Իոններ, էլեկտրականապես լիցքավորված մասնիկներ, որոնք առաջանում են, երբ ատոմները կամ ատոմների խմբերը (մոլեկուլներ, ռադիկալներ) էլեկտրոններ կամ լիցքավորված այլ մասնիկներ են ձեռք բերում կամ կորցնում։ «Իոններ» հասկացությունը և տերմինը մտցրել է Մայքլ Ֆարադեյը 1834 թվականին։ Դրական իոնները նա անվանել է կատիոններ (օրինակ,Na+,Ca2+), իսկ բացասականները՝ անիոններ (Cl-, SO2-)։ Իոնի լիցքի մեծությունը բազմապատիկ է էլեկտրոնի լիցքին։ Իոնի հատկությունները որոշվում են լիցքի նշանով և մեծությամբ, իոնի չափերով և էլեկտրոնային թաղանթի կառուցվածքով։



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 380