SY Morning (նավ)
SY Morning (նորվ.՝ DS «Morgenen»), բեռնատար շոգենավ, որը կառուցվել է Սվենդ Ֆոյնի և Ջիլիուս Հանսենի համար նորվեգական Թյոնսբերգ քաղաքում 1871 թվականին։ Սկզբանական ժամանակաշրջանում նավը կոչվում էր «Morgenen» (հայերեն՝ Առավոտ): Այդ ժամանակ նավը կետորսական-գազանաորսական բեռնանավ էր՝ նախագծած բոլոր տեսակի ծովերում նավարկություններ իրականացնելու նպատակով։ «Morgenen»-ը համարվում էր Ֆոյնի ամենամեծ նավը ամբողջ բևեռային նավատորմիկում։
«Morgenen»-ը հենց այն բեռնանավն էր, որի անձնակազմի հետ երիտասարդ Ռուալ Ամունդսենը կատարեց իր առաջին գիտարշավը դեպի Արկտիկակական լայնություններ[1]:
1901 թվականին «Morgenen»-ը 3880 ֆունտ ստեռլինգով գնվեց սըր Կլեմենտ Մարքեմի կողմից, ով Թագավորական աշխարհագրական ընկերության պրեզիդենտն էր Մեծ Բրիտանիայում։ «Morgenen»-ը պիտի ծառայեր որպես օժանդակ նավ Ռոբերտ Սքոթի «Դիսքավերի» նավով 1901-ից 1904 թվականներին դեպի Անտարկտիդա գիտարշավի ժամանակ։ «Morgenen»-ը կատարեց երկու նավարկություն Անտարկտիկայում օգնելու և օժանդակելու Ռոբերտ Սքոթի արշավախմբին։ Այդ երիու նավարկությունների միջև ընկած ժամանակահատվածում «Morgenen»-ը անվանափոխվեց և դարձավ անգլերեն՝ «Morning» (առավոտ)[2][3]։
1914 թվականի աշնանը «Morning»-ը ենթարկվեց նավաբեկության՝ դեպի Սպիտակ ծով նավարկելու ճանապարհին՝ Ֆարերյան կղզիների մոտ. բեռնանավը Ռուսական կայսրության համար ռազմամթերք էր տեղափոխում, քանի որ մեկնարկել էր համաշխարհային պատերոզմ, որը հետո կոչվելու էր որպես Առաջին համաշխարհային պատերազմ։
նավի բնութագիր և անձնակազմ
խմբագրելԸնդհանուր տարողունակությունը կազմում էր 437, գրանցված տոննաժը՝ 297: Նավի երկարաությունը 140 ֆուտ էր (43 մետր)։ Լայնությունը կազմում էր 31,5 ֆուտ (9,6 մետր)։ Թաղվածքը սովորական վիճակում տատանվում էր 3,7-ից մինչև 4,7 մետր։ Թաղվածքը պիտույքավորած ժամանակ տատանվում էր 5,2-ից 5,8 մետր[4]։
1902 թվականին «Morning»-ը նավարկեց Լոնդոնից, որի անձնակազմը բաղկացած էր՝ ութ ունտեր-սպաներից, ինը ծովայիններից և երեք նավաստիներից։
Սպաներն էին՝ կապիտան Ուիլյամ Կոլբեկը, առաջին սպա Ռուբերտ Էնգլանդն ու երկրորդ սպա Էդվարդ Էվանսը։ Երրորդ սպան Ջերալդ Դուրլայն էր, միչման Դ.Ֆ.Ա. Մալոկկը, բժիշկ Գ. Ա. Դևիդսոնը, գլխավոր ճարտարագետ Ջ. Դ. Մորիսոնը և կուրսանտներ Ֆ.Լ. Մեյթլենդ-Սոմերվիլն ու Նևիլ Պեպպերը։
Առաջին նավարկություն դեպի Անտարկտիկա
խմբագրել«Morning»-ը Լոնդոնը լքեց 1902 թվականի հուլիսի 2-ին և նույն թվականի նոյեմբերի 16-ին ժամանեց նորզելանդական Լիթլտոն քաղաք՝ ճանապարհին կանգ առնելով Մադեյրայում։
Լիթլտոնից «Morning»-ը դուրս եկեավ հունվարի 6-ին։ Սուրբ ծնունդին նավի անձնակազմը տեսավ մինչ այդ անհայտ երկու կղզիներ[5], որոնք անվանեց Սքոթի կղզի (անգլ.՝ Scott Island) և Haggitt’s Pillar[6]: Այստեղ կատարվեց ափհանում. կղզիները հայտարարվեցին Միացյալ Թագավորության կայսրության տարածքներ։ Այդտեղից հավաքագրվեցին մի շարք գիտական նմուշներ։
Անտարկտիդայում «Morning» բեռնանավը եկավ նախօրոք պայմանավորված վայրեր, որտեղ կարելի կլիներ իմանալ ձմեռացման գնացած «Discovery» նավի ճշգրիտ կոորդինատները։ Կրոզիե հրվանդանում իմացան կոորդինատների մասին և 1903 թվականի հունվարի 23-ին անձնակազմը տեսավ նավի բարձր կայմերը։
Երբ պարզվեց, որ նավերի միջև գտնվող սառույցը բավականին կարծր է, որոշեցին մատակարարումներ իրականացնել։ Տախտակամած բարձրացավ Էռնեստ Շեքլթոնը[7] և մի քանի նախկին արշավորդներ։ Մալոկն զբաղեցրեց իր տեղը Դիսքավերիում և մարտի 2-ին«Morning» բեռնանավը լքեց Մաք-Մյորդոն[8]:
