Թեյլոր Միշել Մոմսեն (անգլ.՝ Taylor Michel Momsen, հուլիսի 26, 1993(1993-07-26)[1], Սենթ Լուիս, Միսսուրի), ամերիկյան դերասանուհի, երգչուհի, երգահան և մոդել։ Հայտնի է դարձել «Բամբասանքի աղջիկ» հեռուստասերիալում նկարահանվելուց հետո։ Նա հիմնադրել է «The Pretty Reckless» ռոք խումբը և վերջինիս մենակատարն է։

Թեյլոր Մոմսեն
Taylor Michel Momsen
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 26, 1993(1993-07-26)[1] (31 տարեկան)
ԾննդավայրՍենթ Լուիս, Միսսուրի
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունWinston Churchill High School?, Կատարողական արվեստի մասնագիտական դպրոց և Our Lady of Lourdes Catholic School?
ԵրկերԲամբասանքի աղջիկ և Ինչպես Գրինչը գողացավ Ծննդյան տոները
Մասնագիտություներաժիշտ, երգչուհի, մոդել և դերասանուհի
ԱնդամությունThe pretty reckless
Կայքgoingtohell.xxx
 Taylor Momsen Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Թեյլորը ծնվել է Միսսուրի նահանգի Սենտ Լուիս շրջանում։ Ունի ռուսական արմատներ[2][3][4]։ Թեյլորն ունի կրտսեր քույր՝ Սլոուն Մոմսենը (ծնվել է 1996 թ. դեկտեմբերի 20-ին)։ Կարիերան սկսել է երեք տարեկանում՝ նկարահանվելով Shake N' Bake-ի գովազդում։ Առաջին նշանակալի դերը կատարել է «Մահվան մարգարե» ֆիլմում, որտեղ նկարահանվել է Դենիս Հոպպերի հետ։ 2000 թ. Ջիմ Քերրիի հետ նկարահանվել է Գրինչը՝ Սուրբ Ծնունդն առևանգողը ֆիլմում։ 2002 թ. նկարահանվել է «Հենզել ու Գրետել» (կատարել է Գրետելի դերը), Լրտեսների երեխաները 2. Անիրականալի հույսերի կղզին և «Մենք զինվորներ էինք» ֆիլմերում։

Հետագա երեք տարիների ընթացքում Թեյլորը չի նկարահանվել ոչ մի ֆիլմում, իսկ 2006 թ. խաղացել է «Պարանոիդ-զբոսայգի», «Շերլոկին փրկելով» և «Շունը մեզ հետ է» ֆիլմերում։ Մասնակցել է Հաննա Մոնտանայի դերի քաստինգին։ Նույն թվականին նկարահանվել է «Ֆոմա Անհավատը» մանկական ֆիլմում։ 2007 թ. Մոմսենը ընտրվել է «Բամբասկոտը» սերիալում նկարահանվելու համար։ 2008 թ. հունիսին՝ 14 տարեկան հասակում, Մոմսենը պայմանագիր է կնքել IMG Models-ի հետ։ 2008 թ. հետո Մոմսենը շատ ժամանակ է հատկացնում իր երաժշտական կարիերային։ Նա ունի իր խումբը՝ The pretty reckless, որտեղ նա հանդես է գալիս որպես վոկալիստ, կիթառիստ ու կոմպոզիտոր։ 2009 թ. մայիս-հունիս ամիսներին իր խմբի հետ կատարել է համերգային շրջագայություն։

2010 թ. The Pretty Reckless խմբի «Make Me Wanna Die» երգը դարձավ ֆիլմի սաունդթրեքը։ Ամռանը Թեյլորը «Miss nothing» երգի հիմնա վրա թողարկեց իր առաջին տեսահոլովակը և գրեթե ողջ ամառը շրջագայությունների մեջ էր (մասնակցել է նաև Vans Warped Tour 2010-ին)։

2010 թ. հունիսի 15-ին հայտարարվեց, որ Թեյլոր Մոմսենը դառնում է Մադոննայի ու նրա դստեր՝ Լուրդեսի Material Girl հագուստի նոր հավաքածուի դեմքը[5]։

2011 թվականի օգոստոսի 16-ին Մոմսենը հայտարարել է, որ ավարտում է դերասանուհու կարիերան, որպեսզի ամբողջովին կենտրոնանա երաժշտության վրա։ Մերիլին Մենսոնի «Hey, Cruel World» համերգային շրջագայության ժամանակ Թեյլոր Մոմսենը հանդես է եկել համերգների սկզբում։ Ինչպես նաև Revolver Golden Awards-ի ընթացքում Մենսոնի հետ կատարել է «The Dope Show» երգը[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #141515686 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Momsen, Taylor (2013 թ․ հուլիսի 8). «Twitter: taylormomsen: @Zheka_Kinoman yes, I'm part Russian». Twitter.com. Վերցված է 2013 թ․ հուլիսի 16-ին.
  3. «Тейлор Момсен: интервью для Tatler.ru». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 30-ին.
  4. «О чем думает Тейлор Момсен в Москве». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 30-ին.
  5. «Grazia Fashion: Taylor Momsen is the face of Material Girl!» (անգլերեն). Graziadaily.co.uk. 2010 թ․ հուլիսի 15. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 2-ին.
  6. «Momsen Quit Acting». www.yahooblogs.com. 2011 թ․ օգոստոսի 16. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 16–ին-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել