Songs of Innocence
Songs of Innocence (հայ․՝ Անմեղության խաղեր), իռլանդական U2 խմբի 13-րդ ալբոմը, ներկայացվել է 2014 թվականի սեպտեմբերի 9-ին Apple Inc. կոնֆերանսի ժամանակ, հենց նույն օրն էլ ալբոմը հասանելի է դարձել iTunes օնլայն խանութում անվճար ներբեռնելու համար։ Կոնֆերանսի ժամանակ խումբը կատարել է նոր երգերից մեկը՝ «The Miracle (of Joey Ramone)»-ը[1]։
Songs of Innocence | ||||
---|---|---|---|---|
![]() | ||||
U2-ի ստուդիային ալբոմ | ||||
Թողարկված | 2014 թվականի սեպտեմբերի 9 | |||
Ձայնագրված | 2009-2014 թվականների | |||
Ժանր | Ռոք | |||
Տևողություն | 48:11 | |||
Լեզու | անգլերեն | |||
Լեյբլ | Island, Interscope | |||
Պրոդյուսեր | Դենջեր Մաուս, Փոլ Եփվորթ, Ռայան Թեդդեր, Ֆլուդ | |||
U2-ի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
Թիմ Կուկի խոսքերով՝ դա ալբոմի ամենամեծ միաժամանակյա թողարկումն է։ Այն կարող էին ներբեռնել iTunes-ի ավելի քան 500 միլիոն օգտատերեր (այն հասանելի է 119 երկրներում)։ Այն նաև հասանելի է iTunes Radio և Beats Music ծառայություններում[2]։
Մինչև 2014 թվականի հոկտեմբերի 13-ը ալբոմը տարածվել է անվճար Apple ընկերությա միջոցով, սակայն դրանից հետո թողարկվել է կրիչների վրա։
Ալբոմի անվանումը համարվում է Ուլիամ Բլեյքի «Songs of Innocence and of Experience» քնարերգության վկայակոչումը։
Ոչ հեռու ապագայում խումբը պատրաստվում է թողարկել ևս մեկ ալբոմ։ «Եթե ձեզ դուր է եկել «Songs Of Innocence» սկավառակը, ապա մնացեք մեզ հետ «Songs Of Experience»-ի համար։ Այդ սկավառակը շուտով պատրաստ կլինի», ասել է Բոնոն իր հարցազրույցներից մեկում[3]։
ԴրդապատճառԽմբագրել
Apple-ի կոնֆերանսից մեկ օր առաջ Բոնոն հարցազրույց է տվել Գաս Ուեններին «Rolling Stone» ամսագրից։ «Մենք ցանկանում էինք ստեղծել շատ անձնական ալբոմ: Մենք փորձեցինք հասկանալ՝ ինչու էինք ցանկացել խումբ դառնալ, զբաղվել ներխմբային հարաբերություններով, մեր ընկերությամբ, անձնական կյանքով, սիրով, մեր ընտանիքներով: Ամբողջ ալբոմը նվիրված է մեր առաջին բացահայտմանը, առաջին ճանապարհորդությանն աշխարհագրական, հոգեկան և սեքսուալ ծրագրում: Եվ դա դժվար եղավ: Սակայն մենք արեցինք դա: Մենք տեղափոխվեցինք թերզարգացած տարածություն»[4]։
Խումբն աշխատել է սկավառակի թողարկման համար պրոդյուսեր Բրայան Բերթոնի հետ՝ ավելի հայտնի որպես Danger Mouse։ Խմբի կիթառահար Էջը նշում է, որ սկավառակի մեջ իր ավանդն է ներդրել Ջիմմի Այովինը։ Նա մեզ խորհուրդ տվեց երաժիշտների, ում ավելի խորն է պետք քանդել։ Որպեսզի մտնի անհրաժեշտ հոգեվիճակի մեջ, Բոնոն սկսեց գրել երգեր իր ծանր դուբլինյան մանկության և երաժշտության մասին, որը փոխել է իր կյանքը։ Հիմնականում այն եղել են The Clash և Ramones խմբերը[5]։
