Աբանինդրանաթ Թագոր (բենգալերեն՝ গগনেন্দ্রনাথ ঠাকুর, օգոստոսի 7, 1871(1871-08-07)[1][2], Կալկաթա, Բրիտանական կայսրություն[3] - դեկտեմբերի 5, 1951(1951-12-05)[1][4], Կալկաթա, Հնդկաստան), հնդիկ հայտնի նկարիչ և արվեստի ուսուցիչ, ժամանակակից հնդկական գեղանկարչության հիմնադիր[5][6]։

Աբանինդրանաթ Թագոր
բենգալերեն՝ অবনীন্দ্রনাথ ঠাকুর
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 7, 1871(1871-08-07)[1][2]
ԾննդավայրԿալկաթա, Բրիտանական կայսրություն[3]
Մահացել էդեկտեմբերի 5, 1951(1951-12-05)[1][4] (80 տարեկան)
Մահվան վայրԿալկաթա, Հնդկաստան
Քաղաքացիություն Բրիտանական Հնդկաստան և  Հնդկաստան
Մայրենի լեզուբենգալերեն
ԿրթությունGovernment College of Art & Craft?, The Sanskrit College and University? և Sanskrit Collegiate School?
ԵրկերBharat Mata?, Shakuntala? և Khirer Putul?
Մասնագիտություննկարիչ և գրող
ԱշխատավայրԿալկաթայի համալսարան
Ծնողներհայր՝ Gunendranath Tagore?, մայր՝ Saudamini Tagore?
Պարգևներ և
մրցանակներ
Ստորագրություն
Изображение автографа
 Abanindranath Tagore Վիքիպահեստում
Изображение
Աբանինդրանաթ Թագոր

Կենսագրություն խմբագրել

Աբանինդրանաթ Թագորը սերել է գրականագետների և գեղարվեստագետների հայտնի և ազդեցիկ Թագորների ընտանիքից։ Գունենդրանաթ Թագորի որդին է։ Ծնվել է Կալկաթայի շրջակայքում գտնվող «Ջորասանկո» կալվածքում, որտեղ անցկացրել է իր մանկությունը։ Վաղ մանկությունից նրան դաստիարակել են հին ժողովրդական արվեստի հանդեպ վառ սիրով։ 1880-1889 թվականներին սովորել է Կալկաթայի Սանսկրիտական քոլեջում։ 1890 թվականին ընդունվել է Կալկաթայի արվեստի դպրոց։

1890 - ական թվականների կեսերից համագործակցել է «Սադհանա» ամսագրի հետ՝ որպես նկարազարդող։ Միևնույն ժամանակ նկարազարդել է իր հորեղբոր՝ Ռաբինդրանաթ Թագորի գրքերը։ 1897 թվականից ակտիվորեն ուսումնասիրել է եվրոպական գեղանկարչություն, միևնույն ժամանակ հետաքրքրվել մողոլական մանրանկարչությամբ։ 1907 թվականին իր եղբայր Գագանենդրանաթի և Էռնեստ Գավելի հետ հիմնել է Արևելքի ժողովուրդների արվեստի հնդկական համայնքը։ Ժամանակի ընթացքում համայնքը վերածվում է Արվեստի դպրոցի։

1913 թվականին Լոնդոնում և Փարիզում նա ներկայացնում է իր աշխատանքները անհատական ցուցահանդեսում, իսկ 1919 թվականին՝ Ճապոնիայում։

Հետագայում ակտիվորեն ճանապարհորդում է Հնդկաստանում, հարավային և արևելյան Ասիայում։ Այդ շրջագայություններից ծագում են նոր կերպարներ, ստեղծում է աշխատանքների շարք։ Հատկապես հայտնի է «Արաբական գիշերներ» շարքը, որն ավարտել է 1930 թվականին։

 
Աբանինդրանաթ Թագոր (Uccelli migranti, Carabba) 1918 թվական

Հետագա տարիներին Աբանինդրանաթ Թագորը մեծ ժամանակ է տրամադրել գեղանկարչության տեխնիկան և արվեստի հիմքը ուսումնասիրելուն։ Իր վերջին ստեղծագործությունը նա նկարել է մահից 20 տարի առաջ։ Երբ լրացել է նրա 60-ամյակը, Աբանինդրանաթ Թագորը որոշում է, որ արդեն չի կարող ստեղծել ավելի լավ բան, քան այն, ինչ նա արդեն ստեղծել է, և ամբողջովին նվիրվում է դասավանդմանը։ Նրան արդարացիորեն համարում են Հնդկաստանի ժամանակակից գեղանկարչության գագաթնակետը։ Նա հիասքանչ մանկավարժ էր և դաստիարակում էր հիասքանչ նկարիչերի պլեադա, ինչպիսիք են Նանդալալ Բոշը, Հասիդ Կումար Խալդարը, Մուկուլ Չանդրա Դեյը, Ջեմինի Ռոյը, Բիրեշվար Սենը և այլք։

