Նոր Զելանդիայի աշխարհագրություն

Նոր Զելանդիան գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավարևմտյան հատվածում՝ պոլինեզիական եռանկյունու կենտրոնական շրջանում։ Երկրի տարածքը հիմնականում կազմված է երկու կղզիներից, որոնք ունեն համապատասխանաբար հարավային և հյուսիսային կղզիներ անվանումները՝ տարանջատված Ջեյմս Կուկի կողմից։

Նոր Զելանդիայի արբանյակային պատկերը

Բացի այդ, Նոր Զելանդիային է պատկանում նաև շուրջ 700 փոքր և միջին կղզիներ, որոնց մեծ մասը անմարդաբնակ է։

Դրանցից խոշորագույններն են Ստյուարտ, Անտիպոդ, Օկլենդ, Բաունտի, Կեմբել, Չատեմ և Կերմադեկ կղզիները։

Ընդհանուր աշխարհագրական տեղեկություններ խմբագրել

Երկրի ընդհանուր տարածքը կազմում է 268 680 կմ²։ Այն իր չափերով ավելի փոքր է Իտալիայից և Ճապոնիայից, սակայն մի փոքր ավելի մեծ է Մեծ Բրիտանիայից։

Նոր Զելանդիայի ափագծի երկարությունը կազմում է 15 134 կիլոմետր։

Նոր Զելանդիայի տարածքում գտնվող ամենամեծ կղզին Հարավային կղզին է, որի տարածքը կազմում է 150 437 կմ²[1]։ Կղզու բնակչությունը կազմում է ամբողջ երկրի ընդհանուր բնակչության 1/4-ը։ Հյուսիսից հարավ կղզու տարածքը հատում է Հարավային Ալպերի ծալքավոր լեռնաշղթան, որի ամենաբարձր լեռնագագաթը Կուկի լեռն է (հաճախ կոչվում է նաև Աորակի լեռ)՝ 3754 մետր բարձրությամբ։

Բացի այդ, Հարավային կղզում կան նաև 18 լեռնագագաթներ, որոնք ունեն 3000 մետրից ավելի բարձրություն։

Կղզու արևելյւան մասը հարթավայրային է և հիմնականում զբաղեցված է գյուղատնտեսական վարելահողերով։ Արևմտյան մասը առավել հայտնի է ազգային պարկերի և սառցադաշտերի բազմազանությամբ, ինչպես նաև հարուստ բուսական և կենդանական աշխարհով։

Կղզու տարածքում գտնվող ամենախոշոր լիճը Տե Անաուն է (զբաղեցրած տարածքով երկրորդը Նոր Զելանդիայում)։

Կլիմա խմբագրել

Նոր Զելանդիայի կլիման փոփախական է։ Հյուսիսային կղզում կլիման մերձարևադարձային է, իսկ հարավայինում՝ չափավոր սառը։ Լեռնային շրջաններում գերակշռում է խիստ ալպյան կլիման։ Հարավային Ալպերը երկիրը բաժանում են երկու աշխարհագրական գոտիների, իսկ այստեղ գերիշխող արևմտյան քամիները Նոր Զելանդիայի այս լայնությունները բաժանում են երկու տարբեր կլիմայական գոտիների։

Նոր Զելանդիայի արևմտյան հատվածը խոնավ է։ Ընդամենը 100 կմ հեռավորության վրա գտնվող արևելյան հատվածը համեմատաբար ավելի չոր է։

Նոր Զելանդիայում տարեկան տեղումների ընդհանուր քանակը կազմում է 600-ից մինչև 1600 մմ։ Տարվա ընթացքում դրանք բաշխվում են համեմատաբար հավասարաչափ, բացառությամբ ամռան ամիսներին, երբ տեղումները քիչ են։

Նոր Զելանդիայի ամենամեծ քաղաքում՝ Օքլենդում, երկրի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է + 15,1 °C, ընդ որում ամենաբարձր ջերմաստիճանը կազմել է +30,5 °C, իսկ ամենացածրը՝ -2,5 °C։ Երկրի մայրաքաղաքում՝ Վելինգտոնում, միջին տարեկան ջերմաստիճանը կազմել է +12,8 °C։ Առավելագույն ջերմաստիճանը՝ +31,1 °C, իսկ նվազագույնը՝ -1,9 °C։

