Դեմետրիա Դեվոն «Դեմի» Լովատո (անգլ.՝ Demetria Devonne «Demi» Lovato, օգոստոսի 20, 1992(1992-08-20)[3][4], Ալբուկերկե, Նյու Մեքսիկո, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, երգչուհի և երգերի հեղինակ։

Դեմի Լովատո
Լովատոն 2016
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Demi Lovato
Ի ծնե անունԴեմետրիա Դեվոն Լովատո
Demetria Devonne Lovato
Նաև հայտնի է որպեսDemi Lovato
Ծնվել էօգոստոսի 20, 1992 (31 տարեկան)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ալբուքերքի, Նյու Մեքսիկո, ԱՄՆ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Դալաս, Տեխաս, ԱՄՆ
ԺանրերՓոփ, փոփ ռոք, ռիթմ ընդ բլյուզ
Մասնագիտություներգիչ, երգահան, դերասան
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ, կիթառ, դաշնամուր, սինթեզատոր
Գործունեություն2002–այժմ
ԼեյբլIsland Records
ԿրթությունGrapevine High School?
ԿապվածՋո Ջոնաս Jonas Brothers Մայլի Սայրուս Ադամ Լամբերտ Նայա Ռիվերա Սելենա Գոմես Timbaland Ավրիլ Լավին Շեր Լլոյդ
Պարգևներ
Կայքdemilovato.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Demi Lovato Վիքիպահեստում

Ունի 8 ալբոմ՝ «Don't Forget», «Here We Go Again», «Unbroken», «Demi», «Confident», «Tell Me You Love Me», «Dancing with the Devil... the Art of Starting Over» և «Holy Fvck»։ Դեմին իր կարիերայի ընթացքում մասնակցել է բազմաթիվ շրջագայությունների և ունեցել բազմաթիվ հաջողություններ։ 2012 թվականին ընտրվել է ամերիկյան Իքս-Ֆակտորի ժյուրիի անդամ։ Իր կարիերայի ընթացքում արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ 14 Teen Choice մրցանակ, 1 MTV VMA, 4 People's Choice Award և այլ բազմաթիվ մրցանակներ։

Վաղ կյանք խմբագրել

Լովատոն ծնվել է Դալասում, Տեխաս նահանգում Պատրիկ Լովատոյի և Դիանա Դե Լա Գարզի ընտանիքում։ Ունի ավագ քույր՝ Դալաս Լովատոն և կրտսեր քույր՝ Մեդիսոն Դե Լա Գարզը։ Լովատոն դաշնամուրի հաճախել է 7 տարեկանից։ Նա մանուկ հասակում կատարել է ինքնասպանության փորձ իր մանկության ընկերոջ մահից հետո։ Դեմին նաև հայտնվել է վերականգնողական կենտրոնում հոգեկան ծանր խնդիրների պատճառով։

Կարիերա խմբագրել

Երգչուհու ֆիլմային կարիերան սկսվել է տասը տարեկանում՝ "Բարնին և ընկերները" մանկական ֆիլմից, որտեղ նա մարմնավորում էր Անգելայի դերը։ Ֆիլմում նրա խաղընկերուհին էր Սելենա Գոմեսը։ Դեմին իր կարիերան շարունակել է նկարահանվելով Դիսնեյի մանկապատանեկան սերիալներում և ֆիլմերում, այդ թվում պատանի հասակում մարմնավորել է Միտչի Տորեսին հայտնի "Ռոքը Ամառային Ճամբարում" երիտասարդական մյուզիքլում։ Դեմին դուրս է եկել Դիսնեյից 2011 թվականին։ Դեմին խաղացել է որպես հրավիրված աստղ Fox Broadcasting Company ալիքի բոլոր ժամանակների լավագույն թրիլլեր սերիալներից մեկում Փախուստ բանտիցում։ Դեմին նաև Fox Broadcasting CompanyԻքս-Ֆակտոր նախագծի ժյուրիներից է, խաղում է նույն ալիքի լավագույն կատակերգական-մյուզիքլ սերիալ "Երգչախմբ"-ում։

Դեմետրիայի որպես երգչուհու կարիերան սկսվել է 2008 թվականին ցուցադրված «Ռոքն Ամառային Ճամբարում» ֆիլմով։ Ֆիլմի գլխավոր հերոսուհու դերը տանում էր Դեմին։ Հերոսուհին Միտչի Տորեսսն էր, ով ուներ երազանք լինելու ճամբարում, ու դառնալ երգչուհի։ Դեմին մասնակցել է ֆիլմի համար արված սաունդթրեքի ձայնագրմանը, որի ժամանակ ձայնագրվել են մի քանի երգեր, որոնց մեծամասնությունը՝ Դեմիի մասնակցությամբ։ Ֆիլմից Դեմիի «This is Me» երգը դառնալով ֆիլմի հիմնական սինգլներից մեկը ունեցավ մեծ հաջողություն, այն հայտնվեց ամերիկյան Billboard Hot 100 չարտում ու գրավեց 9րդ հորիզոնականը, երգը մինչև օրս հանդիսանում է երգչուհու ԱՄՆ-ում ամենահաջողված սինգլը։ Դեմին որպես երգչուհի իր առաջին ալբոմը՝ «Don't Forget»-ը ձայնագրեց 2007 թվականին ու բաց թողեց 2008 թվականին, այն ունեցավ մեծ հաջողություն ամբողջ աշխարհով, ալբոմը նույնիսկ հայտնվեց ամերիկյան Billboard Hot 200 չարտի 2-րդ հորիզոնականում։ Ալբոմի երկու սինգլները՝ «Get Back»-ն ու «La La Land»-ը ունեցան մեծ հաջողություններ ու դարձան Դեմետրիայի մյուս սինգլները որոնք կարողացան մտնել ամերիկյան չարտեր ու լավ հորիզոնականներ զբաղեցնել։ Դեմին այդ շրջանում մասնակցում էր նաև բազմաթիվ համերգների, որոնց թվում էին Ավրիլի Լավինի ու Ջոնաս եղբայրների համերգները։

Արդեն 2009 թվականին Դեմին բաց թողեց իր թվով երկրորդ ալբոմը՝ «Here We Go Again»-ը, որը դարձավ երգչուհու առաջին ու միակ ձայնասկավառակը, որին հաջողվեց գրավել ամերիկյան ալբոմների չարտում առաջին հորիզոնականը։ Նույն թվականին սկսվեց Դիսնեյով սկսվեց հեռարձակվել «Սոննիին ևս Մեկ Շանս Տվեք» մանկապատանեկան հաղորդաշարը, որտեղ Դեմին տանում էր գլխավոր հերոսուհու՝ Սոնիի դերը, սերիալում նա ձայնագրեց բազմաթից երգեր։

 
Ջո Ջոնասը և Դեմի Լովատոն 2010 թ

2010 թվականին երգչուհին մինչև վերականգնողական կենտրոն տեղափոխվելը հասցրեց հանդիպել Ջո Ջոնասի հետ, ձայնագրեց նրա հետ երգեր ու նկարահանվեց «Ռոքն Ամառային Ճամբարում» ֆիլմի երկրորդ մասում ու «Գրեյի անատոմիա» սերիալում։ Դեմին վերականգնողական կենտրոնում գրեթե մեկ տարի մնալուց հետո դուրս եկավ, ու 2011 թվականին բաց թողեց իր թերևս ամենահայտնի սինգլը «Skyscraper»-ը, որը տեղ գրավեց ոչ միայն բոլորի սրտերում այլև աշխարհի ցանկացած երկրի չարտերում։ Այն հանդիսացավ երգչուհու թվով երրորդ ալբոմի՝ «Unbroken»-ի առաջին սինգլը, ոչ միայն ալբոմն, այլև սինգլը ցույց էին տալիս Դեմիի ուժը որի շնորհիվ նա անցավ հազարավոր դժվարությունների միջով, կարողացավ թողնել թմրադեղերը, կարողացավ դուրս գալ վերականգնողական կենտրոնից։ Ալբոմն ունեցավ երկրորդ սինգլ՝ «Give Your Heart To Break»-ը, որի տեսահոլովակը դուրս եկավ 2012 թվականին։ Նույն թվականին Դեմին բաց թողեց իր «Ուժեղ Մնա» փաստագրական ֆիլմը, որը պատմում էր երգչուհու դաժան անցյալի ու անկոտրում ներկայի մասին։ Նույն թվականին Դեմին նաև դարձավ աշխարհահռչակ «Իքս Ֆակտոր» նախագծի ամերիկյան տարբերակի երկրորդ սեզոնի ժյուրիի անդամ։ Դեմին մնաց ժյուրի մինչև 2013 թվականը, երբ հաղորդաշարը փակվեց ԱՄՆ-ում։ 2013 թվականին Դեմին բաց թողեց թվով չորրորդ ու իր ամենագնված ալբոմը՝ «Դեմի»-ն, որի մեջ ընդգրկված երգերը պատմում էին Դեմիի կյանքի պատմությունը։ Ալբոմը մինչև 2014 թ.-ն ունեցավ չորս սինգլ՝ «Heart Attack», «Made In The USA», «Neon Lights», «Really don't Care», որոնցից բոլորն էլ ունեցան մեծ հաջողություններ ամբողջ աշխարհում։ Դեմին նույն թվականին ձայնագրեց «Let it Go» երգը «Սառցե Սիրտը» մուլտֆիլմի համար։ Հաջորդ տարում Դեմին մեկնեց շրջագայության («Neon Lights Tour»), որը թվով Դեմիի երրորդ համաշխարհային շրջագայությունն էր։ Դեմին որպես երգչուհի ոգեշնչվում է Քելլի Քլարկսոնով, Լեդի Գագայով, Ռիհաննայով, Նիքի Մինաժով և Քրիստինա Ագիլերայով։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ

Շրջագայություններ խմբագրել

Հիմնական։

Գովազդային։

Բացող Աստղ։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարին Ֆիլմը Դերակատարում
2008 Ռոքը ամառային ճամբարում Միտչի Տորես
2009 Ջոնաս եղբայրների համերգը
Արքայադուստրերի պաշտպանության ծրագիր Արքայադուստր Ռոզալինդ
2010 Ռոքը ամառային ճամբարում 2 Միտչի Տորես
2012 Դեմի Լովատո։ Ուժեղ Մնա Դեմի Լովատո
Հեռուստատեսություն
Տարի Ֆիլմը Դերակատարում
2002 - 2003 Բարնին և ընկերները Անգելա
2006 Փախուստ բանտից Դանիելլե Քարթին
2007 Հենց զանգը կզնգա Շառլոթ Ադամս
2009 - 2011 Տվեք Սանիին ևս մեկ շանս Սանի Մոնրո
2010 Վախի Անատոմյան Հեյլի
2011 Մնացեք Քարդաշյանների հետ Դեմի Լովատո
2012 Փոխարինող Դեմի Լովատո
2012 - 2013 Իքս Ֆակտոր ԱՄՆ Ժյուրի/Մարզիչ
2013 - 2014 Երգչախումբ Դենի

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեմի Լովատո» հոդվածին։