Մերի-Քեյթ Օլսեն (անգլ.՝ Mary-Kate Olsen, հունիսի 13, 1986(1986-06-13)[1][2], Շերման Օքս, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), ամերիկուհի դերասանուհի, պրոդյուսեր, հագուստի դիզայներ։

Մերի-Քեյթ Օլսեն
անգլ.՝ Mary-Kate Olsen
Մերի-Քեյթ Օլսենը Tribeca կինոփառատոնում, 2009 թվական
Ծնվել է1986 թվական հունիսի 13
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ
ԿրթությունՆյու Յորքի համալսարան և Քեմփբել Հոլի դպրոց
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգությունամերիկուհի
Մասնագիտությունդերասանուհի, մոդելյոր, պրոդյուսեր
Ակտիվ շրջան1987-այժմ
Ընտրանի«Անձնագիր Փարիզ», «Ամբողջական տուն», «Նյու Յորքի ակնթարթները»
Ամուսին(ներ)Օլիվիե Սարկոզի
olsenboye.com

Օլսենի կարիերային նորամուտը կայացել է 1987 թվականին, «Ամբողջական տուն» («Full House») սերիալում[4], որտեղ նա երկվորյակ-քրոջ՝ Էշլիի հետ, զույգով, խաղում էր Միշել Թանների դերը։ «Ամբողջական տուն» սերիալի հսկայական հաջողությունից հետո Մերի-Քեյթին, քրոջ հետ միասին, հաջողվում է ստեղծել հիանալի կարիերա, նկարահանվելով մանկական և պատանեկան ֆիլմերի գլխավոր դերերում, իրենց անունը դարձնելով ճանաչելի ամբողջ աշխարհով մեկ[5]։ 1993 թվականին հիմնադրված Dualstar (անգլ.) ընկերությունը, որը ստեղծվել էր քույրերի անունը մասսայականացնելու, արտադրանքի ստեղծման, նրանց մասնակցությամբ ֆիլմերի և հեռուստաշոուների ստեղծման համար, դառնում է բավականին հաջող, եկամտաբեր ընտանեկան բիզնես[6]։ 2004 թվականին Մերի-Քեյթը միանում է ընկերության տնօրենների խորհրդին, որով ապահովում է իր դիրքերը «Forbes»-ի վարկածով «Հարուստ հանրահայտների» ցուցակում[7]։

Կարիերա

խմբագրել

Կարիերայի սկիզբը (1986-1993 թվականներ)

խմբագրել
Տես նաև Մերի-Քեյթ և Էշլի Օլսեն

Մերի-Քեյթ Օլսենը իր դերասանական կարիերան սկսել է 1987 թվականին, երբ նա և նրա երկվորյակ քույր Էշլին Օլսենը ինը ամսական էին, ստանում են Միշել Թանների իրենց առաջին համատեղ դերը «Ամբողջական տուն» սերիալում[8]։ Երկվորյակները պարտադրված էին խաղալ մեկ կերպարի իրենց տարիքի երեխա-դերասանների նկարահանման հրապարակում գտնվելու ժամանակի տևողության վերաբերյալ աշխատանքի մասին խիստ օրենքների պատճառով։ Հրավիրելով երկվորյակներին արտադրողները կարողացան ավելացնել նկարահանման օրվա տևողությունը[9]։

Օլսեն քույրերի հաջողությունը (1993-2005 թվականներ)

խմբագրել
Տես նաև Մերի-Քեյթ և Էշլի Օլսեն հոդվածի Կարիերա և Մրցանակներ և պարգևներ բաժինը

«Ամբողջական տուն» սերիալում նրանց ահռելի հաջողությունը 1993 թվականին բերեց Dualstar (անգլ.՝ англ.) ընկերության հիմնադրման, որը զբաղվում էր գլխավոր դերերում քույրերի մասնակցությամբ ֆիլմերի պրոդյուսավորումով, ինչպես նաև անվանական ապրանքների վաճառքով, ներառյալ օծանելիք և հագուստ։ Նկարահանվելով սերիալում, քույրերը նաև զբաղված էին հեռուստաֆիլմերի արտադրությունում, որոնք ստեղծված էին հատուկ նրանց համար։

