«Ni Tú Ni Yo» (հայերեն՝ Ոչ դու, ոչ ես), ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի և կուբացի Gente de Zona-ի դուետը։ Nuyorican Productions և Sony Music Latin ընկերությունների թվային թողարկումը տեղի է ունեցել 2017 թվականի հուլիսի 4-ին։ Երգի հեղինակներն են Ալեքսանդր Դելդագո Էռնանդեսը, Ջենիֆեր Լոպեսը, Էրիքսոն Մենդոզան, Ջիմի Աբրեուն, Մանուել Բոլիվարը, Մարկ Էնթոնին, Օսկար «Oscarcito» Էռնանդեսը, Ռենդի Մալկոմ Մարտինես Ամեյը և Ալվարո Ֆարիանսը։ Պրոդյուսերներ են Արբիսե «Motiff» Գոնսալեսը, Խուլիո Ռեյես Կոպելոն, Էնթոնին և Էռնանդեսը։

«Ni Tú Ni Yo»
Ջենիֆեր Լոպես և Gente de Zonaի երգը
Ֆորմատթվային դիստրիբուցիա
ԺանրՊարային[1], ռեգետոն[2]
Լեզուիսպաներեն
Տևողություն3:35 րոպե
ԼեյբլSony Music Latin
ՀեղինակԱլեքսանդր Դելդագո Էռնանդես, Ջենիֆեր Լոպես, Էրիքսոն Մենդոզա, Ջիմմի Աբրեու, Մանուել Բոլիվար, Մարկ Էնթոնի, Օսկար Էռնանդես, Ռանդի Մալքոլմ Մարտինես Ամեյ, Ալվարո Ֆարինաս
ՊրոդյուսերԱրբիսե «Motiff» Գոնսալես, Խուլիո Ռեյես Կոպելո, Մարկ Էնթոնի, Ալեքսանդր Դելդագո Էռնանդես

Պարային և ռեգետոն ոճերի մեջ երգը անակնկալ սիրո մասին է, որն ստացել է քննադատների դրական կարծիքները, որոնք անվանել են երգը ամառվա պոտենցիալ հիթ։ Ստեղծագործությունը հիթ-շքերթներում ստացել է միջին հաջողություն. այն չի հայտնվել Billboard Hot 100 ամերիկյան հիթ-շքերթում, սակայն կարողացել է հայտնվել այնպիսի երկրների հիթ-շքերթների Թոփ-40-ում, ինչպիսին են՝ Լեհաստանը, Իսպանիան, Ֆինլանդիան, Հունգարիան, Շվեյցարիան և Վենեսուելան։ Երգի հոլովակի ռեժիսորը Էմիլ Նավան է։ Ըստ հովոլակի սցենարի՝ Լոպեսը սիրահարված է լուսանկարչին, որի դերակատարն է Հոթան Ֆերնանդեսը։ Տեսահոլովակում նկարահանվել է նաև Մարկ Էնթոնին՝ խաղալով ինքն իրեն։

Նախապատմություն խմբագրել

2016 թվականի մարտին Billboard ամսագիրը հաստատել է, որ Լոպեսը վերադարձել է Epic Records լեյբլ, որի հետ դադարեցրել էր աշխատանքը 2010 թվականին։ Լոպեսն ստորագրել է նոր երկարաժամկետ պայմանագիր և վերամիավորվել վաղեմի ուսուցիչ Էլ-Էյ Ռիդի հետ[3]։ Նույն թվականի հոկտեմբերին Billboard-ը հաստատել է նաև, որ Լոպեսը ձայնագրում է երկրորդ իսպաներեն ալբոմը, որը թողարկվել է 2017 թվականին Sony Music Latin լեյբլում։ Լոպեսի նախկին ամուսինը՝ Մարկ Էնթոնին, դարձել է սկավառակի գործադիր պրոդյուսերը[4][5]։ Մարկ Էնթոնին ալբոմն անվանել է իր և Լոպեսի կարիերայի ամենալավ ալբոմներից մեկը։ «Ni Tú Ni Yo» դարձել է ալբոմի առաջին սինգլը[6]։ Սինգլի շապիկին պատկերված է ծովի առաջ կեցվածք ընդունած Լոպեսը՝ 1960-ական թվականների դեղին զգեստով, որը մշակված է Մայքլ Կոստելոյի կողմից[7]։ Billboard ամսագրից Քեթի Սքիները նկատել է, որ լուսանկարը «կատարելապես համապատասխանում է Լոպեսի գլամուրային ոճին»[8]։

Ստեղծագործություն խմբագրել

Սինգլի պրոդյուսերներն են եղել Օսկար Էռնանդեսը «Oscarcito», Ջիմի «JIMMIX» Աբրեուն, Մանուել «ManyBeat» Բոլիվարը և Motiff-ը[4]։ Երգի անվանումը թարգմանվում է որպես «ոչ դու, ոչ ես»[7]։ Երգում, որտեղ գերակշռում են ռեգետոնի տարրերը և փողային երաժշտական գործիքները[9], Լոպեսը և Gente de Zonaն «միմյանց սեր են խոստովանում»[10]։ Ըստ Լոպեսի խոսքերի՝ այս երգը այնպիսի սիրո մասին է, որն առաջանում է հանկարծակիորեն[11] և «անակնակլի բերող սիրո» մասին։ Լոպեսը պարզաբանել է նաև, որ այս երգը ցույց է տալիս իր և Ալեքս Ռոդրիդեսի հարաբերությունները[11]։

Քննադատների կարծիքները խմբագրել

Rolling Stone ամսագրի գրախոս Բրիթանի Սփանոսը դրական է արձագանքել երգի մասին, նշելով նաև, որ Լոպեսի վոկալը առանձնանում է երգի մեջ օգտագործվող կիթառի և փողային գործիքների պատկերի վրա[1]։ MTV UK-ում «Ni Tú Ni Yo» երգն անվանել են ապագա հիթ՝ հուսալով, որ երգին սպասվում է այնպիսի միջազգային հաջողություն, ինչպես «Bailando» և «Despacito» սինգլներին[12]։ Idorator կայքից Մայք Նիդը երգն անվանել է պոտենցիալ հիթ՝ նշելով, որ երգը կարող է առաջադրվել «ամառվա երգ» անվանակարգում[13]։ Յու-Ես-Եյ Թուդեյ թերթից Բրուք Մեցը երգն անվանել է «ծովափնյա օրերի և ամառային գիշերների իդեալայան սաունդթրեք»[14]։

Առևտրային հաջողություն խմբագրել

Իսպանիայում «Ni Tú Ni Yo» երգը հասել է 24-րդ հորիզոնականին։ Այն վաճառվել է 20000 օրինակ վաճառքով և այդ երկրում Productores de Música de España-ի կողմից ստացել է ոսկե կարգավիճակ[15]։ ԱՄՆ-ում սինգլի թողարկումից 2 օր անց վաճառվել է 4867 օրինակ[16]։ Ավելի ուշ երգը հասել է 15-րդ հորիզոնականին՝ Hot Latin Songs չարթում[17]։

Ելույթ խմբագրել

Լոպեսն առաջին անգամ երգը կատարել է 2017 թվականի ապրիլին Դոմինիկյան Հանրապետությունում իր առաջին համերգի ժամանակ։ Երգչուհին ելույթ է ունեցել Ալթոս-դե-Չավոն քաղաքի ամֆիթատրոնում։ Նա երգը կատարել է Gente de Zona-ի հետ դուետով[18][19]։ Լոպեսն ու Gente de Zona-ն պաշտոնապես ներկայացրել են երգը 2017 թվականի հուլիսի 4-ին, ԱՄՆ-ի անկախության օրը՝ NBC հեռուստաալիքով տոնական հեռուստաշոուի ժամանակ[20]։ Ելույթից անմիջապես հետո երգը հասանելի է դարձել թվային ներբեռնման համար[14][21]։ Այս ելույթը դրական կարծիքներ է ստացել սոցիալական կայքերում։ Որոշներն էլ անգամ քննադատել են Լոպեսին ամերիկյան տոնի ժամանակ իսպաներեն երգ կատարելու համար[22]։ Երգի կատարման ժամանակ Լոպեսը կրել է Ֆաուստո Պուգլիսի մշակած երկու բարձր բացվածքով զգեստը[13]։ Հագուստը ենթարկվել է քննադատության, քանի որ շատերն այն համարել են չափազանց բաց[23]։ 2017 թվականի հոկտեմբերին Լոպեսը երգը կատարել է ակուստիկ տարբերակով Պուերտո Ռիկոյում «Մարիա» փոթորկից տուժացների համար՝ Stars Together For One Voice: Somos Live! բարեգործական համերգի ժամանակ[24]։

