Կարմրախածի սագ

թռչունների տեսակներ
Կարմրախածի սագ
Կարմրախածի սագ
Կարմրախածի սագ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ
Տիպ/Բաժին Թռչուն
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Սագանմաններ (Anseriformes)
Վերնաընտանիք Anatoidea
Ընտանիք Բադեր
Ենթաընտանիք Anserinae
Ցեղ Branta
Տեսակ Կարմրախածի սագ (B. Կարմրախածի)
Միջազգային անվանում
Branta Կարմրախածի սագ
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Խոցելի տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Կարմրախածի սագ (լատին․՝ Branta ruficollis), բադերի ընտանիքին պատկանող թռչուն։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Տարածվածություն խմբագրել

Զբաղեցնում է տունդրայի և անտառատունդրայի խիստ սահմանափակ տարածք Յամալ թերակղզուց մինչև Թայմիր։ Ձմռանը հանդիպում է Անդրկովկասում, Կասպից ծովի ափերին, Իրանում, Միջագետքում։ Հայաստանում գրանցված է ընդամենը երկու անգամ՝ Սևանա լճի ավազանում և Արմաշի ձկնաբուծական լճակներում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Բնադրման շրջանում հանդիպում է տունդրայի և անտառատունդրայի առավել չոր ու բարձրադիր, ջրին մոտ տարածքներում, ձմռանը` ջրամբարներին մոտ գտնվող տափաստաններում, մշակովի դաշտերում, լճերում։

Բնադրում են գետերի խոտաբույսերով և թփուտներով պատված թեք ափերին՝ 4-5 զույգերից կազմված գաղութներով։ Ձվերը 3-6 հատ են, կաթնագույն, կանաչակապտավուն երանգով, 63-69 մմ։ Թխսումը տևում է 24-26 օր։ Երբեմն նույն բնում կարող են բնադրել մի քանի էգ, և դրանցում կուտակվում է մինչև 50 ձու, որոնցից դուրս եկած ձագերը խնամվում են երկու ծնողների կողմից[1]։

Պահպանություն խմբագրել

Հազվագյուտ, պատահական չվահյուր տեսակ է, որն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և Վտանգնահատվում է որպես վտանգված տեսակ։ Գրանցված է Բեռնի կոնվենցիայի Հավելված 2-ում։

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները բացակայում են։

Վտանգման հիմնական գործոնները հայտնի չեն։

Անհրաժեշտ է կազմակերպել թվաքանակի հաշվառումներ ողջ տարվա ընթացքում։

Պահպանվում է «Սևան» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրախածի սագ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրախածի սագ» հոդվածին։