Ալեքսանդր Սերգեևիչ Դեմյանենկոն (անգլ.՝ Александр Сергеевич Демьяненко, մայիսի 30, 1937(1937-05-30)[1][2], Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3] - օգոստոսի 22, 1999(1999-08-22)[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[3]), խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի դերասան, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ։ Դեմյանենկոյի կերտած ամենահայտնի և հաջողված կերպարներից է համարվում բարի ու ազնիվ Շուրիկի կերպարը, որով նա հայտնի դարձավ խորհրդային հանդիսատեսին։

Ալեքսանդր Դեմյանենկո
ռուս.՝ Александр Сергеевич Демьяненко
Ծնվել էմայիսի 30, 1937(1937-05-30)[1][2]
ԾննդավայրԵկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]
Մահացել էօգոստոսի 22, 1999(1999-08-22)[1][2] (62 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[3]
ԳերեզմանՍերաֆիմովսկոե գերեզմանատուն
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան (1959)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունկատակերգու և դերասան
Երեխա(ներ)ԱՆժելիկա Նևոլինա
Պարգևներ և մրցանակներ
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդր Սերգեևիչ Դեմյանենկոն ծնվել է 1937 թվականի մայիսի 30-ին Սվերդլովսկում և դեռ վաղ մանկությունից հետաքրքրվում էր թատրոնով։ Դրանում մեծ դեր է խաղացել նրա հայրը, ով ավարտել էր ԳԻՏԻՍ-ը, աշխատել էր օպերային թատրոնում, իսկ ավելի ուշ դերասանական վարպետություն էր դասավանդել Կոնսերվատորիայում։

Դպրոցն ավարտելուց հետո Ալեքսանդր Դեմյանենկոն փորձել է ՄԽԱՏ-ի դպրոց-ստուդիա ընդունվելու քննություններ հանձնել, սակայն հուզմունքը չհաղթահարելու պատճառով ձախողել է այն։ Սակայն մեկ տարի հետո նա մեկնել է Մոսկվա և անմիջապես ընդունվել ԳԻՏԻՍ։ Ավարտելով այն՝ որոշ ժամանակ աշխատել է Մայակովսկու թատրոնում։ Այնուհետև տեղափոխվել է Լենինգրադ և ողջ կյանքն անցկացրել այդ քաղաքում։

Նկարահանվել է «Օպերացիա և Շուրիկի մյուս արկածները», «Կովկասի գերուհին», «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» կինոնկարներում, որոնք ընդգրկված են ռուսական կինեմատոգրաֆիայի ոսկե ֆոնդում։

Դեմյանենկոն, ով կյանքի վերջին տարիներին տառապում էր ալկոհոլիզմով և ապրում չքավորության մեջ, մահացել է 1999 թվականի օգոստոսի 22-ին, սրտի կաթվածից։

Տարեգրություն խմբագրել

  • 1946 - 1952 թթ - Սովորել է Սվերդլովսկի երաժշտական դպրոցում
  • 1954 թ. - Ձախողել է արվեստի դպրոցի ընդունելության քննությունները
  • 1955-1959 թթ. - Սովորել է Մոսկվայի թատրոնի ակադեմիայում
  • 1965 թ. - Թողարկվում է Շուրիկի մասնակցությամբ ամենաառաջին դասական ֆիլմը՝ «Օպերացիա Ի-ն, և Շուրիկի մյուս արկածները»
  • 1966 թ. - Շուրիկի կերպարը հանդես է գալիս «Կովկասի գերուհին» ֆիլմում
  • 1999 թ. - Դեմյանենկոն, ով կյանքի վերջին տարիներին տառապում էր ալկոհոլիզմով և ապրում չքավորության մեջ, մահանում է սրտի կաթվածից

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #128925736 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ խմբագրել