Տեսահոլովակ խմբագրել

Երգի պաշտոնական տեսահոլովակի պրիմիերան կայացել է 2017 թվականի հուլիսի 11-ին Տելեմունդո հեռուստաալիքով[25]։ Հունիսի 13-ին Լոպեսը կիսվել է նկարահանման հրապարակից լուսանկարներով, որտեղ նա և Gente de Zona-ի մենակատարները հագած են եղել կարիբյան ոճով[26]։ Վիդեոյի ռեժիսորը դարձել է Էմիլ Նավան։ Հոլովակը նկարահանվել է Իսլամորադայում։ Նկարահանումները տևել են երկու օր։ Հոլովակում նկարահանվել են Մարկ Էնթոնին, մեքսիկական դերասան Հոթան Ֆերնանդեսը և դերասան Փոլ Մարքարելին։ Տեսահոլովակում ցուցադրվում են Լոպեսի երկու հագուստները. կարմիր հագուստը՝ ոսկեգույն և մանուշակագույն ուլունքներով[27] և վառ դեղին զգեստը[28]։ Հոլովակում ներկայացված է Լոպեսի՝ լուսանկարչի հանդեպ ունեցած սիրո պատմությունը, որի հետ ծանոթացել էր մենեջերի միջոցով (վերջինիս դերակատարն է Մարկ Էնթոնին), ինչպես նաև, թե ինչպես է Լոպեսը՝ կյանքը վայելում տրոպիկական դրախտում[29]։ Տեսահոլովակը սկսվում է նրանով, որ ռեժիսորն առաջարկում է Լոպեսին և Էնթոնիին հոլովակը նկարահանել տրոպիկական թեմատիկայով։ Այնուհետև ցուցադրվում են տեսարանները, որտեղ Լոպեսը պչրանքով կեցվածք է ընդունում լուսանկարչի առաջ՝Հիթ տրոպիկական տերևների մեջ[30]։

Հիթ-շքերթներ և հավաստագրումներ խմբագրել

Հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթներ (2017) Ամենաբարձր
հորիզոնական
  Բոլիվիա[31] 9
  Հունդարիա[32] 25
  National-Report[33] 30
  Record Report[34] 52
  Իսպանիա[15] 24
  Կոստա ՌԻկա[35] 10
  Mexico Espanol Airplay[36] 21
  Պանամա (Latin Songs)[37] 4
  Լեհաստան (Polish Airplay Top 100)[38] 14
  Լեհաստան (Dance Top 50)[39] 16
  Associação Fonográfica Portuguesa|Португалия[40] 74
  Սլովակիա (Rádio Top 100)[41] 79
  Սլովակիա (Singles Digitál Top 100)[41] 69
  ԱՄՆ(Hot Latin Songs)[17] 15
  Latin Tropical Airplay[42] 2
  Ֆինլանդիա[43] 18
  Ֆրանսիա[44] 82
  Շվեդիա[45] 11
  Շվեյցարիա[46] 30
  National-Report[47] 26

Հավաստագրումներ խմբագրել

Տարածաշրջան Կարգավիճակ Վաճառքներ
  Իսպանիա[15]   Ոսկի 20 000

Թողարկման պատմություն խմբագրել

Տարածաշրջան Թողարման օր Ձևաչափ(եր) Լեյբլ(ներ)
Աշխարհ 2017 թվականի հուլիսի 4 Թվային ներբեռնում[25] Nuyorican Productions, Sony Latin
  Իտալիա 2017 թվականի հուլիսի 7 Contemporary hit radio[48] Sony

