Գնայուկ բզեզներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Դաս Միջատներ
Կարգ Բզեզներ
Ընտանիք Գնայուկ բզեզներ
Լատիներեն անվանում
Carabidae
Տիպիկ ներկայացուցիչներ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 109234
NCBI 41073
EOL 7467

Գնայուկ բզեզներ, գնայուկներ (լատին․՝ Carabidae), բզեզների ընտանիք։ Հայաստանում հայտնի է մոտ 450 տեսակ՝ տարածված անտառներում, դաշտերում, ճահիճներում, ջրերի ափերին, հազվադեպ՝ քարանձավներում։

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը մինչև 8 սմ է։ Գլուխն ազատ շարժվող է, առաջ ցցված, բեղիկները՝ թելանման՝ 11-հատվածանի։ Ոտքերը երկար են, վազող տիպի, թաթերը՝ 5-հատվածանի։ Ծածկոցները հաճախ սև են կամ մետաղ, փայլով, վերնաթևերը՝ սովորաբար լավ արտահայտված ամբողջական ակոսներով։ Թրթուրները շարժուն են, հաճախ 6 հոդից կազմված երկար ոտքերով, ծածկոցները՝ սպիտակ կամ գունավորված (թուխ, սևակապույտ), փորի ծայրը՝ հիմնականում երկար խոզաններ կրող 2 երկար հոդավոր ցերկաներով։

Բամացում և զարգացում խմբագրել

Գրեթե բոլոր գնայուկները միամյա սերունդ ունեն, սակայն կարող են ապրել մի քանի տարի և կրկնակի զուգավորվել։ Ձվի փուլը տևում է մի քանի օրից 3 շաբաթ, թրթուրինը՝ 2-3, հարսնյակի փուլը շատ կարճ է։ Սովորաբար ձմեռում է հասուն բզեզը։ Հիմնականում գիշատիչ են, կան նաև բուսակերներ, այդ թվում՝ գյուղատնտեսական բույսերի վնասատուներ։ Որոշ տեսակներ (ցայտագնայուկներ, գեղամարմիններ) օգտակար են, սնվում են վնասատու միջատների թրթուրներով։ Տեսակների մեծ մասի և′ թրթուրները, և′ հասունները բազմավեր են։ Գնայուկ բզեզները ակտիվ են գիշերը, ցերեկը թաքնվում են քարերի, թափված տերևների տակ։ Վտանգի ժամանակ արտանետում են այրող հեղուկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 137  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գնայուկ բզեզներ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գնայուկ բզեզներ» հոդվածին։