Ալբանիայի ֆաունան ներառում է ավելի քան 15 600 տեսակ[1] ողնաշարավորներ ու անողնաշարավորներ։ Ալբանիայի տարածքի մեծ մասը զբաղեցնում են լեռները։ Երկրի տարածքի մեկ քառորդ մասը զբաղեցնում են անտառները, չնայած դրանց քանակը XX դարից ի վեր զգալիորեն կրճատվել է։ Երկրի կենդանական աշխարհը Կենտրոնական Եվրոպայի և Միջերկրածովյան ֆաունայի խառնուրդ է։

Ալբանիայի ածխարհագրալան դիրքը
Ալբանիայի ածխարհագրալան դիրքը

Կաթնասուններ

խմբագրել

Երկրի տարածքում գրանցված են 79 տեսակի[2] կաթնաուններ։ Գիշատիչանմանների կարգը ներկայացնում են խոշոր գիշատիչները՝ գայլ, աղվես, շնագայլ, գորշ արջ և սովորական լուսան։ Սմբակավորների շրջանում տարածված են այծյամները, ազնիվ եղջերուներն ու քարայծները։ Չղջիկները ներկայացված են 20 տեսակներով[2]։ Առափնյա ջրերում կա դելֆինների 4 տեսակ (ներառյալ խոյադելֆինը

Թռչուններ

խմբագրել

Ալբանիայի տարածքում գրանցված են ավելի քան 350 տեսակի թռչուններ[3]։ Այնպիսի տեսակներ, ինչպիսիք են գանգրափետուր հավալուսնը, կարմրախածի սագը (ձմեռում է միայն Ալբանիայում), սպիտակագլուխ բադը և բարակակտուց մորակտցավորը , որը հազվադեպ է հանդիպում և պաշտպանության կարիք ունի։ Ձմռանը ավելի քան 70 տեսակի ջրային թռչուններ չվելու ընթացքում կամ ձմեռելու համար կանգ են առնում Ալբանիայում[4], իսկ չվող թռչունների ընդհանուր քանակը գերազանցում է 250 տեսակը։

.

Սողուններ և երկկենցաղներ

խմբագրել

Երկրում գրանցված են 46 տեսակի[5]սողուններ։ 4 տեսակի ծովային կրիաներ, որոնք տարածված են Ադրիատիկ ծովի ափամերձ մասերում, համարվում են խոցելի. բիսսան, կանաչ կրիան, լոգերհեդը և մաշկավոր կրիան։ Ցամաքային սողուններից հայտնի են կրիաների 5 տեսակ, օձերի 17 տեսակներ, 18 տեսակի մողեսներ[5]։

Ալբանիայում նաև հայտնի են 16 տեսակի երկկենցաղներ։

Ալբանիայի քաղցրահամ ջրամբարներում հայտնի է ոսկրային ձկների ավելի քան 70 տեսակ, որոնցից առնվազն 18-ը ինվազիվ են[6]։ Ադրիատիկ ծովի ջրերում գրանցված է ծովային ձկների 250 տեսակ։

Անողնաշարավորներ

խմբագրել

Միջատներ

խմբագրել

Ալբանիայում միջատների 4000 տեսակ կա։ Այդ թվում 187 տեսակ[7] ցերեկային թիթեռներ, 55 տեսակ ճպուռներ, 14 տեսակ ցանցաթևավոր մրջյուններ, 50 տեսակ կնճիթավոր ճանճեր և շուրջ 500 տեսակ գնայուկ բզեզներ[8]։

Սարդակերպեր

խմբագրել

Երկրում գրանցված է սարդակերպերի մետ 335 տեսակ[9]։

Փափկամարմիններ

խմբագրել

Ալբանիայում հայտնի են ցամաքային և քաղցրահամ ջրերում ապրող շուրջ 400 տեսակի փափկամարմիններ, նրանցից շատերը էնդեմիկ են։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «6th National Report to the Convention on biological diversity of the Republic of Albania» (PDF) (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
  2. 2,0 2,1 «Prigioni C (1996) Distribution of mammals in Albania. Hystrix (n.s.) 8: 67–83» (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
  3. «Албания контрольный список птиц - Avibase – Всемирные Контрольные Списки Птиц». avibase.bsc-eoc.org. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
  4. «Animal Biodiversity of Albania». www.bionna.al (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
  5. 5,0 5,1 Mizsei, Edvárd; Jablonski, Daniel; Végvári, Zsolt; Lengyel, Szabolcs; Szabolcs, Márton Distribution and diversity of reptiles in Albania: a novel database from a Mediterranean hotspot(անգլ.) // Amphibia-Reptilia : journal. — 2017. — Т. 38. — № 2. — С. 157—173. — ISSN 0173-5373. — doi:10.1163/15685381-00003097(անգլ.)
  6. «Shumka, S., Meulenbroek, P., Schiemer, F., & Šanda, R. (2018). Fishes of River Vjosa–an annotated checklist. Acta ZooBot Austria, 155, 163—176» (PDF) (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
  7. Šašić, Martina; Popović, Miloš; Cuvelier, Sylvain; Đurić, Milan; Franeta, Filip; Gascoigne-Pees, Martin; Koren, Toni; Maes, Dirk; Micevski, Branko; Micevski, Nikola; Mølgaard, Morten S.; van Swaay, Chris; Wynhoff, Irma; Verovnik, Rudi Contribution to the knowledge of the butterfly fauna of Albania(անգլ.) // Nota Lepidopterologica : journal. — 2015. — Т. 38. — № 1. — С. 29—45. — ISSN 2367-5365. — doi:10.3897/nl.38.8814(անգլ.)
  8. Biogeography and ecology of Bulgaria. — Dordrecht: Springer, 2007. — 1 online resource (xxi, 687 pages) с. — ISBN 978-1-4020-5781-6, 1-4020-5781-4, 1-4020-4417-8, 978-1-4020-4417-5, 978-90-481-0726-1, 90-481-0726-1, 978-94-007-8856-5, 94-007-8856-8
  9. «Deltshev, C., Vrenosi, B., Blagoev, G., & Lazarov, S. (2011). Spiders of Albania–faunistic and zoogeographical review (Arachnida: Araneae). Acta Zoologica Bulgarica 63(2): 125—144 (2011)» (PDF) (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.