1995 թվականին, սերիալի ավարտից հետո, Մերի-Քեյթը շարունակում է Էշլիի հետ համատեղ նկարահանվել, միասին նրանք թողարկում են մի շարք շատ հաջողակ տեսա-ֆիլմեր և 1990-ական թվականների վերջին - 2000-ական թվականների սկզբին բավականին հանրահայտ են դառնում «դեռակասական» շուկայում։ Նրանց անունները բոլորի շուրթերին էին, նրանց կերպարը հագուստում էր, գրքերում, օծանելիքում, ամսագրերում, ֆիլմերում և պաստառներում։ Նաև, 2000-2005 թվականներին «Mattel» ընկերության կողմից թողարկվում է նրանց կերպարով տիկնիկներ։

1989 թվականից մինչև 2004 թվականը անվանակարգվում և արժանանում է մի քանի մրցանակների, որոնց շարքում են Young Artist Awards, Kids' Choice Awards և Daytime Emmy Awards։

2004 թվականին Մերի-Քեյթը քրոջ՝ Էշլիի հետ, հայտնվում է իրենց վերջին համատեղ ֆիլմում՝ «Նյու Յորքի ակնթարթները» («New York Minute»)։

Անկախ կարիերա (2006 թվականից)

խմբագրել

Ձգտելով իր և քրոջ համար ստեղծելու անկախ կերպար, Մերի-Քեյթը հասարակությունը և լրատվամիջվոցներին խնդրում է իրենց վերաբերվել ոչ թե որպես «Օլսեն քույրեր», այլ որպես Մերի-Քեյթ Օլսեն և Էշլի Օլսեն՝ համապատասխանաբար[10]։

Դերասանական կարիերայում Մերի-Քեյթի առաջին մենակատարային նախագիծը «Ես գայթակղել եմ Էնդի Ուորհոլին» («Factory Girl») ֆիլմում հայտնվելն էր, որը թողարկվում է 2006 թվականի դեկտեմբերին։ Նրա մասնակցությամբ կարճատև դրվագը վերջնական արդյունքում դուրս է հանվում թատերական տարբերակից, սակայն, այնուամենայնիվ, ընկնում է DVD տարբերակի մեջ։ Նաև նա ուներ Տարա Լինդմենի պարբերական դերը «Կողափայտեր» («Weeds») սերիալում։ 2008 թվականին հայտնվում է «Խենթություն» («The Wackness»)ֆիլմում, Յունիոնի դերում։ Սանդենս կինոփառատոնում Մերի-Քեյթը գովասանքներ է ստանում նկարահանման հրապարակում իր խաղընկեր Բեն Քինգսլիից, ով ասում է, որ նա պրոֆեսիոնալ է և կատարյալ է խաղում իր դերը՝ աղջիկ-հիստերիկի[11]։ Նույն 2008 թվականին նա հայտնվում է «Ո՞վ է Սամանթան» («Samantha Who?») սերիալի մեկ դրվագում, կատարելով վատ աղջիկ Նատալիայի դերը, ում Սամանթան փորձում է օգնել հասարակական աշխատանքներ կատարելու ժամանակ[12][13]։ 2011 թվականին թողարկվում է նրա մասնակցությամբ վերջին ֆիլմը՝ «Չափազանց գեղեցիկ» («Beastly»), բացի այդ նա ստանում է Սթեյսիի դերը «Աղջկա պատմությունը» («Story of a Girl») ֆիլմ-դրամայում, գլխավոր դերում Քևին Բեյկոն։

