Ադրբեջանցիները ԱՄՆ-ում (ադրբ.՝ Amerikalı Azərbaycanlılar), Ադրբեջանի Հանրապետությունից և Իրանական Ադրբեջանից ադրբեջանական ծագմամբ ամերիկացիներ են կամ ադրբեջանական, իրանական և/կամ ամերիկյան քաղաքացիություն ունեցող անձինք։ Ադրբեջանցիների մեծ մասն ԱՄՆ է ներգաղթել Ադրբեջանից, Իրանից, Գերմանիայից, Վրաստանից, Ռուսաստանից, Թուրքիայից եւ Ուկրաինայից[1][2][3]։

Ադրբեջացիները ԱՄՆ-ում
Ընդհանուր քանակ

14205

Բնակեցում
Նյու Յորք, Հյուստոն, Սան Ֆրանցիսկո, Լոս Անջելես, Նյու Ջերսի, Չիկագո, Դալլաս և այլուր
Լեզու(ներ)
Ադրբեջաներեն, ամերիկյան անգլերեն, պարսկերեն և ռուսերեն
Հավատք(ներ)
Մեծամասամբ շիա իսլամ
Բարեկամական էթնիկ խմբեր
Ադրբեջանական սփյուռք

Պատմություն խմբագրել

Ադրբեջանից ԱՄՆ ներգաղթած առաջին հիշատակված ներգաղթյալը Բաքվի բնակչուհի Մերզա Ալի Աքբարն է, ով ժամանել է Էլիս կղզին 1912 թվականի հունիսին[4]։

Ադրբեջանցիների առաջին խոշոր ալիքը հասավ ԱՄՆ 1940-ականներին և 1950-ականներին, քանի որ շատ ադրբեջանցի գաղթականներ և ռազմագերիներ լքեցին Խորհրդային Միությունը և Իրանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո։ Նրանց թվում էին նաև մի շարք գաղթականներ , ովքեր 1920 թվականին Ադրբեջանի խորհրդային օկուպացիայից հետո փախան Թուրքիա, Իրան կամ Եվրոպայի որևէ հատված, իսկ 1950-1960-ական թվականներին տեղափոխվեցին Միացյալ Նահանգներ՝ ավելի լավ տնտեսական հնարավորություններ գտնելու համար։ Ադրբեջանցի ներգաղթյալների այս ալիքը հիմնականում բնակություն է հաստատել Նյու Յորքում և նրա մետրոպոլիտենի տարածքում, որտեղ բնակվում են ամերիկաբնակ ադրբեջանցիների ամենամեծ թվաքանակը։ Նյու Ջերսիի հյուսիսում և Մասաչուսեթսում, իսկ ավելի ուշ Ֆլորիդայում, Տեխասում և Կալիֆորնիայում, հատկապես Լոս Անջելեսի տարածքում, որտեղ մեծ իրանական համայնք կա, նրանցից շատերն Իրանի ադրբեջանցիներ են։ 1957 թվականին Նյու Ջերսիում այս ադրբեջանցի վերաբնակիչների մի խումբը հիմնեց «Ամերիկայի ադրբեջանական հասարակություն»-ը՝ առաջին ադրբեջանա-ամերիկյան համայնքային կազմակերպությունը[5]։ Մինչև 1980 թվականը ԱՄՆ-ում կար մոտ 200 ընտանիք, որոնք իրենց ադրբեջանցի էին ճանաչում, ընդ որում նրանց մոտ 80%-ը էնդոգամիկ էին[6]։ 1976 թվականին Հյուստոնը և Բաքուն ստեղծեցին առաջին քույր-քաղաքների ասոցիացիան ԱՄՆ-ի և Ադրբեջանի քաղաքների միջև։ Դրան հաջորդեց Բաքվի և Հոնոլուլուի միջև 1988 թվականին քույր-քաղաքների կարգավիճակի հաստատումը[7], այնուհետև Նյու Ջերսիի Նյուարկի և Գանձակի միջև՝ 2000-ականների սկզբին, ու Մոնտերեյի և Լենքորանի միջև՝ 2011 թվականին[8]։

