Ցանցաթևավորներ
Ցանցաթևավորներ
Ցանցաթևավորի օրինակ (թիթեռ)
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Ենթաթագավորություն Միջատներ
Տիպ Ցանցաթևավորներ
Լատիներեն անվանում
Papilio



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ցանցաթևավորները կազմում են միջատների առանձին կարգ։ Միջին չափի կամ մեծ միջատներ են։ Հասուններն ունեն կրծող բերանային ապարատ, 2 զույգ թաղանթակերպ թևեր՝ ցանցաձև ջղավորված (այստեղից՝ անվանումը)։ Թրթուրներին բնորոշ են 3 զույգ կրծքային ոտքերը և երկար ու սուր մանգաղաձև ծամիչները (վերին ծնոտներ)։ Գրեթե բոլորը զարգանում են ցամաքում՝ լրիվ կերպարանափոխությամբ։ Գիշատիչ են. ոչնչացնում են բուսակեր միջատներին ու տզերին։ Հայտնի է մոտ 5 հզ., ՀՀ-ում՝ 30 տեսակ։ Հանդիպում են հիմնականում Վայոց ձորի, Սյունիքի, Արագածոտնի, Արարատի, Կոտայքի մարզերում։ Առավել տարածվածներից են սովորական ոսկեաչիկը և մրջնառյուծը։

Սովորական ոսկեաչիկը միջին մեծության է, թևերի բացվածքը՝ 25-30 մմ, ունի 2 զույգ երկնագույն-կանաչավուն թևեր և ոսկեգույն աչքեր։ Արագորեն ոչնչացնում է լվիճներին, տերևալվիկներին, տզերին. կարող է օգտագործվել վնասատուների դեմ կենսաբանական պայքար կազմակերպելու համար։ Սովորական մրջնառյուծն աչքի է ընկնում խոշոր մարմնով, նման է ճպուռի, բայց ունի երկար բեղիկներ։ Նրանց թրթուրները չոր ավազի մեջ փորում են ձագարաձև փոսեր, թաղվում ձագարի հատակին և որսում այնտեղ ընկնող միջատներին։ Ասկալաֆները և նեմոպտերները նման են թիթեռների և ՀՀ-ում առավել գեղեցիկ թռչող միջատներից են։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Դպրոցական մեծ հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։