Rocket League, դինամիկ մրցաշարային, ֆուտբոլի ոճով խաղ, մշակված և հրատարաված Psyonix ընկերության կողմից։ Խաղը նախատեսված է PlayStation 4-ի, Xbox One-ի և Windows-ի համար[7]։ Խաղը թողարկվել է 2015 թվականի հուլիսի 7-ին։ Այս խաղը համարվում է 2008 թվականին թողարկված Supersonic Acrobatic Rocket-Powered Battle-Cars խաղի շարունակությունը[8]։ Խաղի գեյմփլեյը նման է նախկին տարբերակին, իր մեջ պարունակում է միայնակ և բազմամարդ ռեժիմներ, կա հնարավորություն խաղալ լոքալ ցանցի միջոցով, ինչպես նաև կա կրոսս-պլատֆորմային խաղի հնարավորություն (խաղ PS4 և Windows-ի միջև)[9]։

Rocket League
Изображение логотипа
ՄշակողPsyonix
ՀրատարակիչPsyonix[1] և 505 Games
ԴիստրիբյուտորSteam, Warner Bros. Interactive Entertainment[2], Humble Store[3], Nintendo eShop, Microsoft Store, Էպիկ գեյմզ սթոր և PlayStation Store
Միջերեսի լեզուանգլերեն[4], ֆրանսերեն[4], իտալերեն[4], գերմաներեն[4], իսպաներեն[4], հոլանդերեն[4], պորտուգալերեն[4], ճապոներեն[4], կորեերեն[4], ռուսերեն[4], թուրքերեն[4] և լեհերեն[4]
Սպորտի տեսակֆուտբոլ
Թողարկման թվականհուլիսի 7, 2015 և փետրվարի 17, 2016
ՊլատֆորմներPlayStation 4, Windows, Xbox One, մաքՕՍ[5], Nintendo Switch և Լինուքս
ՇարժիչUnreal Engine 3
Ժանրassociation football video game?
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ, բազմակառավարելի խաղ և կոոպերատիվ ռեժիմ[4]
PEGIPEGI 3[6]
USKUSK 6
ESRBբոլորի համար
Կրիչթվային բաշխում և թվային ներբեռնում
Կառավարումստեղնաշար, խաղային կարգավորող, մկնիկ և գեյմփադ
🌐rocketleague.com(անգլ.)
 Rocket League Վիքիպահեստում

Խաղային պրոցցես խմբագրել

Խաղի ոճը նման է Supersonic Acrobatic Rocket-Powered Battle Cars-ին։ Խաղացողը ղեկավարում է հրթիռային շարժիչով մեքենա և փորձում են գրավել դարպասը գնդակով, որը փոքր ինչ ավելի մեծ է, քան մեքենան։ Խաղի ընթացքը հիշեցնում է ֆուտբոլային խաղ ավտոմրցաշարային էլեմենտներով[10][11]։ Մեքենաները ունակ են ցատկել, այդպիսով հարված կատարելով գնդակին։ Խաղի դաշտում կան հատուկ հատվածներ, որոնց վրայով անցելիս խաղացողը ստանում է առավելությունը, որը կարող է օգտագործել հետագայում, օրինակ՝ մեծանում է արագությունը, հարվածի ուժգնությունը կամ ուրիշ խաղացողներին վերացնելու համար։

Խաղը սովորաբար տևում է 5 րոպես, սակայն եթե խաղի ավարտին հաշիվը մնում է հավասար, ապա տրվում է անսահմանափակ ժամանակ, մինչ թիմերից մեկի կողմից տեղի կունենա դարպասի գրավում։

Խաղի մշակում խմբագրել

2014 թվականի փետրվարի 19-ին Psyonix-ը հաստատեց, որ SARPBC-ին շարունակելու է գալիս Rocket League խաղը, ինչն էլ IGN-ն մեկնաբանեց, որ «խաղ ավելի պարզ անունով, քան SARPBC»[12][13]։

2014 թվականի փետրվարին ԱՀ-ների համար նախատեսված տարբերակը գնվում էր փակ փորձարկամ կարգավիճակում, իսկ ավելի ուշ PlayStation 4-ի համար նախատեսվածը 2015 թվականի ապրիլին և 2015 թվականի մայիսին[14][15]։

2015 թվականի հունիսի 3-ին պաշտոնապես հայտարարվեց խաղի թողարկման ամսաթիվը PS4 և ԱՀ-ների համար՝ 2015 թվականի հուլիսի 7[16]։

Rocket League-ի երաժշտական ալբոմը տարբերի հրատրակչություններում հասանելի դարձավ 2015 թվականի հուլիսի 1-ին[17][18]։ Այն պարունակում էր երաժշտական դիզայներ Մայք Օլտի օրիգինալ երգերից մի քանիսը և Hollywood Principle-ի երկու ստեղծագործություն[19][20]։

Ակնարկներ և քննադատություններ խմբագրել

Խաղի բետա-տարբերակը ընդունվեց շատ դրական, խաղը գնահատեցին ինչպես «դրական և գերող», իսկ գրաֆիկան ինչպես «զարմանալի և մանրամասը մշակված»[11][21]։ E3 2015-ից հետո խաղը ստացավ բազմաթիվ նոմինացիաներ և հաղթեց մի քանի մրցանակներ՝ «Լավագույն սպորտային խաղ» և «E3-ի լավագույն բազմաօգտատեր խաղ»[22][23]։

