Ալան Լլոյդ Հոջկին
Ալան Լլոյդ Հոջկին (անգլ.՝ Alan Lloyd Hodgkin) փետրվարի 5, 1914[1][2][3][…], Բարնբերի, Օքսֆորդշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - դեկտեմբերի 20, 1998[1][2][4][…], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5]), անգլիացի ֆիզիոլոգ։
Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1948, 1970-1975 թթ.՝ նախագահ)։ Ավարտել է Քեմբրիջի համալսարանը (1936 թ.)։ 1938-1939 թթ. աշխատել է Մեծ Բրիտանիայի Ծովային կենսաբանական ասոցիացիայի լաբորատորիայում (1966-1976 թթ.՝ նույն ասոցիացիայի պրեզիդենտ), 1945 թվականից՝ Քեմբրիջի համալսարանում (1952 թվականից պրոֆեսոր)։ 1971 թվականից եղել է Լեսթերյան համալսարանի կանցլեր, 1959-1965 թթ.՝ Մեծ Բրիտանիայի Ազգային խորհրդի անդամ (բժշկական հետազոտությունների գծով)։ Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են նյարդային բջջի ֆիզիոլոգիայի, դրդման և արգելակման մեխանիզմների հարցերին։ Հոջկինը տեսականորեն և գործնականորեն ապացուցել է, որ կենսապոտենցիալների ծագումը պայմանավորված է բջջաթաղանթի՝ իոնների նկատմամբ ունեցած ընտրողական թափանցելիությամբ։ Հեղինակ է նյարդային ազդակի ծագման պրոցեսում իոնական գրադիենտների դերի մասին եղած հիմնական տեսությունների։ ԽՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ է (1976 թ.)։ Արժանացել է նոբելյան մրցանակի (1963 թ., Ա. Ֆ. Հաքսլիի և Զ. Էքլսի հետ համատեղ)։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia Catalana, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #119080303 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ http://www.pas.va/content/accademia/en/academicians/deceased/hodgkin.html
- ↑ 7,0 7,1 Notable Names Database — 2002.
- ↑ The Nobel Prize in Physiology or Medicine 1963 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ Award winners : Copley Medal — Royal Society.
- ↑ Lectures and Prizes — The Physiological Society.
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 Kindred Britain
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 546)։ |