Բոնոն նաև նշում է, որ իրենք թեմատիկայով ցանկացել են մոտ լինել The beatles կամ The Rolling Stones խմբին։
Ալբոմի ամենալավատեսական երգը California (Therе Is No End To Love)-ն է։ Ըստ Բոնոյի խոսքերի՝ այդ երգը պատմում է իրենց առաջին այցելության մասին Լոս Անջելես։
Ամենամռայլ երգը հանդիսանում է Raised by Wolves-ը, որը պատմում է Դուբլինում ավտոմեքենաների գիշերային ռմբակոծություների մասին։
Երգերի ցանկԽմբագրել
Բոլոր երգերի տեքստերի հեղինակն է Բոնոն և Էջը, բոլոր երգերի հեղինակն է՝ U2։
# | Անվանում | պրոդյուսերներ | Տևողություն | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1. | «The Miracle (of Joey Ramone)» | Դենջեր Մաուս, Փոլ Էպվորտ, Ռայան Թեդդեր | 4:16 | ||||||
2. | «Every Breaking Wave» | Դենջեր Մաուս, Ռայան ԹեդդերԴեկլան | 4:13 | ||||||
3. | «California (There is No End to Love)» | Գեֆֆնի, Էպվորտ, Մաուս | 4:00 | ||||||
4. | «Song for Someone» | Թեդլեր, Մարկ Էլլիս | 3:47 | ||||||
5. | «Iris (Hold Me Close)» | Էպորտ, Թեդդեր, Մաուս | 5:20 | ||||||
6. | «Volcano» | Գեֆֆնի, Էպֆորտ | 3:15 | ||||||
7. | «Raised by Wolves» | Գեֆֆնի, Մաուս | 4:06 | ||||||
8. | «Cedarwood Road» | Մաուս, Էպֆորտ | 4:26 | ||||||
9. | «Sleep Like a Baby Tonight» | Մաուս | 5:02 | ||||||
10. | «This Is Where You Can Reach Me Now» | Մաուս | 5:06 | ||||||
11. | «The Troubles» | Մաուս, Գեֆֆնի | 4:46 | ||||||
48:11 |
ՄրցանակներԽմբագրել
Rolling Stones ամսագիրը Songs of Innocence ալբոմը առաջինն է համարել 2014 թվականի լավագույն 50 ալբոմների շարքում[6]։
Ձայնագրությա մասնակիցներԽմբագրել
U2
- Բոնո՝ վոկալ, ստեղնաշարային գործիքներ (1,3,4,5,7,9,10,11 երգեր), կիթառ (1,6,9), դուլցիմեր (2)
- Էջ՝ կիթառ, բեք վոկալ, ստեղնաշարային գործիքներ, երաժշտական ծրագրավորում
- Ադամ Քլեյթոն՝ բաս-կիթառ, ստեղնաշարային գործիքներ
- Լարի Մալլեն՝ հարվածային գործիքներ, բեք վոկալ
Հիթ շքերթներԽմբագրել
Ալբոմը սկսել է բրիտանական չարտի 6-րդ հորիզոնականից, որն ամենացածր ցուցանիշն էր իռլանդացիների համար իրենց կարիերայի 33 տարիներում։ Մեկ շաբաթ անց՝ ալբոմի սկավառակների թողարկումից հետո, աշխարհում գնել էին ընդամենը 25 հազար օրինակ։
Չարտ (2014) | Հորիզոնական |
---|---|
Ավստրալիա | 7 |
Ավստրիա | 2 |
Բրազիլիա | 7 |
Կանադա | 5 |
Խորվաթիա | 1 |
Չեխիա | 1 |
Դանիա | 1 |
Ֆինլանդիա | 10 |
Ֆրանսիա | 1 |
Գերմանիա | 2 |
Հունաստան | 2 |
Հունգարիա | 13 |
Իռլանդիա | 2 |
Իտալիա | 1 |
Նոր Զելանդիա | 6 |
Նորվեգիա | 6 |
Լեհաստան | 1 |
Շոտլանդիա | 4 |
Իսպանիա | 1 |
Շվեդիա | 2 |
Շվեյցարիա | 3 |
Մեծ Բրիտանիա | 6 |
ԱՄՆ, Բիլլբորդ 200 | 9 |
ԱՄՆ, Թոփ ալտերնատիվ ալբոմներ | 1 |
ԱՄՆ, Թոփ ռոք ալբոմներ | 2 |
ԱՄՆ, Թոփ ճաշակ ձևավորող ալբոմներ | 1 |