Աբդիել Արոյո Մոլինար (իսպ.՝ Abdiel Arroyo Molinar, դեկտեմբերի 13, 1993(1993-12-13)[1][2], Պանամա), պանամացի ֆուտբոլիստ, «Ալախուելենսե» ակումբի և Պանամայի հավաքականի կիսապաշտպան։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Աբդիել Արոյո
Քաղաքացիությունը  Պանամա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 13, 1993(1993-12-13)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Պանամա
Հասակ 185 սանտիմետր
Քաշ 73 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ալախուելենսե
Համար 9
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-մ․հ․ Պանամա Արաբե Ունիդո 114 (28)
2016   Խորվաթիա Սպլիտ 14 (0)
2016   Կոլումբիա Դեպորտես Տոլիմա 16 (1)
2017   Ուրուգվայ Դանուբիո 21 (5)
2018-մ․հ․   Կոստա Ռիկա Ալախուելենսե 8 (1)
Ազգային հավաքական
2013 Պանամա Պանամա (մինչև 20) 5 (1)
2014-մ․հ․ Պանամա Պանամա 35 (5)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

 
Աբդիել Արոյոն Պանամայի հավաքականի կազմում

Արոյոն «Արաբե Ունիդո» ակումբի սան է։ 2010 թվականի նոյեմբերի 27-ին՝ «Ատլետիկո Վերագուենսե» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Պանամայի առաջնությունում[3]։ 2011 թվականի հունվարի 31-ին՝ «Սան Ֆրանցիսկո» ակումբի դեմ խաղի ժամանակ Արայոն խփել է իր առաջին գոլը «Արաբե Ունիդո» ակումբի կազմում[4]։ 2012 թվականին նա «Արաբե Ունիդո» ակումբի կազմում դարձել է Պանապայի չեմպիոն։ 2015 թվականին Արոյոն երկրորդ անգամ հաղթել է երկրի առաջնությունում։

2016 թվականի սկզբին Արոյոն վարձավճարով տեղափոխվել է խորվաթական «Սպլիտ» ակումբ։ Փետրվարի 14-ին՝ «Ինտեր» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Խորվաթիայի առաջնությունում[5]։

Նույն թվականի ամռանը Արոյոն խզել է պայմանագիրը «Սպլիտ» ակումբի հետ, որից հետո պայմանագիր է կնքել կոլումբիական «Դեպորտես Տոլիմա» ակումբի հետ։ Հուլիսի 25-ին՝ «Օնսե Կալդաս« ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Մուստանգի գավաթում[6]։ Օգոստոսի 8-ին՝ «Միլիոնարիոս» ակումբի դեմ խաղի ժամանակ նա խփել է իր առաջին գոլը «Դեպորտես Տոլիմա» ակումբի կազմում[7]։

2017 թվականի սկզբին Արոյոն վարձավճարով տեղափոխվել է ուրուգվայական «Դանուբիո» ակումբի կազմ։ Փետրվարի 5-ին՝ «Մոնտեվիդեո Ուոնդերերս» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը ուրուգվայական Պրեմիերայում[8]։ Փետրվարի 18-ին՝ «Ֆենիկս» ակումբի դեմ խաղի ժամանակ Արոյոն խփել է իր առաջին գոլը «Դանուբիո» ակումբի կազմում[9]։ 2018 թվականի սկզբին Արոյոն վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է Կոստա Ռիկայի «Ալախուելենսե» ակումբ։ Փետրվարի 15-ին՝ «Կարմելիտ» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Կոստա Ռիկայի առաջնությունում[10]։ Մայիսի 14-ին՝ «Դեպորտիվո Սապրիս» ակումբի դեմ խաղի ժամանակ Աբդիելը խփել է իր առաջին գոլը «Ալախուելենսե» ակումբի կազմում[11]։

Միջազգային կարիերա խմբագրել

2013 թվականին Պանամայի երիտասարդական հավաքականի կազմում Աբդիելը մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Սալվադորի երիտասարդական հավաքականի դեմ խաղին[12]։

2014 թվականի օգոստոսի 7-ին՝ Պերուի հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Պանամայի հավաքականի կազմում[13]։

2015 թվականին Արոյոն դարձել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի բրոնզե մեդալակիր։ Մրցաշարում նա մասնակցել է Հայիթիի[14], Հոնդուրասի[15], Տրինիդադ և Տոբագոյի[16], Մեքսիկայի[17] և երկու անգամ էլ ԱՄՆ-ի հավաքականների դեմ խաղերին[18][19]։