Վաճառք խմբագրել

2015 թվականի հուլիսի 11-ին Psyonix հայտարարեց, որ խաղում են գտնվում 120,000-ից 124,000 խաղացող[24][25]։ Արդեն հուլիսի 14-ին խաղը ներբեռնվել էր ավելի քան 2 միլլիոն անգամ[26]։ Երեք օր անց այս թիվը հասավ 4 միլլիոնի[27]։

Հուլիսի վերջին խաղը ներբեռնվել էր 5 միլլիոն անգամ և խաղում գտնվում էին 179,000 խաղացող[28][29][30]։ Psyonix հայտարարեց, որ խաղի նման հաջողությունը, գերազանցել է ընկերության սպասելիքները[31]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.psyonix.com
  2. https://www.rocketleague.com/news/updated-collectors-edition-coming-november-2017/
  3. Humble Store
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 Steam — 2003.
  5. https://www.rocketleague.com/news/ending-support-for-mac-and-linux/
  6. http://www.pegi.info/pl/index/global_id/505/?searchString=rocket+league
  7. «Аркада Rocket League выйдет на Xbox One». 3DNews - Daily Digital Digest. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 25-ին.
  8. Mahardy, Mike (2014 թ․ դեկտեմբերի 2). «Rocket League Coming to PS4 Next Year». IGN. Վերցված է 2015 թ․ հունիսի 1-ին.
  9. Malone, Jay (2015 թ․ հունիսի 16). «Playing soccer in a car has never been this fun — Rocket League Hands-On Impressions». Gaming Trend. Վերցված է 2015 թ․ հունիսի 21-ին.
  10. O'Connor, Alice (2014 թ․ դեկտեմբերի 3). «Car-To-Ball: Rocket League». Rock, Paper, Shotgun. Վերցված է 2015 թ․ հունիսի 1-ին.
  11. 11,0 11,1 Mejia, Ozzie (2015 թ․ մայիսի 18). «Rocket League preview: gas-powered goals». Shacknews. Վերցված է 2015 թ․ հունիսի 1-ին.
  12. «Title announcement». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 3-ին.
  13. Martin, Michael (2014 թ․ հոկտեմբերի 23). «Psyonix Announces Rocket League Coming Spring 2015». IGN. Վերցված է 2015 թ․ հունիսի 1-ին.
  14. Dunham, Jeremy (2015 թ․ ապրիլի 24). «Rocket League closed beta starts today – sign up now». Playstation Blog. Վերցված է 2015 թ․ հունիսի 1-ին.
  15. Bennette, Matthew (2015 թ․ մայիսի 13). «Rocket League second beta test begins today on PS4». Electronic Gaming Monthly. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 1-ին.
  16. Mahardy, Mike (2015 թ․ հունիսի 3). «Twisted Metal's Sweet Tooth Joins Rocket League». IGN. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
  17. @Rocket League (2015 թ․ հուլիսի 1). «For those asking, the official Rocket League soundtrack is now available (first!) on @cdbaby -- Go get it!». Twitter. Վերցված է 2015 թ․ հուլիսի 7-ին.
  18. «Rocket League (Official Game Soundtrack)». iTunes. Վերցված է 2015 թ․ հուլիսի 19-ին.
  19. Cyliena (2015 թ․ ապրիլի 9). «Rocket League: Interview With Thomas Silloway». Zam.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 7-ին.
  20. Dunham, Jeremy (2014 թ․ դեկտեմբերի 2). «Thread: Rocket League Coming to PS4 + New Trailer». Psyonix. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.(չաշխատող հղում)
  21. Summa, Robert (2015 թ․ ապրիլի 30). «Rocket League on PS4: You should be playing this». Destructoid. Վերցված է 2015 թ․ հունիսի 1-ին.
  22. Sayers, Simon (2015 թ․ հունիսի 19). «E3 2015 Awards: Best Sports Game». PlayStation Universe. Վերցված է 2015 թ․ հունիսի 21-ին.
  23. Shepard, Kenneth (2015 թ․ հունիսի 22). «Gaming Trend's Best of E3 2015 Awards». GamingTrend. Վերցված է 2015 թ․ հունիսի 22-ին.
  24. «Rocket League status». Twitter. Psyonix. «WOW! We have shattered our all-time concurrent players high -- 120,000!!!»
  25. «Rocket League status». Twitter. Psyonix. «New all-time concurrent! 124,000 players.»
  26. Seeto, Damian. «Rocket League Now Has Over 2 Million Downloads; Update Patch Coming Soon». Attack of the Fanboy. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.
  27. Dunning, Jason. «Rocket League Crosses 4 Million Downloads on PS4 & PC, Upcoming Paid DLC Car Revealed». PlayStation Lifestyle. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.
  28. Башкиров, Александр (2015 թ․ հուլիսի 30). «Rocket League скачали 5 млн раз».
  29. Pereira, Chris. «Don't Worry, Rocket League Isn't Adding Power-Ups or Weapons». Gamespot. Վերցված է 2015 թ․ հուլիսի 25-ին.
  30. Klepek, Patrick (2015 թ․ հուլիսի 17). «Rocket League Is So Good, Nobody Minds That The Servers Suck». Kotaku. Gawker Media. Վերցված է 2015 թ․ հուլիսի 18-ին.
  31. Wawro, Alex (2015 թ․ հուլիսի 21). «Why some old designs are worth revisiting: A Rocket League story». Gamasutra. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել