoolsite.am

Պատմություն

խմբագրել

Դպրոցի հիմնադրում

խմբագրել

հիմնադրվել է Երևանում, 1832 թ.-ի հունվարի 14-ին, որպես գավառական դպրոց (3 դասարան), 1868 թ.-ին դարձել է պրոգիմնազիա (4 դասարան), 1881 թ.-ին՝ գիմնազիա (8 դասարան և 2 նախապատրաստական)։ 1843–1848 թթ.-ին դպրոցում որպես տեսուչ և ուսուցիչ աշխատել է Խաչատուր Աբովյանը (դպրոցի 6-րդ տնօրեն)։ Նրա տեսչության երկրորդ տարում աշակերտների թիվը 90-ից հասնում է 190-ի։ Մեծամասնությունը հայեր էին, կային նաև ռուսներ, ադրբեջանցիներ և այլ ազգության երեխաներ։

Դպրոցի շենքը եղել է Գայի անվան սպայի տուն։ Գավառական դպրոցի հիմքի վրա 1868 թվականին բացվել է լրիվ տարրական՝ չորսդասյա դպրոց (պրոգիմնազիա)։ 1881 թվականին չորսդասյա հիմքի վրա դպրոցը դառնում է միջնակարգ՝ արական դասական գիմնազիա, որի շրջանավարտները իրավունք ունեին ընդունվել բուհ։ Գիմնազիան ուներ գիշերօթիկ, նախապատրաստական դասարան և գործում էր հաստատված կանոնադրության համաձայն։ Գիմնազիայում դասավանդել են նաև հայեր։ Դասավանդվում էր՝ լատիներեն, հունարեն, հայերի համար՝ հայերեն։

Դասավանդումը ռուսերեն էր։ Գլխավոր առարկաներն էին՝ թվաբանություն, ռուսաց լեզու, կրոն, հայերի համար՝ հայոց լեզու, ադրբեջանցիների համար՝ ադրբեջաներեն։ Պրոգիմնազիայում ավելանում են լատիներեն, ֆրանսերեն, պատմություն, աշխարհագրություն, վայելչագրություն, գիմնազիայում՝ հունարեն, ֆիզիկա և այլն։ Գիմնազիան (արական դասական գիմնազիա) լրիվ միջնակարգ հանրակրթական դպրոց էր։ Ուներ գիշերօթիկ, գրադարան, արհեստանոց։

1913 թվականին գիմնազիան ուներ 707 սան։ Ուսումը վճարովի էր և միայն 10% կազմում էր աշխատավորական խավի երեխաները։

1918 թվականին անկախ Հայաստանում գիմնազիան վերանվանվում է հայկական դասական գիմնազիա։ 1920 թվականի դեկտեմբերին Խորհրդային Հայաստանում արմատապես փոխվում է 2-րդ աստիճանի դպրոցի հիմքը և դպրոցը կոչվում է 2-րդ աստիճանի համար 2 դպրոց։ 1925 թվականին Երևանի քաղխորհրդի որոշմամբ № 2 դպրոցը ճանաչվում Է գավառական դպրոցի ժառանգորդ և անվանակոչվում է Խաչատուր Աբովյանի անվան։

1973 թ.-ին Աբովյանի անվան դպրոցն ուներ 24 դասարան՝ 711 աշակերտով, 46 ուսուցիչ-ուսուցչուհիներով։

Տնօրեններ

խմբագրել

Պրոֆեսոր Հայրապետ Հովհաննիսյան, գրականագետ, պրոֆեսոր՝ Սիմոն Հակոբյան, Միհրան Մանուկյան,Ալբերտ Տոնոյան, Արմենակ Վարդապետյան, Ա. Յախշիբեկյան, Մելիթոս Կարապետյան, 1953-1963 թթ.՝ Գեղեց Տիտանյան, Հ. Գասպարյան, Գուրգեն Մկրտչյան, Սարգիս Հովսեփյան, Իրա Հակոբյան-Սարգսյան, Նարինե Մանուչարյան-Նազարյան[1]

Շրջանավարտներ

խմբագրել

Տարբեր ժամանակներում դպրոցում դասավանդել են Հովհաննես Հովհաննիսյանը, Վրթանես Փափազյանը, Ա. Տերտերյանը, Գ. Ղափանցյանը, Կ. Մելիք-Օհանջանյանը, Վահան Թոթովենցը, Ս. Հակոբյանը, Ա. Շավարշյանը, Ս. Մելիքյանը, Ս. Դեմուրյանը, Ս. Առաբելյանը և ուրիշներ։

Պարգևներ

խմբագրել
  • ԽՍՀՄ գերագույն խորհրդի հուշամեդալ, պատվոգրեր
  • 2007 թ ՀՀ ԿԳՆ ոսկե մեդալ
  • «Երևանի քաղաքապետարանի զինանշան» մեդալ

Պատկերասրահ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոց» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 34