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Spanos, Brittany (5 июля 2017). «Hear Jennifer Lopez's Lively New Song 'Ni Tu Ni Yo'» (անգլերեն). Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 9 июля 2018-ին.
  2. «Jennifer Lopez – Ni Tù Ni Yo (Official Video) ft. Gente de Zona» (ֆրանսերեն). Sony Music. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 9 июля 2018-ին.
  3. «Jennifer Lopez Signs New Deal With Epic Records» (անգլերեն). Billboard. 2 марта 2016. Արխիվացված է օրիգինալից 2 марта 2016-ին. Վերցված է 9 июля 2018-ին.
  4. 4,0 4,1 Cobo, Leila (4 июля 2017). «Jennifer Lopez to Premiere New Single at Macy's 4th of July Celebration» (անգլերեն). Billboard. Վերցված է 9 июля 2018-ին.
  5. Cobo, Leila (6 октября 2016). «Jennifer Lopez to Release Spanish Album, Executive Produced by Marc Anthony: Exclusive» (անգլերեն). Billboard. Վերցված է 9 июля 2018-ին.
  6. «Exclusive: Jennifer Lopez Talks 'World Of Dance' & Her New Album (Video)» (անգլերեն). Access Hollywood. 12 июня 2017. Վերցված է 4 июля 2017-ին.
  7. 7,0 7,1 Nodell, Andrew (4 июля 2017). «Jennifer Lopez Exudes Sixties Glamour in Latest Cover Art» (անգլերեն). Women's Wear Daily[en]. Վերցված է 9 июля 2018-ին.
  8. Skinner, Katie (5 июля 2017). «Jennifer Lopez Wore A Bright Yellow Custom Gown For 'Ni Tu Ni Yo' Cover» (անգլերեն). Billboard. Վերցված է 9 июля 2018-ին.
  9. «WATCH: JLo reunites with ex Marc Anthony in 'Ni Tu Ni Yo' music video» (անգլերեն). Rappler[en]. 12 июля 2017. Վերցված է 9 июля 2018-ին.
  10. Nied, Mike (5 июля 2017). «Jennifer Lopez Lights Up The Night On "Ni Tu Ni Yo» (անգլերեն). Idorator. Վերցված է 9 июля 2018-ին.
  11. 11,0 11,1 «J.Lo Opens Up About A-Rod: 'He's a Beautiful Person'» (անգլերեն). ExtraTV[en]. 2 июля 2017. Վերցված է 9 июля 2018-ին.
  12. «Jennifer Lopez Releases Brand New Spanish Single 'Ni Tú Ni Yo'» (անգլերեն). MTV. 5 июля 2017. Վերցված է 15 июля 2018-ին.
  13. 13,0 13,1 Nied, Mike (5 июля 2017). «Jennifer Lopez Lights Up The Night On 'Ni Tu Ni Yo'» (անգլերեն). Idorator. Վերցված է 15 июля 2018-ին.
  14. 14,0 14,1 Metz, Brooke (5 июля 2017). «Jennifer Lopez set off sparks with 'Ni Tu Ni Yo' premiere». USA Today. Վերցված է 15 июля 2018-ին.
  15. 15,0 15,1 15,2 «Jennifer Lopez feat Gente de Zona – Ni Tú Ni Yo – Elportaldemusica.es: New Releases and Official Music Sales Charts in Spain» (իսպաներեն). Productores de Música de España. Արխիվացված է օրիգինալից 21 июля 2017-ին. Վերցված է 9 июля 2018-ին.
  16. «Billboard Digital Songs Chart Week Ending July 6, 2017» (PDF) (անգլերեն). Nielsen SoundScan. 10 июля 2017. Արխիվացված է օրիգինալից (PDF) 21 октября 2017-ին. Վերցված է 9 июля 2018-ին.
  17. 17,0 17,1 «Jennifer Lopez Chart History (Hot Latin Songs)» (անգլերեն). Billboard. Վերցված է 9 июля 2018-ին.
