Nylon (ամսագիր)
Nylon, ամերիկյան նորաձևության ամսագիր։ Այն ներառում է արվեստի, գեղեցկության, երաժշտության, դիզայնի, հայտնիների, տեխնոլոգիաների և ճանապարհորդությունների մասին հոդվածներ։ Փոլ Գրինբերգը ամսագրի գլխավոր գործադիր տնօրենն է[2], իսկ Մարկ Լուզաթոն նախագահն ու սեփականատերը[3]։
Nylon անգլ.՝ Nylon[1] | |
---|---|
Տեսակ | հանդես |
Լեզու | անգլերեն |
Հիմնադրվել է | 1999 |
Հրատարակիչ | Diversis Capital |
Սեփականատեր | Bustle Digital Group? |
Երկիր | Նյու Յորք քաղաք, Նյու Յորք, ԱՄՆ |
Հրատարակման վայր | Նյու Յորք |
Հրատարակության պատմություն | 1999 թվականից |
Հաճախականություն | ամեն ամիս |
ISSN | 1524-1750 |
Կայք | nylon.com |
Պատմություն
խմբագրելNylon–ը ստեղծվել է 1999 թվականին՝ Մադոննա Բեդջերի, Մարկ Բլեքվելի, սուպերմոդել Հելենա Քրիստենսենի և Մարվին և Ջեքլին Ջարեթ ամուսինների կողմից՝ Սեմ Վասկալի ներդրմամբ[4][5]։ Ստեղծողներից երեքը նախկինում աշխատել են իրար հետ Ray Gun ամսագրում․ խմբագիր՝ Մարվին Ջարեթ, տպագրող՝ նրա կին Ջեքլին և խմբագրի տնօրեն՝ Մարկ Բլեքվել[4][5] [6][7][8] According to Publisher ։ Ըստ Ջեքլինի, ամսագրի անունը ընտրվել է Nylon, քանի որ նրա ամուսնուն պարզապես դուր էր գալիս այդ անվանման հնչողությունը։ Անունն ընտրելուց հետո, նրանք նկատեցին Նյու Յորք–Լոնդոն կապը, որն էլ սևեռեց նրանց ուշադրությունը այդ երկու քաղաքներ[9]։ Առաջին երկու տառերը Նյու Յորքի սկզբնատառերն են, իսկ վերջին երեքը՝ Լոնդոնի առաջին երեք տառերը (Նյու Յորք Լոնդոն)։ Ամսագրի շապիկը նախատեսված էր լինել գերընթեռնելի՝ ի պատասխան Ray-Gun–ի քաոսային պիտակի մասին քննադատություններին։ Ամսագրի առաջին համարը հրատարակվեց 1999 թվականի ապրիլի 6–ին[6]։
2005 թվականին ամսագիրը գնեց Պենսիլվանիայում բիզնեսմեն Դոն Հելինգերը[10]։ Այդ տարվա գարնանը MySpace–ը և Nylon–ը համագործակցեցին միջազգային առաջին երաժշտական համարի համար, որը դարձավ անվճար համացանցում[11][12]։ 2006 թվականին Յութուբում ստեղծվեց Nylon TV հաշիվը, որը 2014 թվականին արդեն հավաքել էր 62 հազար բաժանորդ, իսկ դիտումները գերազանցել էին 62 միլիոնը[13]։ Նույն թվականին ամսագիրը կրկին համագործակցեց MySpace–ի հետ՝ իր հունիս/հուլիսյան համարի համար[14]։ Ինն ամիս անց՝ 2007 թվականի մարտին ամսագիրն ամբողջովին հասանելի դարձավ համացանցում։ Ամսագրի երաժշտական համարների շապիկներին են հայտնվել երաժիշտներ, ինչպիսիք են The White Stripes–ը (ընտրված ամսագրի երկրպագուների կողմից), Ավրիլ Լավինը, Գվեն Ստեֆանին, Սելենա Գոմեսը և այլք[15]։
2008 թվականին Nylon–ը համագործակցեց Live Nation Entertainment–ի հետ՝ իրենց առաջին երաժշտական շրջագայությունը կազմակերպելու համար։ Շրջագայության գլխավոր մասնակիցներից էր She Wants Revenge էլեկտրո–ռոք խումբը[16]։
Իրենց տասներորդ հոբելյանական տոնի առթիվ 2009 թվականին Nylon–ը դարձրեց իրենց 1999 թվականի անդրանիկ համարը լիովին անվճար՝ բոլոր հոդվածները սկան տարբերակով համացանցում տեղադրելով[17]։ Ավելի ուշ այդ տարում ամսագիրը համագործակցելով iTunes–ի հետ ստեղծեց 22 երգով կազմված երգացանկ, որոնք կարելի էր բեռնել անվճար[18]։