Ընկերության ղեկավարում

խմբագրել

Իր 18-րդ տարեդարձին Մերի-Քեյթը միանում է «Dualstar Entertainment Group» ընկերության տնօրենների խորհրդին։ Այդ ժամանակ ընկերության գործունեությունը կենտրոնացած էր «Օլսեն երկվորյակների» կերպարի շուրջ։ Ընկերության նկատմամբ վերահսկողություն ստանալուց հետո Մերի-Քեյթը քրոջ հետ միասին սկսում են կողմնորոշվել դեպի «ապրանքների դեռահասական շուկա», այդ թվում տան համար զարդերի, կահավորանքի և օծանելիքի արտադրության։ Նրանց հաջողությունը նշվում է «Forbes»-ի «100 հանրահայտների» ցուցակում ընդգրկվելով՝ սկսած 2002 թվականից, իսկ 2007 թվականին Օլսեն քույրերը հայտնվում են զվարճությունների ոլորտում ամենահարուստ կանանց ցուցակի 11-րդ հորիզոնականում՝ իրենց գնահատված $100 միլիոն արժեքով[14]։

Հասարակական կերպար

խմբագրել

Չնայած Մերի-Քեյթի հագուստի ոճը դառնում է բավականին հանրահայտ, նա մշտապես քննադատվում է իր նորաձևության հոսքագծերում մորթիների օգտագործման և կրման համար[15]։ PETA-ն, կազմակերպություն, որը պայքար է վարում կենդանիների իրավունքների համար, մտահոգված է նրանով, որ Օլսենները մասսայականացնում են մորըիների կրումը և ստեղծում է Meet the Trollsen Twins կայքը։

Անձնական կյանք

խմբագրել

2002 թվականից մինչև 2004 թվականը հանդիպել է Մաքս Ուինկլերի հետ, դերասան և պրոդյուսեր Հենրի Ուինկլերի որդու։ Նրանից հետո հարաբերություններ է ունեցել Դևիդ Կաթցենբերգի հետ։ 2004 թվականին հանդիպել է «Genetic Denim»-ի համա-ստեղծող և կրեատիվ տնօրեն Ալի Ֆաթուրեշի (անգլ.՝ Ali Fatourechi) հետ։ 2005 թվականին նշանադրված էր Ստավրոս Նիարքոս III-ի հետ, հունական մեծահարուստի թոռան հետ, հանուն որի թողնում է ուսումը Նյու Յորքի համալսարանում։ Սակայն ծանոթացնելով փեսացուին իր ընկերուհի Պերիս Հիլթոնի հետ, ավելի ուշ թերթերից իմանում է նրանց սիրավեպի մասին[16]։ 2006 թվականի սեպտեմբերից մինչև 2007 թվականի ամառը հանդիպում է Մաքսվել Սնոուի՝ նյու-յորքյան մահացած նկարիչ Դեշ Սնոուի կրտսեր եղբոր հետ[17]։ 2008 թվականի ամառվանից հանդիպում է նկարիչ Նեյթ Լոումանի հետ, որից բաժանվում է 2009 թվականի ձմռանը[18]։

2014 թվականի սեպտեմբերից ամուսնացած է Օլիվիե Սարկոզիի, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի եղբոր հետ[19], ում հետ նա հանդիպում էր իրենց ամուսնությունից երկու տարի առաջվանից[20]։

Խնդիրներ առողջության հետ

խմբագրել

2004 թվականի կեսերին Մերի-Քեյթը հայտարարում է, որ սկսել է նյարդային անորեքսիայի բուժումը[21]։ 2007 թվականի նոյեմբերի 20-ին նա հոսպիտալացվում է երիկամային բորբոքումով[22]։

Հիթ Լեջերի մահը

խմբագրել

Մերի-Քեյթը մերձակա ընկերն էր հանդիսանում մահացած դերասան Հիթ Լեջերի։ Լեջերին անգիտակից վիճակում հայտնաբերելուց հետո նրա մերսողուհի Դայանան սկզբում երկու անգամ զանգահարում է Մերի-Քեյթին և միայն այնուհետև ոստիկանություն։ Այդ փաստը շատ է հետաքրքրում ոստիկանությանը։ Մերի-Քեյթը հայտարարում է, որ հետաքննիչների հետ չի խոսա առանց փաստաբանի ներկայություն։ Օլսենի փաստաբան Մայքլ Ս. Միլլերը ասում է.

