Ներամուսնություն
Ներամուսնություն, ամուսնության սովորույթ որոշակի հասարակական խմբի (տոհմ, ցեղ, կաստա և այլն) ներսում։ Նախնադարյան հասարակության մեջ տոհմը եղել է արտաամուսնական, ցեղը՝ ներամուսնական։ Նախնադարյան հասարակարգի քայքայման շրջանում որոշ ժողովուրդների (մալագասցիներ, արաբներ, ուզբեկներ, տուարեգներ ևն) մեջ տոհմը կամ ներտոհմային խմբերը դարձել են ներամուսնական, որը պայմանավորված էր գույքը մոտիկ ազգականների միջավայրում պահպանելու ձգտմամբ։ Ամուսնություններ էին հաստատվում հորեղբոր որդիների ու դուստրերի և այլ մոտիկ ազգականների միջև։ Կաստայական ներամուսնություն բնորոշ էր Հնդկաստանի կաստաներին։ Հայաստանում ներամուսնություն գոյություն է ունեցել նախաքրիստոնեական շրջանում։ Քրիստոնեության տարածումից հետո եկեղեցական մի շարք կանոններով (Աշտիշատի ժողով և այլն) արենակցությամբ կապված անձանց միջև ամուսնությունն արգելվել է։
Տես նաև
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 242)։ |