Կանաչ կրիա
Green turtle swimming over coral reefs in Kona.jpg
Կանաչ կրիա Հավայան ջրերում գտնվող կորալային խութում
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Բաժին Ողնաշարավորներ
Դաս Սողուններ
Կարգ Կրիաներ
Տեսակ Կանաչ կրիա
Լատիներեն անվանում
Chelonia mydas
Linneaus, 1758
Հոմանիշներ
  • Chelonia agassizi
  • Chelonia midas
Հատուկ պահպանություն
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Կանաչ կրիա կամ կանաչ ծովային կրիա, հաճախ անվանում են նաև ապուրի կրիա (լատ.՝ Chelónia mýdas), կրիաների կարգի ծովային կրիաների ենթակարգին պատկանող ծովաբնակ սողուն՝ կրիա։

Շատ երկրների ազգային խոհանոցներում նրա միսը օգտագործվում է, որպես կարևոր բաղադրիչ։ Կանաչ կրիայից պատրաստում են նույնիսկ ապուր. դրանով է պայմանավորված նրա լրացուցիչ անվանումը։

Համարվում է ամենամեծ ծովային կրիան, որը կշռում է մինչև 400 կգ։ Վերջին տարիներին ապուրի կրիայի քանակը խիստ կրճատվել է և ներկայումս տեսակը գտնվում է կրիտիկական ոչնչացման վտանգի տակ։ Դասակարգվում է, որպես վտանգված տեսակ։

Նախկինում նավաստիների համար ծառայել է, որպես «կենդանի պահածո», քանի որ կենդանին նավախցիկներում կարող է ապրել բավականին երկար՝ առանց կեր ընդունելու[1]։

Տարածվածություն և տեսակներԽմբագրել

Տարածվածության արեալԽմբագրել

Համարվում է արևադարձային կրիայի տիպիկ օրինակ։ Կանաչ կրիայի տարածվածության արեալը ընդգրկում է Համաշխարհային օվկիանոսի արևադարձային և մերձարևադարձային գոտիները (հետևաբար՝ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում առանձնյակը տարածված չէ)։

Ապրում են Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների տաք ջրերում։ Ցրտադիմացկուն չեն։ Հնդկական օվկիանոսում տարածված են քիչ քանակությամբ։

ՏեսակներԽմբագրել

ՆկարագրությունԽմբագրել

Համարվում է ամենախոշոր ծովային կրիան։ Զրահի երկարությունը հասնում է 80-100 սմ-ի, նույնիսկ մինչև 140 սմ։ Կշռում է միջինում 200 կգ։ Կան առանձնյակներ, որոնք կշռում են մինչև 400 կգ։

Սեռական դիմորֆիզմը հստակ արտահայտված է, քանի որ ի տարբերություն էգի, արուները ունեն ավելի երկար պոչ և ավելի վառ գունավորում։

Արուի պոչի երկարությունը հասնում է մինչև 30 սմ-ի։ Գույնը դեղնականաչավուն է կամ դարչնագույն՝ կանաչ պուտերով։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 200 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։