Տարի ԱՄՆ քաղաքացիներ
2001 946
2002 1187
2003 886[9]
2004 793[10]
2005 904[11]
2006 997[12]
2007 606[13]
2008 834[14]
2009 1005[15]
2010 1233[16]

Ժողովրդագրություն խմբագրել

Համաձայն 2000 թվականի ԱՄՆ մարդահամարի՝ 14,205 ամերիկացիները ծնվել էին Ադրբեջանում, որոնցից 5530-ը ունի ԱՄՆ քաղաքացիություն և 5553-ը իրենց համարում էին առաջնային կամ երկրորդական ծագում ունեցող ադրբեջանցի[17]։ 2000 թվականի մարդահամարը չի ընդգրկել այն ամերիկաբնակ ադրբեջանցիներին, ովքեր ծնվել էին այլ երկրներում և ոչ Ադրբեջանում։

Հայրենիքի անվտանգության դեպարտամենտի (DHS) տվյալներով՝ 2001–2010 թվականներին Ադրբեջանից ընդհանուր առմամբ 9391 մարդ է հպատակվել որպես ԱՄՆ քաղաքացի։ Աղյուսակում ներկայացված է յուրաքանչյուր տարվա բաշխումը 2001-2010 թվականներին։

Այս վիճակագրությունը չի ներառում օրինական մշտական բնակիչներին (գրին քարտ ունեցողներին), որոնց թիվը 2010 թվականին կազմել է 781[18], փախստականներին, օրինական ոչ ներգաղթյալ օտարերկրացիներին (ժամանակավոր այցելուներին), որոնց թիվը 2009 թվականին կազմել է 4,938, ինչպես նաև շատ մեծ թվով էթնիկ ադրբեջանցիներ՝ ծնված այլ երկրներում՝ Իրանում, Ռուսաստանում և Թուրքիայում։ Այսպիսով, հիմնվելով միայն 2000 թվականի մարդահամարի և DHS-ի տվյալների վրա, Ադրբեջանում ծնված ԱՄՆ քաղաքացիների պաշտոնական գնահատականը կազմում է մոտավորապես 14,944, իսկ Ադրբեջանում ծնված ԱՄՆ բնակիչների թիվը մոտավորապես 24,377 է։

Ըստ ԱՄՆ-ի 2000 թվականի մարդահամարի տվյալների՝ Ադրբեջանից ներգաղթած ադրբեջանցիները հիմնականում հաստատվել են Նյու Յորքում (12540), Նյու Ջերսիում (4357), Տեխասում (3178), Կալիֆորնիայում (2743) և Մինեսոտայում (1559)։

Հասարակական-քաղաքական գործունեություն խմբագրել

ԱՄՆ-ի քաղաքական կյանքում նորահայտ ամերիկաբնակ ադրբեջանցիների մասին առաջին հիշատակումը հայտնվում է «The Economist» թերթում 1990 թվականին[19]։ 1990-ականների վերջին ադրբեջանաբնակ ամերիկացիներն ավելի ակտիվ դարձան ամերիկյան հասարակական-քաղաքական կյանքում, ներառյալ ԱՄՆ Կոնգրեսում[20], հիմնականում պաշտպանելով ադրբեջանական շահերը Արցախյան հակամարտությունում[21]։ 2002 թվականին ամերիկաբնակ ադրբեջանցիները բավական ակտիվացան՝ ելույթներ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում[22]։ 2004 թվականին մի խումբ կոնգրեսականներ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում հիմնեցին Կոնգրեսի Ադրբեջանի հանձնախումբը[23]։ Մինչև 2011 թվականը ամերիկաբնակ ադրբեջանցիներին նվիրաբերվել են ԱՄՆ մի շարք օրենսդրական օրինագծեր և բանաձևեր[24]։