«Մենք կառավարությանը ներկայացրեցինք անհրաժեշտ լրատվությունը, ներառյալ փաստեր Լեջերի մահվան շուրջ իրադարձությունների ժամանակագրությունից և այն փաստը, որ Օլսենը չգիտի Լեջերի թմրանյութի աղբյուրը։»

Ֆիլմագրություն

խմբագրել
Էշլի Օլսենի հետ համատեղ նկարահանված ֆիլմերը տես Մերի-Քեյթ և Էշլի Օլսեն հոդվածի Ֆիլմագրություն բաժինը
Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
2006 Ես գայթակղել եմ Էնդի Ուորհոլին Factory Girl Մոլլի Սպենս, նկարասրահի տիրուհի
2007 Կողափայտեր Weeds Տարա Լինդմեն
2008 Անհեթեթություն The Wackness Յունիոն
2008 Ո՞վ է Սամանթան Samantha Who? Նատալի
2011 Չափազանց գեղեցիկ Beastly Կենդրա Հիլֆերտի
2011 Աղջկա պատմությունը Story of a Girl Սթեյսի

Տես նաև

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Discogs — 2000.
  2. Roglo — 1997. — ed. size: 10000000
  3. 3,0 3,1 Deutsche Nationalbibliothek Record #131573152 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. «Rich Girls: The Olsen Twins». Վերցված է 2008 թ․ ապրիլի 6-ին. «Fraternal twins Mary-Kate and Ashley had been splitting a role on the television network sitcom "Full House" since they were 9 months old and in diapers»
  5. «Olsen twins spread 'Influence' on Oprah — TODAY Fashion & Beauty — TODAYshow.com». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 12-ին.
  6. Mary-Kate Olsen News — The New York Times
  7. In Pictures: The Richest 20 Women In Entertainment — Forbes.com
  8. "Full House" (1987)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  9. William Leith meets Mary-Kate Olsen | Life and style | The Observer
  10. «People Magazine: WEEK IN REVIEW: Olsens Test Audiences». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 12-ին.
  11. Williamson, Kevin. «Kingsley bonds with 'real actor' Olsen» Արխիվացված 2008-01-30 Wayback Machine. Edmonton Sun.com. 22 January 2008.
  12. «Mary-Kate Olsen Guest Stars on Samantha Who?». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 12-ին.
  13. "Samantha Who?" Help! (2008)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  14. Goldman, Lea and Kiri Blakeley. «In Pictures: The Richest 20 Women In Entertainment». forbes.com. 17 January 2007.
  15. «PETA Sends Olsens a Birthday Gift». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 12-ին. The New York Observer
  16. Греческие страсти | Любовные цепочки Голливуда: постельные связи Пэрис Хилтон < Знаменитости — WMJ.ru
  17. Chasing Artist and Downtown Legend Dash Snow — New York Magazine
  18. Spletnik — Мэри-Кейт Олсен и Нэйт Лоуман расстались
  19. Инсайдер: Мэри-Кейт Олсен и Оливье Саркози поженились
  20. Suzy Byrne. (2012 թ․ մայիսի 31). «Mary-Kate Olsen Is Dating Nicolas Sarkozy's Brother: Reports» (անգլերեն). yahoo.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.
  21. Soriano, César G. «Mary-Kate Olsen seeks treatment for eating disorder.» USA Today. 22 June 2004.
  22. «Mary-Kate Olsen hospitalized for kidney infection». USA Today.com. 20 November 2007.