Օքլենդի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 30.0
(86)
30.5
(86.9)
29.8
(85.6)
26.0
(78.8)
24.6
(76.3)
23.8
(74.8)
19.0
(66.2)
20.6
(69.1)
22.0
(71.6)
23.6
(74.5)
25.9
(78.6)
28.3
(82.9)
30.5
(86.9)
Միջին բարձր °C (°F) 23.1
(73.6)
23.7
(74.7)
22.4
(72.3)
20.1
(68.2)
17.7
(63.9)
15.5
(59.9)
14.7
(58.5)
15.1
(59.2)
16.5
(61.7)
17.8
(64)
19.5
(67.1)
21.6
(70.9)
19.0
(66.2)
Միջին օրական °C (°F) 19.1
(66.4)
19.7
(67.5)
18.4
(65.1)
16.1
(61)
14.0
(57.2)
11.8
(53.2)
10.9
(51.6)
11.3
(52.3)
12.7
(54.9)
14.2
(57.6)
15.7
(60.3)
17.8
(64)
15.2
(59.4)
Միջին ցածր °C (°F) 15.2
(59.4)
15.8
(60.4)
14.4
(57.9)
12.1
(53.8)
10.3
(50.5)
8.1
(46.6)
7.1
(44.8)
7.5
(45.5)
8.9
(48)
10.4
(50.7)
12.0
(53.6)
14.0
(57.2)
11.3
(52.3)
Ռեկորդային ցածր °C (°F) 5.6
(42.1)
8.7
(47.7)
6.6
(43.9)
3.9
(39)
0.9
(33.6)
−1.1
(30)
−3.9
(25)
−1.7
(28.9)
1.7
(35.1)
−0.6
(30.9)
4.4
(39.9)
7.0
(44.6)
−3.9
(25)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 73.3
(2.886)
66.1
(2.602)
87.3
(3.437)
99.4
(3.913)
112.6
(4.433)
126.4
(4.976)
145.1
(5.713)
118.4
(4.661)
105.1
(4.138)
100.2
(3.945)
85.8
(3.378)
92.8
(3.654)
1210,7
(47,665)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 1.0 mm) 8.0 7.1 8.4 10.6 12.0 14.8 16.0 14.9 12.8 12.0 10.3 9.3 135.7
% խոնավություն 79.3 79.8 80.3 83.0 85.8 89.8 88.9 86.2 81.3 78.5 77.2 77.6 82.3
Միջին ամսական արևային ժամ 228.8 194.9 189.2 157.3 139.8 110.3 128.1 142.9 148.6 178.1 188.1 197.2 2003,1
Աղբյուր #1: NIWA Climate Data[2]
Աղբյուր #2: CliFlo[3]

Քաղաքներ խմբագրել

Խոշոր քաղաք Բնակչություն (2007) Կոորդինատներ
Օքլենդ 1 294 000 36°50′48″ հվ. լ. 174°45′54″ ավ. ե.HGЯO
Վելինգտոն 379 000 41°17′11″ հվ. լ. 174°46′34″ ավ. ե.HGЯO
Կրայստչերչ 378 700 43°31′53″ հվ. լ. 172°38′11″ ավ. ե.HGЯO
Համիլթոն 163 900 37°47′13″ հվ. լ. 175°16′58″ ավ. ե.HGЯO
Դանիդին 114 600 45°52′28″ հվ. լ. 170°30′12″ ավ. ե.HGЯO
Տաուրանգա 114 200 37°41′03″ հվ. լ. 176°10′12″ ավ. ե.HGЯO
Պալմերսթոն Նորթ 78 800 40°21′20″ հվ. լ. 175°36′43″ ավ. ե.HGЯO
Հեյսթինգ 64 600 39°38′36″ հվ. լ. 176°50′35″ ավ. ե.HGЯO
Նելյսոն 58 300 41°16′14″ հվ. լ. 173°17′02″ ավ. ե.HGЯO
Նեյպիր 57 900 39°29′11″ հվ. լ. 176°54′58″ ավ. ե.HGЯO
Ռոտորուա 55 500 38°07′49″ հվ. լ. 176°15′01″ ավ. ե.HGЯO
Նյու Պլիմուտ 51 000 39°03′28″ հվ. լ. 174°04′35″ ավ. ե.HGЯO
Ֆանգարեյ 50 900 35°43′22″ հվ. լ. 174°19′21″ ավ. ե.HGЯO
Ինվերգարգիլ 47 900 46°24′47″ հվ. լ. 168°21′24″ ավ. ե.HGЯO
Ուոնգանուի 39 800 39°55′49″ հվ. լ. 175°02′51″ ավ. ե.HGЯO
Գիսբորն 33 600 38°39′58″ հվ. լ. 178°01′33″ ավ. ե.HGЯO

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Quick Facts - Land and Environment : Geography - Physical Features». Statistics New Zealand. 2000. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 13-ին.
  2. «Auckland 1981–2010 averages». NIWA. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
  3. «CliFLO – National Climate Database». NIWA. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.