Ադրբեջանական անուններով այգիներ, փողոցներ և հուշարձաններ խմբագրել

2008 թվականի մայիսի 12-ին Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում կառուցվել է ադրբեջանական այգին։ Այգու կենտրոնում կանգնած է Խանլար Գասիմովի «Օջախ» քանդակը։ Հղկված չժանգոտվող պողպատից պատրաստված ամանի տեսքով քանդակը թույլ է տալիս դիտողներին տեսնել երկրի և երկնքի արտացոլումը արտաքին և ներքին կորերում[25]։ Ադրբեջանական այգին Քլիվլենդի մշակութային այգիների մի մասն է, որը բացվել է 1916 թվականին Քլիվլենդի Ռոքֆելլերի այգում։ Այգու բացումը նշել է կոնգրեսական Դենիս Կուչինիչը[26]։

Հեռուստատեսություն, ռադիո, լրատվամիջոցներ և թերթեր խմբագրել

  • Gunaz TV (հեռուստատեսային հեռարձակում Չիկագոյից արբանյակի և ինտերնետի միջոցով, միայն ադրբեջաներեն)
  • Azerbaijan International (Լոս Անջելեսում հիմնված եռամսյակային ամսագիր, որը հրատարակվում է 1993 թվականից, անգլերեն)
  • Azerbaijab Review (ամսական թերթ, որը լույս է տեսնում Նյու Յորքում 2007 թվականից, ադրբեջաներեն, ռուսերեն և անգլերեն)
  • Caspian Crossroads (Վաշինգտոնում հիմնված եռամսյակային ամսագիր, որը հրատարակվում է 1996 թվականից, անգլերեն)

Նշանավոր մարդիկ խմբագրել

  • Նիմա Արկանի-Համեդ, կանադացի-ամերիկացի տեսական ֆիզիկոս
  • Սոնա Ասլանովա, խորհրդային և ադրբեջանցի սոպրանո
  • Սեմյոն Բիլմես, ամերիկաբնակ ադրբեջանցի նկարիչ
  • Մաքս Բլեք, փիլիսոփա, ֆիզիկոս, մաթեմատիկոս
  • Ալի Ջավան, ֆիզիկայի պրոֆեսոր, գազային լազերի գյուտարար, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
  • Ջիհանգիր Ղաֆարի, Ադրբեջանում ծնված ամերիկացի դերասան և պրոդյուսեր
  • Էլլա Լեյա, կոմպոզիտոր, երգչուհի և գրող, ծնվել է Բաքվում
  • Մստիսլավ Ռոստրոպովիչ, դիրիժոր, թավջութակահար
  • Չինգիզ Սադիղով, ադրբեջանցի դաշնակահար
  • Հասան Սաթար, իրանցի երաժիշտ
  • Զաքարիա Սիչին, Ադրբեջանում ծնված ամերիկացի գրող
  • Սինա Թամադոն , Apple Inc. հավելվածների գծով ավագ փոխնախագահ
  • Բեհրուզ Վոսուղի, իրանցի դերասան
  • Նորմ Զադա, «Perfect 10» ամսագրի հիմնադիր
  • Լոթֆի Զադեհ, մաթեմատիկոս, էլեկտրաինժեներ և համակարգչային գիտնական, Կալիֆորնիայի համալսարան, Բերքլի
  • Թոնի Զարինդաստ, նկարիչ

