Եվգենի Մորգունով
Եվգենի Մորգունով (ռուս.՝ Евге́ний Алекса́ндрович Моргуно́в; ապրիլի 27, 1927[1], Մոսկվա, ԽՍՀՄ - հունիսի 25, 1999[1], Մոսկվա, Ռուսաստան), կինոյի և թատրոնի ռուս դերասան, ՌԴ վաստակավոր արտիստ, մեծ ճանաչում է ձեռք բերել Լեոնիդ Գայդայի ֆիլմերում կատակերգական եռյակի դերով` Փորձառուն, Դմբոն ու Վախկոտը կերպարներից Փորձառուի դերով, որտեղ նրա խաղընկերներն են Գեորգի Վիցինը և Յուրի Նիկուլինը։
Եվգենի Մորգունով | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 27, 1927[1] |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 25, 1999[1] (72 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Կունցևսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1948) |
Մասնագիտություն | դերասան, կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր և սցենարիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
Yevgeny Morgunov Վիքիպահեստում |
Առավել հայտնի ֆիլմերից են «Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները», ««Ի» գործողությունը և Շուրիկի այլ արկածները», «Երեք հաստլիկները»։
Եվգոնի Մորգունովը ծնողները բաժանվել են երբ նա դեռ փոքր էր, երեխաներին դաստիարակել է մայրը։ Աշխատել է սկզբում գործարանում, ապա ծննդատներից մեկում որպես սանիտար։
14 տարեկանում աշխատել է ռազմական գործարանում։ Երիտասարդ տարիքում նրա մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետ, ինչի հետ կապված սկսել է գիրանալ։ Ավելի հասուն տարիքում արդեն ունեցել է ոտքերի ցավ[2]։
1943 թվականին ընդունվել է դերասանական դպրոց, ապա տեղափոխվել Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ որն էլ ավարտելուց հետո աշխատել է թատրոնում որպես դերասան։
Ամուսնացած է եղել, ունեցել է երկու որդի, կրտսեր որդին մահացել է ավտովթարից 1998 թվականին, ինքը` Մորգունովը, մահացել է 1999 թվականի սրտի երկրորդ կաթվածից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ Татьяна Булкина. Поклон советскому кино. — М.: Издательский дом "Московия", 2011. — С. 215—219. — 384 с. — ISBN 5-7151-0333-9.:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենի Մորգունով» հոդվածին։ |