Հոպոպներ

(Վերահղված է Հոպոպից)
Հոպոպ
Հոպոպ
Հոպոպ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Bucerotiformes
Ընտանիք Upupidae
Ցեղ 'Upupa'
Տեսակ Հոպոպ (U. epops)
Միջազգային անվանում
Upupa epops
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը
Common Hoopoe (Upapa epops) preening at Kolkata I2 IMG 6985.jpg
Upupa epops

Հոպոպ (լատ.՝ Upupa epops), փոքր վառ գույնի թռչուն երկար նեղ կտուցով և փոմփոլիկով, որը երբեմն բացվում է հովհարի պես։

Արտաքին կառուցվածքԽմբագրել

Հայտնի է հոպոպի միայն մեկ տեսակ, որը գրեթե աղավնու մեծության թռչուն է, զանգվածը՝ 68-72 գ, թևերի բացվածքը՝ 42-49 սմ։ Կտուցը բարակ է, երկար, դեպի ցած ծռված։ Գլխին ունի լավ զարգացած հովհարաձև փուփուլ։ Գունավորումը շիկակարմրավուն է՝ սև և սպիտակ շերտերով։ Թևերը լայն են, ծայրերը բութ, որովայնը սպիտակավուն է, մնացած փետրավորումը՝ շիկավուն։ Տարածվում են տարբեր երկրներում։

ՏարածվածությունԽմբագրել

Լայնորեն տարածված է Եվրոպայի և Ասիայի հարավային ու կենտրոնական շրջաններում, ինչպես նաև Աֆրիկայում։ Մեծ քանակությամբ տարածված է այգիներում, պուրակներում, բնակավայրերում։ Տարածված է նաև ՀՀ-ում։ Մեծաքանակ է և լայն տարածված։ Հանդիպում է բաց տարածություններում, այգիներում, թփուտային ծառատեսակների առկայության պայմաններում, նոսր անտառներում, բնակավայրերում, պուրակներում և նույնիսկ Երևան քաղաքում։

Բնադրում

Բնադրում է փչակներում, շենքերի տանիքներին, պատերի, քարերի ճեղքերում։ Ձվադրում է ապրիլ-հունիսին, դնում 3-9 մոխրագույն ձու։ Սովորաբար հանդիպում են զույգերով կամ առանձին անհատներով, աշնանն էլ կազմում են ոչ մեծ խմբեր։

ՍննդառությունԽմբագրել

Սնվում է հիմնականում որդերով, վնասատու միջատներով, թրթուրներով։ Օգտակար է վնասատուների ոչնչացման գործում։

ԿենսակերպԽմբագրել

Սովորաբար նախընտրում է բնակվել նոսր թփերով կամ ծառերով բաց տարածությունների վրա, ինչպես օրինակ սավաննաները, մարգագետինները կամ արոտավայրերն են։ Հանդիպում է նաև այգիներում։ Ցուցաբերում է զգուշավոր վարք, սակայն երկչոտ չէ։ Շատ ժամանակ է անցկացնում հողի վրա՝ որսալով միջատներ։