«Morning» բեռնանավը Նոր Զելանդիա հասավ 1903 թվականի մարտի 25-ին։
Ծովագնաց Լեոնարդո Բերջեսի կողմից կազմված նավարկության մատյանը այսօր պահպանվում է Macmillan Brown Library ՝ Քենտերբերիի համալսարանի գրադարանում[9]։
Երկրորդ նավարկություն դեպի Անտարկտիկա
խմբագրել«Morning» բեռնանավը հետ վարադարձավ Անտարկտիկա երկրորդ անգամ։ Դա կատարվեց այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ գիտարշավը ավարտած նավը մնացել է սառույցների մեջ և ինքնուրույն կերպով չի կարող դուրս գալ այդտեղից։ «Morning»-ն ու նախկին կետորսական«Terra Nova» նավը «Discovery» նավին հանդիպեցին 1904 թվականի հունվարի 5-ին Հաթ Փոյնթ հրվանդանում[10]։ 18 մղոն հեռավորություն էր բաժանում «Discovery» նավին բաց ծովից։ Յոթ օրվա ընթացքում «Terra Nova» նավը հասավ «Discovery»-ին։ Հունվարի 16-ին նավն արդեն լրիվությամբ ազատվեց սառույցների գերությունից։ Փետրվարի 19-ին նավը ժամանեց Մակ-Մյորդո և ապրիլի 1-ին հասավ Նոր Զելանդիայի ափեր[11]:
Նավի կատուներ
խմբագրել«Morning» բեռնանավի տախտակամածին կային մի քանի նավային կատուներ.
Bobs- պատկանում էր Ջ.Դ. Մորիսոնին։ Կատուն կորել է նավից Նոր Զելանդիայի և Մադեյրայի միջև նավարկելիս։
Night- (Գիշեր), սև կատու[12]։
Noon (Կեսօր), սպիտակ կատում Գիշերի ձագը[12]։
Morning (Առավոտ), մոխրագույն զոլավոր կատու, որը նույնպես կորել է[12]։
Առավոտի երգ
խմբագրելԴուրլայը ձայնագրել է «The Songs of the Morning» (Առավոտի երգը) երգը։ Սա նավարկության ընթացքում երգված երգերի ամբողջությունն էր, որոնց հիմնական հեղինակները սպաներն էին։ Երգերի ժողովածուն ամբողջությամբ առաջին անգամ կատարվել է Մելբուրնի Գինու և պանրի ակումբում (անգլ.՝ Wine and Cheese Club) 1943 թվականին։
2002 թվականին հրատարակվեց երգերի ցանկը։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Хантфорд, 2011, էջ 202
- ↑ Headland, 2009, էջ 236
- ↑ Хотя Р. Хантфорд в книге Покорение Южного полюса. Гонка лидеров указывает на то, что судно было переименовано сразу после покупки (стр. 202)
- ↑ «The National Antarctic Expedition. The Departure of the "Morning"». The Geographical Journal. 20 (2): 210–211. 1902 թ․ օգոստոս. doi:10.2307/1775474. Վերցված է 2012 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Во многих источниках говорится лишь об одном острове.
- ↑ Однако Хантфорд утверждает, что оба острова были названы капитаном Колбеком в честь сэра Маркэма, а потом (неизвестно когда именно) были переименованы в Острова Скотта (стр. 219)
- ↑ Хантфорд, 2011, էջ 204
- ↑ Хантфорд, 2011, էջ 205
- ↑ «NRAM Record View: 'MORNING' (Ship) (A153)». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ «Robert Falcon Scott». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Хантфорд, 2011, էջ 210-211
- ↑ 12,0 12,1 12,2 «Antarctic Cats». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 20-ին.
{{cite web}}
:|first=
missing|last=
(օգնություն)
Գրականություն
խմբագրել- Хантфорд Р. Покорение южного полюса. Гонка лидеров = Scott and Amundsen. The Last Place on Earth / Ответственный редактор: М.Шалунова. — Москва: МИФ, 2011. — 640 с. — ISBN 978-5-91657-323-7
- Headland, R A Chronolgy of Antarctic exploration. — London: Quaritch, 2009. — ISBN 978-0-9550852-8-4
Արտաքին հղումներ
խմբագրել- Bildegalleri: Antarctic Relief Expeditions 1902-04 Scott Polar Research Institute
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել SY Morning (նավ) կատեգորիայում։ |