Նատալյա Սելեզնյովա

ռուս դերասանուհի

Նատալյա Իգորևնա Սելեզնյովա ( ռուսերեն՝ Наталья Игоревна Селезнёва, իրական ազգանունը` Պոլինկովսկայա (Полинковская), հունիսի 19, 1945(1945-06-19)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի խորհրդային և ռուսական դերասանուհի, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստուհի (1996թ.)[4], Լեհաստանի մշակույթի վաստակավոր գործիչ (1976թ.):

Նատալյա Սելեզնյովա
Ծնվել էհունիսի 19, 1945(1945-06-19)[1] (78 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ (1966)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Վլադիմիր Անդրեև
Պարգևներ և մրցանակներ
Պատվո շքանշան[3] Բարեկամության շքանշան[2]
ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ և Լեհաստանի մշակույթի վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

Նատալյա Սելեզնյովան ծնվել է Մոսկվայում։ Հայրը ԽՍՀՄ-ում հայտնի լուսանկարիչ էր, իսկ մայրը` նկարչուհի։ Վեց տարեկանում Նատալյան գլխավոր դերով հանդես է եկել Խորհրդային բանակի թատրոնի բեմադրությունում։ 1966 թվականին ավարտել է Բորիս Շչուկինի անվան թատերական ուսումնարանի` Բորիս Զախավայի դասընթացները և աշխատանքի անցել Մոսկվայի Երգիծանքի թատրոնում։

Կինոյում առաջին դերը կատարել է 1953 թվականին, խաղալով «Ալյոշա Պտիցինը կոփում է բնավորությունը» կինոնկարում։ Սակայն հաջողությունը նրան ժպտաց 1965 թվականին, երբ նկարահանվեց Լեոնիդ Գայդայի ««Ի» գործողությունը և Շուրիկի մյուս արկածները» կինոնկարում։ Հետագայում նա երկու անգամ ևս նկարահանվել է Գայդայի ֆիլմերում։ Բացի այդ, Նատալյա Սելեզնյովան հաջողությամբ հանդես է եկել նաև հեռուստահաղորդումներում և հեռուստաներկայացումներում։

Անձնական կյանքը խմբագրել

1968 թվականին Նատալյա Սելեզնյովան ամուսնացել է դերասան Վլադիմիր Անդրեևի հետ, իսկ 1969 թվականին ծնվել է նրանց որդին։ Նատալյա Սելեզնյովան ֆուտբոլի երկրպագու է[5]։

Մասնակի ֆիլմագրությունը խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1953 Ալյոշա Պտիցինը կոփում է բնավորությունը Алёша Птицын вырабатывает характер Սաշենկա
1956 Աղջիկն ու կոկորդիլոսը Девочка и крокодил Կատյա Պաստուշկովա
1961 Ալյոնկա Алёнка Ելիզավետա
1965 «Ի» գործողությունը և Շուրիկի մյուս արկածները Операция «Ы» и другие приключения Шурика Լիդա
1966 Սաշա-Սաշենկա Саша-Сашенька Սաշա Կռիլովա
1966 Ո՞վ է հնարել անիվը Кто придумал колесо? Զոյա
1967 Սիրել եմ ձեզ Я вас любил… Լիդիա Նիկոլաևնա
1969 Խալիֆ-արագիլը Калиф-аист արքայադուստր
1969 Հին ծանոթը Старый знакомый Նատալյա Կոլցովա
1970 Ինչպես էինք մենք փնտրում Տիշկային Как мы искали Тишку դաստիարակչուհի
1970 Դեղին ճամպրուկի արկածները Приключения жёлтого чемоданчика Պետյայի մայրը
1972 Կետ, կետ, ստորակետ Точка, точка, запятая… բժշկուհի
1973 Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը Иван Васильевич меняет профессию Զինաիդա
1974 Մեր տղան է Свой парень Ալյա Մալիշևա
1975 Չի կարող պատահել Не может быть! Տանյա
1977 Այս անհավանական երաժիշտները կամ Շուրիկի նոր երազները Эти невероятные музыканты, или Новые сновидения Шурика Զինաիդա
1978 Փողոցներով կոմոդ էին տանում По улицам комод водили Վիկա
1979 Նուկիի արկածները Приключения Нуки Ալյոշայի մայրը
1979 Թեմա Тема Սվետլանա
1982 Պարզապես սարսափելի է Просто ужас! աղջիկ
1982 Պահպանեք տղամարդկանց Берегите мужчин! Ալլա
1986 Ես քեզ ատում եմ Я тебя ненавижу -
1991 Դատապարտվածների շրջանը Круг обречённых Ֆիմա Կորաբլյովա
1995 Տուն Дом Մարիա Ալեքսեևնա
1996 Անկարողը Импотент Տատյանա
1998 Պրիմադոննա Մերին Примадонна Мэри Իննա
2000 Գործակալը մինի-շրջազգեստով Агент в мини-юбке Նատալյա Իվանովնա
2001 Հրեշտակի տեսակետով С точки зрения ангела Թերեզա Կոնստանտինովնա
2002 Անհաջողակի որդին Сын неудачника Արկադիի մայրը
2003 Love-սպասարկում Love-сервис Մարգարիտա Սեմյոնովնա
2003 Գողեր և մարմնավաճառներ. Մրցանակը` թռիչք դեպի տիեզերք Воры и проститутки. Приз — полёт в космос Ելենա Ստասովա
2006 Դուք չեք թողնի ինձ Вы не оставите меня Նատալյա Վասիլևնա
2007 Ճիչ գիշերով Крик в ночи -
2008 Խարդախները Аферисты մորաքույր Սիմա
2008 Գործադարձուները Воротилы Կլավդիա Սեմյոնովնա
2010 Մայրիկ-Մոսկվա Мама-Москва -
2013 Լավ բալիկների երկիրը Страна хороших деточек տատիկ
2014 Սիրո ժամանակաշրջանները Сезоны любви -
2014 Ամանորյա հերթապահություն Новогоднее дежурство -

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. http://www.kremlin.ru/acts/bank/24645
  3. http://publication.pravo.gov.ru/Document/View/0001201507170017?index=11&rangeSize=1
  4. Указ Президента РФ от 2 мая 1996 г. № 617 «О награждении государственными наградами Российской Федерации»
  5. «Наталья Селезнёва. «Я не могла подвести!»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.