Ստեղծագործություններ խմբագրել

Աբանինդրանաթ Թագորը դառնում է ժամանակակից ազգային հնդկական գեղանկարչության հիմնադիրը։ Նա առաջիններից մեկն էր, որ պայքար սկսեց արևմտյան արվեստի հիմար ակադեմիզմի և կեղծ ազգայնական տարօրինակ դեկորատիվ գեղանկարչության դեմ, որը 19-րդ դարի վերջում լայն տարածում էր գտել Հնդկաստանում։ Ուսումնասիրելով իր ժողովրդի ժառանգությունը, տիրապետելով եվրոպական և հեռավոր-արևելյան գեղանկարչության տեխնիկային՝ Թագորը հիմնում է իր սեփական ոճը, որտեղ աննկատ համադրվում է այն ամենը, ինչ նա կուտակել է ուսումնառության երկար տարիների ընթացքում։ Նկարիչն իր ստեղծագործական կարիերայի սկիզբը նշանավորեց արևմտյան արվեստի տարածման դեմ պայքարով։ Նրա վաղ ստեղծագործություններից են Օմար Խայամի բանաստեղծությունների նկարազարդումները, դիմանկարները, որոնց թվում են Ռաբինդրանաթ Թագորի գունամատիտով նկարված դիմանկարը, պատմական թեմաներով նկարները, մանրանկարչության շարքը, որոնք ստեղծվել են ռաջպուտյան և մոնղոլական դպրոցների անմիջական ազդեցությամբ։ Դրանք տարբերվում են ձեռագրի զարմանալի նրբությամբ,կերպարային արտահայտչականությամբ և գունագեղ հնչողության հարստությամբ։ Նկարիչը շատ զգայուն էր գույների նկատմամբ և օգտագործում էր այն իր նկարներում որպես արտահայտման գլխավոր միջոց։ Դրա վառ օրինակն է նրա ստեղծագործություններից լավագույնը՝ «Ճանապարհի վերջը», որտեղ նկարիչը պատկերել է անապատում մահացող ուղտի։ Կենդանին բեռի ծանրությունից դանդաղ ծնկի է իջնում, որպեսզի այլևս չկանգնի։ Նկարը պատկերված է մանուշակա-ծիրանագույն երանգներով։ Ոչ միայն թեման, այլ նաև գույնը վկայում են ավարտը։ Ինչպես օրն է մեռնում՝ ծիրանագույն մայրամուտն ընկղմելով մանուշակագույն աղջամուղջի մեջ, այնպես էլ կենդանին է մահանում՝ դժկամորեն ծնկի գալով անապատի մուգ ավազների վրա։

Ընդհանուր առմամբ նա ունի 500 նկար, պատկերազարդումներ, էսքիզներ, ուրվանկարներ։

 
Գանեշ Ջանանի
 

Հայտնի ստեղծագործություններ խմբագրել

  • Աշոկի թագուհին (1910)
  • Բհարաթ Մաթա (1871—1951)
  • Հեքիաթային նկարազարդումներ (1913)
  • Գանեշ Ջանանի
  • Աուրանգզեբը զննում է Դարայի գլուխը (1911)
  • Ավիսարիկա (1892)
  • Բաբա Գանեշ (1937)
  • Վտարված Յակշան (1904)
  • «Թռչուններ և Կենդանիներ» շարքը (1915)
  • Բուդդան և Սուջաթան (1901)
  • Չայթանիան իր հետևորդների հետ Պուրիի ծովափին (1915)
  • Անգործության վերջը (1939)
  • Օմար Խայամի ստեղծագործությունների նկարազարդում (1909)
  • Կաչան և Դևաջանին (1908)
  • Լալ Կրիշնային նվիրված շարք (1901-1903)
  • Լուսնափայլի երաժշտությունը (1906)
  • Լուսնի ծագումը Մուսսուրի Հիլսում (1916)
  • Շահ Ջահանի մահը (1900)
  • Բանաստեղծ - բաուլի պարը Ֆալգուրնիում (1916)
  • Պուշպա - Ռադխա (1912)
  • Ռադխիկան, որը նայում է Շրի Կրիշնայի դիմանկարին (1913)
  • Շահ Ջահանը, որը երազում է Թաջ Մահալի մասին (1909)
  • Շրի Ռադխան Յամունա գետի ափին (1913)
  • Ամռանը Կալիդասայի «Ռիտու Սանգխար» ստեղծագործությունից (1905)
  • Հազար ու մի գիշերվա մասին հեքիաթներ (1928)
  • Կաղ պարուհիները (1912)
  • Ֆլեյտայի կանչը (1910)
  • Լամպայի տոնը (1907)
  • Վերջին ճամփորդությունը (1914)
  • Խաղացողի մեղքը (1911)

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  3. 3,0 3,1 3,2 Union List of Artist Names — 2012.
  4. 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. John Onians (2004). «Bengal School». Atlas of World Art. Laurence King Publishing. էջ 304. ISBN 1856693775.
  6. Abanindranath Tagore, A Survey of the Master’s Life and Work by Mukul Dey Արխիվացված 4 Մարտ 2010 Wayback Machine, reprinted from "Abanindra Number," The Visva-Bharati Quarterly, May – Oct. 1942.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբանինդրանաթ Թագոր» հոդվածին։