2010–ին համագործակցելով Յութուբի հետ, ստեղծեց «Երիտասարդ Հոլիվուդ» համարը, որը թույլատրվում էր դիտել Յութուբում։ Համագործակցությունը շարունակվեց 2011 թվականին նույնպես։ 2010 թվականին լույս տեսավ «Nylon Օրաթերթերը»՝ ամեն օր գրված էլեկտրոնային նամակներ տեղական խմբագրիչների կողմից[19]։
2011 թվականին արդեն նախկին նախագահ Դոն Հելինգերը և ֆինանսների տնօրեն Ջամի Իիրլմենը[10][20] մեղադրվեցին բիզնեսում անօրինական գումարների փոխանցման համար (օնլայն կազինոյում)[10][21]։ Նրանք հետագայում ընդունեցին իրենց մեղքը՝ դատապարտումը նվազեցնելու նպատակով[22][23]։
2012 թվականին միացավ Ֆեյսբուքի հետ՝ երաժշտական համարի շրջանակներում։ Այդ տարում նրանք կազմակերպեցին ամառային երաժշտական շրջագայություն՝ Neon Trees ռոք խմբի մասնակցությամբ և Սթարբաքսի հովանավորությամբ։ Ամերիկյան Հաջորդ Թոփ Մոդելը հայտարարեց, որ իրենց 19–րդ հաղորման մեդիա գործընկերը լինելու է Nylon–ը։
Ամսագիրն ակտիվ է նաև սոցիալական ցանցերում։ 2016 թվականին այն արդեն ունի ավելին քան մեկ միլիոն հետևորդ Ինստագրամում, Ֆեյսբուքում և Թվիթթերում[24][25]։
Միջազգային համարներ
խմբագրելNylon–ը հրատարակվում է ասիական հինգ երկրներում։ Ճապոնական համարը, որի առաջին համարը Տոկիոյում լույս տեսավ 2004 թվականին, այժմ գլխավոր խմբագիր Տակաշի Տոգավայի տնօրինության տակ է[26]։ Կորեական համարը ստեղծվեց 2008 թվականին[27], իսկ արդեն 2014 թվականի ապրիլին K-pop խումբ Girls' Generation–ի անդամները նկարահանվեցին Nylon–ի միջազգային բոլոր շապիկների համար[28]։ 2011 թվականին ստեղծվեցին ինդոնեզական, սինգապուրյան[29] և թայլանդական համարները[30]։
Շապիկների մոդելները
խմբագրելNylon–ի առաջին շապիկին հայտնվեց Լիվ Թայլերը, ում հետ անցկացրեց նկարահանում և հարցազրույց մոդել Հելենա Քրիստենսենը[31]։ Ամսագրի շապիկը զարդարել են հայտնի աստղեր, ինչպիսիք են՝ Դեմի Լովատո, Քրիստինա Ագիլերա, The Horrors, Ավրիլ Լավին, Սելենա Գոմես, Լիլի Ալեն, Փարիզ Հիլթոն, Էվըն Ռէյչըլ Ուուտ, Մերի-Քեյթ Օլսեն, Լիա Միշել, Քրիստեն Ստյուարտ, Սքարլեթ Յոհանսոն, Քրիստինա Ռիչի, Լեյտոն Միստր, Բլեյկ Լայվլի, Թեյլոր Մոմսեն, Սիեննա Միլլեր, The White Stripes, Մեգան Ֆոքս, Հիլարի Դաֆ, Էմմա Սթոուն, Լինդսի Լոհան, Հոլզի, Թինաշե, Զոյի Սալդանա, Դրյու Բերիմոր, Միլա Կունիս[32], Քեթի Փերրի, Վանեսսա Հադջենս, Էմմա Ռոբերթս[33], Քլոյե Գրեյս Մորեց[34], Ջեսիկա Ալբա, Ռիտա Օրա, Դակոտա Ֆենինգ, Գրայմս, Լիլի Քոլինզ, Հեյլի Ուիլյամս, Նիքի Մինաժ, Լանա Դել Ռեյ և այլք։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ The ISSN portal — Paris: ISSN International Centre, 2005. — ISSN 1524-1750
- ↑ PR Newswire http://www.prnewswire.com/news-releases/nylon-media-inc-names-paul-greenberg-ceo-569404217.html
- ↑ NY Post http://nypost.com/2014/05/05/nylon-magazine-to-combine-with-popular-blog/
- ↑ 4,0 4,1 http://observer.com/2002/04/the-wacky-dr-waksal/#axzz2svjXQtG8
- ↑ 5,0 5,1 Keith J. Kelly (2002 թ․ հունիսի 17). «Another Snag For Sam's Nylon - Waksal-Backed Fashion Mag Is $Ued By P.R. Firm». New York Post.