2016 թվականին Արոյոն հավաքականի կազմում մասնակցել է ԱՄՆ-ում կայացած Ամերիկայի գավաթին։ Մրցաշարում նա մասնակցել է Չիլիի[20], Բոլիվիայի[21] և Արգենտինայի հավաքականների դեմ խաղերին[22]։ Չիլիացիների դեմ խաղի ժամանակ Արոյոն խփել է իր առաջին գոլը Պանամայի հավաքականի կազմում։

2017 թվականին Արոյոն երկրորդ անգամ մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթին։ Մրցաշարում այս անգամ նա մասնակցել է ԱՄՆ-ի[23], Մարտինիկայի[24] և Կոստա Ռիկայի հավաքականնների դեմ խաղերին[25]։ Մարտինիկայի հավաքականի դեմ խաղի ժամանակ Արոյոն գոլ է խփել։

2018 թվականին Արոյոն մասնակցել է Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Անգլիայի[26] և Թունիսի հավաքականների դեմ խաղերին[27]։

Գոլերը Պանամայի հավաքականի կազմում խմբագրել

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցություն
01. 15 հունիսի, 2016 Լինքոլն Ֆայնենշեն Ֆիլդ, Ֆիլադելֆիա, ԱՄՆ   Չիլի 3:2 4:2 Ամերիկայի գավաթ 2016
02. 2 սեպտեմբերի, 2016 Ռոմել Ֆերնանդես, Պանամա, Պանամա   Ճամայկա 2:0 2:0 2018 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլ
03. 20 հունվարի, 2017 Ռոմել Ֆերնանդես, Պանամա, Պանամա   Սալվադոր 1:0 1:0 Կենտրոնական Ամերիկայի Գավաթ 2017
04. 15 հուլիսի, 2017 Ֆյորստ-էներդյի Ստեդիում, Քլիվլենդ, ԱՄՆ   Մարտինիկա 2:0 3:0 Կենտրոնական Ամերիկայի Գավաթ 2017
05. 6 սեպտեմբերի, 2017 Ռոմել Ֆերնանդես, Պանամա, Պանամա   Տրինիդադ և Տոբագո 3:0 3:0 2018 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլ

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային

  «Արաբե Ունիդո»

  •   Պանամայի ֆուտբոլի առաջնություն - Ապերտուրա 2012
  •   Պանամայի ֆուտբոլի առաջնություն - Կլաուսուրա 2015

Միջազգային

  Պանամա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Арабе Унидо VS. Атлетико Верагуэнсе 2:1» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ նոյեմբերի 27.
  4. «Арабе Унидо VS. Сан-Франциско 2:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հունվարի 31.
  5. «Интер Запрешич VS. Сплит 1:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ փետրվարի 14.
  6. «Депортес Толима VS. Онсе Кальдас 3:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հուլիսի 26.
  7. «Депортес Толима VS. Мильонариос 3:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 8.
  8. «Данубио VS. Монтевидео Уондерерс 0:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 5.
  9. «Данубио VS. Феникс Монтевидео 4:4» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 18.
  10. «Кармелита VS. Алахуэленсе 0:5» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ փետրվարի 15.
  11. «Депортиво Саприсса VS. Алахуэленсе 1:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ մայիսի 14.
  12. «Панама (до 20) VS. Сальвадор (до 20) 1:3» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ փետրվարի 28.
  13. «Перу VS. Панама 3:0» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 7.
  14. «Панама VS. Гаити 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 8.
  15. «Гондурас VS. Панама 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 11.
  16. «Тринидад и Тобаго VS. Панама 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 19.
  17. «Панама VS. Мексика 1:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 23.
  18. «Панама VS. США 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 14.
  19. «США VS. Панама 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 25.
  20. «Чили VS. Панама 4:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 15.
  21. «Панама VS. Боливия 2:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 7.
  22. «Аргентина VS. Панама 5:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 11.
  23. «США VS. Панама 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 8.
  24. «Панама VS. Мартиника 3:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 15.
  25. «Коста-Рика VS. Панама 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 20.
  26. «Англия VS. Панама 6:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 24.
  27. «Панама VS. Тунис 1:2» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 28.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբդիել Արոյո» հոդվածին։