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Atabaki, Touraj; Mehendale, Sanjyot (December 2004). Central Asia and the Caucasus. ISBN 9780203495827. Վերցված է 2015 թ․ մարտի 17-ին.
  2. «Iran: A Vast Diaspora Abroad and Millions of Refugees at Home». migrationpolicy.org. Վերցված է 2015 թ․ մարտի 17-ին.
  3. «Iranians». encyclopedia.chicagohistory.org. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
  4. Ellis Island Immigration Station (1912 թ․ հունիսի 7). «Passenger Record: Merza Ali Akbar». The Statue of Liberty-Ellis Island Foundation, Inc. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 7-ին.
  5. Pope, Hugh (2005). Sons of the conquerors: The rise of the Turkic world. Overlook Duckworth. էջ 371. ISBN 978-1-58567-641-5.
  6. Thernstrom, Stephan; Orlov, Ann; Handlin, Oscar, eds. (1980). «Azerbaijanis». Harvard Encyclopedia of American Ethnic Groups. Harvard University Press. էջ 171. ISBN 0674375122. OCLC 1038430174.
  7. «Department of Business, Economic Development & Tourism». Վերցված է 2015 թ․ մարտի 17-ին.
  8. «City of Monterey, California and Lankaran, Azerbaijan establish Sister City relations» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 13-ին.
  9. «U.S. Department of Homeland Security, Naturalized U.S. citizens from Azerbaijan in 2003». dhs.gov. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
  10. «U.S. Department of Homeland Security, Naturalized U.S. citizens from Azerbaijan in 2004». dhs.gov. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
  11. «U.S. Department of Homeland Security, Naturalized U.S. citizens from Azerbaijan in 2005». dhs.gov. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
  12. «U.S. Department of Homeland Security, Naturalized U.S. citizens from Azerbaijan in 2006». dhs.gov. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
  13. «U.S. Department of Homeland Security, Naturalized U.S. citizens from Azerbaijan in 2007». dhs.gov. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
  14. «U.S. Department of Homeland Security, Naturalized U.S. citizens from Azerbaijan in 2008». dhs.gov. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
  15. «U.S. Department of Homeland Security, Naturalized U.S. citizens from Azerbaijan in 2009». dhs.gov. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
  16. «U.S. Department of Homeland Security, Naturalized U.S. citizens from Azerbaijan in 2010». dhs.gov. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
  17. «Table 1. First, Second, and Total Responses to the Ancestry Question». Census 2000 PHC-T-43. U.S. Census Bureau. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 7-ին.
  18. «U.S. Department of Homeland Security, Legal Permanent Residents from Azerbaijan in 2010». dhs.gov. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
  19. The Economist. 1990. Վերցված է 2015 թ․ մարտի 17-ին.
  20. Cheney, Richard B. (1999). «Defending Liberty in a Global Economy». In Singleton, Solveig; Griswold, Daniel T. (eds.). Economic casualties: how U.S. foreign policy undermines trade, growth, and liberty. Washington, D.C.: CATO Institute. էջ 24. ISBN 978-1-882577-74-3.
  21. Perlmutter, Philip (1996). The dynamics of American ethnic, religious, and racial group life: an interdisciplinary overview. Greenwood Publishing Group. էջ 66. ISBN 978-0-275-95533-5.
  22. Foreign Operations, Export Financing, and Related Programs Appropriations ... - United States. Congress. House. Committee on Appropriations. Subcommittee on Foreign Operations, Export Financing, and Related Programs - Google Books. 2002. Վերցված է 2015 թ․ մարտի 17-ին.
  23. Boren, Dan (2011 թ․ մայիսի 26). «Honoring the Republic of Azerbaijan on its 93rd anniversary of "Republic Day": Statement by Hon. Dan Boren of Oklahoma». Congressional Record, Extension of Remarks. U.S. Government Printing Office. էջ E973.
  24. «SP0512, item 1, JOINT RESOLUTION HONORING THE AZERBAIJAN COMMUNITY OF MAINE». Վերցված է 2015 թ․ մարտի 17-ին.
  25. «Azerbaijan Cultural Garden - Cleveland Historical». Cleveland Historical. Վերցված է 2015 թ․ մարտի 17-ին.
  26. «IN HONOR OF THE AZERBAIJANI CULTURAL GARDEN, HON. DENNIS J. KUCINICH OF OHIO IN THE HOUSE OF REPRESENTATIVES, Wednesday, May 7, 2008» (PDF). gpo.gov. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.