- ↑ 6,0 6,1 Paul D. Colford (1999 թ․ մարտի 3). «Nylon Not a Stretch for the Man Behind Ray Gun». Los Angeles Times. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Note: NylonԿաղապար:-'s 2010 masthead credits the four alphabetically as follows: "founders mark blackwell, helena christensen, marvin scott jarrett, jaclynn b. jarrett".
- ↑ Nylon MagazineԿաղապար:-'s 1999 Masthead from Premiere Issue. April 1, 1999
- ↑ «The Four Questions with Jaclynn Jarrett of Nylon». Magazine Publishers of America. 2008 թ․ հունվարի 30. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 Stoeffel, Kat (September 9, 2011). "Nylon President Reports to Court This Month for Money Laundering Trial". The New York Observer.
- ↑ Aspan, Maria (2006 թ․ մայիսի 22). «MySpace Will Play Host to a Free Magazine Issue». Technology. New York Times. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «NY Times Announces Cross Promotion». Nxtbook.com. 2006 թ․ մայիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 25-ին. Links to issue, now not free.
- ↑ «Nylon TV - YouTube».Կաղապար:Dubious
- ↑ «Nylon Magazine and MySpace Announce International Music Issue». TheFreeLibrary.com (Press release). Business Wire. 2007 թ․ մայիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Nylon June/July 2007» (Flash). nxtbook.com. Nylon Holding Inc. June 2007. էջ 18. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ Vlautin, John (2008 թ․ մարտի 24). «First Ever Nylon Magazine Music Tour Produced by Live Nation to Feature She Wants...». Livenation.com. Live Nation. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «We're Number One». Nylon. Nylon Holdings Inc. 2009 թ․ մայիսի 13. Արխիվացված է օրիգինալից (>100 JPEG images) 2010 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Nylon + iTunes». 2009 թ․ մայիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Nylon Daily». 2010 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Nylon Magazine masthead». 2010 թ․ օգոստոսի 22. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Brubaker, Harold (March 3, 2012). "Officials of defunct Bucks company plead guilty in overseas gambling case". The Philadelphia Inquirer.
- ↑ United States District Court Eastern District of Pennsylvania 11-CR-83-1 https://www.paed.uscourts.gov/
- ↑ https://twitter.com/NylonMag
- ↑ Facebook Fan Page https://www.facebook.com/nylonmagazine
- ↑ Nylon Japan Web Site http://www.nylon.jp/aboutus
- ↑ Nylon Korea Web Site http://www.nylonmedia.co.kr/etc/company.html Արխիվացված 2015-05-25 Wayback Machine
- ↑ KPOP Stars,Sisters Girls' Generation Jessica And Krystal Pose For U.S. Nylon, April 3, 2014 http://www.kpopstarz.com/articles/86470/20140403/sisters-girls-generation-jessica-and-f-x-krystal-pose-for-u-s-nylon-photographer-marvin-scott-jarrett.htm
- ↑ Tiang, Alethia (2012 թ․ հունվարի 5). «New Fashion Magazine On The Block». marketing-interactive.com. MPG Media. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ http://nylonthailand.com/
- ↑ Didcock, Barry (1999 թ․ ապրիլի 25). «Nylon hits a snag with its supermodel connection». Glasgow: Sunday Herald.
- ↑ Walansky, Aly (November 30, 2010) "Mila Kunis Covers Nylon Magazine December/January Issue" Արխիվացված 2012-03-21 Wayback Machine. MyGloss.com.
- ↑ "Nylon TV + Emma Roberts" Արխիվացված 2012-05-28 Wayback Machine. NylonMag.com. April 27, 2011.
- ↑ "Young Hollywood 2011 - Chloe Moretz". YouTube: NylonMag official channel. April 26, 2011.