Մեգան Ֆոքս
Մեգան Դենիզ Ֆոքս (անգլ.՝ Megan Denise Fox, մայիսի 16, 1986[1][2], Oak Ridge, Թենեսի), ամերիկացի դերասանուհի և ֆոտոմոդել։ Առավել հայտնի է դարձել «Տրանսֆորմերները»[3] ֆիլմից հետո (Միքաելա Բեյնս)։
![]() անգլ.՝ Megan Fox | |
---|---|
![]() | |
Հասակը | 163 սմ |
Ծնվել է | մայիսի 16, 1986 (37 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Կրթություն | St. Lucie West Centennial High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ![]() |
Մասնագիտություն | Դերասանուհի, մոդել |
Ակտիվ շրջան | 2001-այժմ |
Ժանրեր | Կոմեդիա Սարսափ |
Ընտրանի | Տրանսֆորմերները, Teenage Mutant Ninja Turtles? և Ջենիֆերի մարմինը |
Ամուսին(ներ) | Բրայան Օսթին Գրին և Machine Gun Kelly? |
Համատեղ ապրող(ներ) | Բրայան Օսթին Գրին, Ջոնի Սիմոնս և Machine Gun Kelly? |
Երեխա(ներ) | Նոա Շեննոն Գրին, Բոդհի Ռենսոմ Գրին և Journey River Green? |
IMDb | ID 1083271 |
twitter.com/meganfox | |
ԿենսագրությունԽմբագրել
Մեգան Ֆոքսը ծնվել է 1986 թվականի մայիսի 16-ին, ԱՄՆ Թեննեսի նահանգի Օկ-Րիջ քաղաքում։ Մայրը՝ Գլորիա Գարլին, հայրը՝ Ֆրանկլին Թոմաս ՖոքսՆրա ծնողները իռլանդական, ֆրանսիական և հնդկական արմատներ ունեն։ Մեգանի հայրը աշխատել ժամանակավորապես ազատազրկված հանցագործների տեսուչ։ Երբ Մեգանը դարձավ 3 տարեկան, նրա ծնողները բաժանվեցին։ Սակայն նրա մայրը քիչ ժամանակ անց կրկին ամուսնացավ։ Մոր նոր ամուսինը Մեգանին և նրա մեծ քրոջը տեղափոխեց Ֆլորիդա նահանգի Պորտ-Սենտ-Լուսի քաղաքը։ Մեգանը դեռ փոքրուց չի սիրել խորթ հորը։ Նրա խոսքերով նա դաժան և չար մարդ էր։ Մեգանը անգամ հարցազրույցներից մեկում խորթ հորը «կեղծավոր» և «սադիստ» է անվանել։ Մեգան Ֆոքսը սովորել է J.Hopkin միջնակարգ դպրոցում։
ԿարիերաԽմբագրել
Դեռ մանուկ հասակից Մեգանը զբաղվել է պարով։ Ապագա դերասանուհին 13 տարեկանում հաղթել է «American Modeling and Talent Convention in Hilton Head» պարային մրցույթում։ Հանուն ապագա դերասանական կարերայի Մեգանը որոշում է տեղափոխվել Լոս-Անջելես և սկսել նկարահանվել ֆիլմերում։
2001 թվականին Մեգանը նկարահանվել է «Արևային արձակուրդները» ֆիլմում, մարմնավորել է անտանելի գեղեցկուհու դեր, չտալով հանգիստ գլխավոր հերոսուհիներին։ Բայց իրական հաջողությունը նրա մոտ եկավ 2007 թվականին, երբ նրահանվեց մեծ ճանաչում ձեռք բերած «Տրանսֆորմերները» ֆիլմում, մարմնաորելով Միքաելա Բեյնսի դերը։ Ամերիկյան հայտնի ամսագրերից Maxim ամսագիրը Մեգան Փոքսին անվանեց աշխարհի ամենա սեքսուալը կինը։ 2009 թվականին Մեգանը նկարահանվում է Ջեննիֆերի մարմինը ֆիլմում։ 2010 թվականին Մեգանը պատրաստվում էր նկարահանվել «Տրանսֆորմերները» ֆիլմում, սակայն ամուսնու հետ վեճերի պատճառով հրաժարվում է դերից։ 2010 թվականին Մեգանը նկարահանվում է Էմինեմի և Ռիհաննայի «Love The Way You Lie» տեսհոլովակում, որը Youtube-ում հատել է 700.000.000 դիտումների սահմանը։2014 թվականին նկարահանվել է Նինձա կրիաները ֆիլմում
Անձնական կյանքԽմբագրել
2004 թվականից Մեգանը սկսեց հանդիպել Բրայան Օսթին Գրինի հետ։ Նրանք հանդիպել են հեռուստաշոուի նկարահանումների ժամանակ։ Աստղի խոսքերով Մեգանը շատ երկրպագուներ ուներ, սակայն ընտեց հենց իրեն՝ Բրայանին։ Սակայն զույգը 2007 թվականին բաժանվեց։ 2010 թվականին նրանք կրկին միացան և հունիսի 24 ամուսնացան։ 2012 թվականի սեպտեմբերին Մեգանը ամուսնուն պարգևեց տղա՝ Նոա, իսկ 2014 թվականի փետրվանին ծնվեց երկրորդ տղան՝ Բոդի։ Մեգանը մարմնի վրա ունի 6 դաջվածք, որոնք ունեն յուրահատուկ իմաստ։
Հետաքրքիր փաստերԽմբագրել
- Մեգան Ֆոքսը և ամուսինը՝ Բրայան Գրինը մարմնի վրա ունեն դաջվածքներ միմյանց անուններով։
- Մեգանը և Բրայանը ամուսնացել են 2010 թվականին, սակայն ունեն 12-ամյա տղա (Բրայանը մինչ Մեգանի հետ ամուսնանալը մեկ անգամ արդեն ամուսնացած է եղել)։
- Մեգանը սիրում է հագնել մեծ որդու վերնաշապիկները։
- Մեգանը և Բրայանը ամուսնացած են 4 տարի և արդեն ունեն 3 տղա։
ՖիլմագրությունԽմբագրել
Տարի | Անվանում | Դեր |
---|---|---|
2001 | Holiday in the Sun | Բրիանա Ուոլս |
2002-2003 | Ocean Ave. | Լոուն Սթար |
2003 | Bad Boys II | Ակուբի աղջիկ |
2003 | What I Like About You | Շենոն |
2004 | Confessions of a Teenage Drama Queen | Կարլա Սանտինի |
2004 | Crimes of Fashion | Քենդիս |
2004 | Two and a Half Men | Պրոդնես |
2004 | The Help | Կասսանդրա Րիջվեյ |
2004-2006 | Hope & Faith | Սիդնի Շենովսկի |
2007 | Transformers | Միքաելա Բեյնս |
2008 | How to Lose Friends & Alienate People | Սոֆի Միաս |
2008 | Whore | Լոսթ |
2009 | Jennifer’s Body | Ջեննիֆեր Չեք |
2010 | Jonah Hex | Լեյլա |
2010 | Passion Plays | Լիլի Լասթեր |
2011 | Friends with Kids | Մերի Ջեյն |
2012 | This is Forty | Դեզի |
2012 | Robot Chicken: DC Comics Special | Լուի Լեյն |
2012 | The Dictator | - |
2014 | Teenage Mutant Ninja Turtles | Էյպրիլ Օ'Նիլ |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ Munzinger Personen (գերմ.)
- ↑ [1], ։