  18. «Jennifer Lopez Knocked It Out of the Park For Her First Concert in the Dominican Republic» (անգլերեն). PopSugar[en]. 23 апреля 2017. Վերցված է 15 июля 2018-ին.
  19. «Jennifer Lopez baila 'Ni tú ni yo', su nueva canción» (իսպաներեն). Univision. 6 мая 2017. Վերցված է 15 июля 2018-ին.
  20. «Дженнифер Лопес спела «Ni Tu Ni Yo» в День независимости (Видео)» (ռուսերեն). Intermedia. 2017 թ․ մայիսի 5. Վերցված է 14 июля 2018-ին.
  21. Moreno, Carolina (6 июля 2017). «J.Lo Debuts New Single During Macy's 4th Of July Fireworks Spectacular» (անգլերեն). HuffPost. Վերցված է 14 июля 2018-ին.
  22. Diaz, Thatiana (5 июля 2018). «J.Lo Premieres New Single With Sizzling Performance and Thanks Ex-Husband Marc Anthony». People. Վերցված է 14 июля 2018-ին.
  23. «Jennifer Lopez Wears Dangerously High-Cut, Double-Slit Dress» (անգլերեն). Elle. 5 июля 2017. Վերցված է 15 июля 2018-ին. {{cite web}}: Unknown parameter |authot= ignored (օգնություն)
  24. Fernandez, Celia (16 октября 2017). «Jennifer Lopez and Marc Anthony Brought a TON of Stars Together For One Voice: Somos Live!» (անգլերեն). PopSugar[en]. Վերցված է 15 июля 2018-ին.
  25. 25,0 25,1 Iasimone, Ashley (4 июля 2017). «Jennifer Lopez Releases New Song 'Ni Tu Ni Yo': Listen» (անգլերեն). Billboard. Վերցված է 15 июля 2018-ին.
  26. «Jennifer López anuncia estreno del vídeo "Ni tu ni yo" junto a Gente de Zona» (իսպաներեն). Diario Panorama[en]. 13 июня 2017. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 15 июля 2018-ին.
  27. Stamell, Demeter (16 июня 2017). «Salud! Jennifer Lopez pours up shots as she shimmers in sequined robe on music video set with Cuban group Gente de Zona» (անգլերեն). Daily Mail. Վերցված է 15 июля 2018-ին.
  28. «Jennifer López resplandece en Islamorada sin pantis, brasier ni Alex Rodríguez» (անգլերեն). Univision.com. 14 июня 2017. Վերցված է 15 июля 2018-ին.
  29. Fernández, Suzette (11 июля 2017). «Jennifer Lopez Falls in Love (But Not With Co-Star & Ex Marc Anthony) in 'Ni Tu Ni Yo' Music Video: Watch» (անգլերեն). Billboard. Վերցված է 15 июля 2018-ին.
  30. Nolfi, Joey (11 июля 2017). «Jennifer Lopez, Marc Anthony team for steamy, meta 'Ni Tú Ni Yo' music video» (անգլերեն). Entertainment Weekly. Վերցված է 16 июля 2018-ին.
  31. «Top 20 Uruguay – Del 11 al 17 de Septiembre, 2017» (իսպաներեն). Monitor Latino. 11 сентября 2017. Արխիվացված է օրիգինալից 9 сентября 2017-ին. Վերցված է 16 июля 2018-ին.
  32. «Archívum – Slágerlisták – MAHASZ» (հունգարերեն). Mahasz. Վերցված է 16 июля 2018-ին.
  33. «Top 100 Venezuela – Semana 30 del 2017 – Del 21/07/2017 al 27/07/2017» (իսպաներեն). National-Report[en]. 28 июля 2017. Արխիվացված է օրիգինալից 30 июля 2017-ին. Վերցված է 16 июля 2018-ին.
  34. «Top 100 Venezuela - Sábado 05/08/2017» (իսպաներեն). Record Report[en]. 5 августа 2017. Արխիվացված է օրիգինալից 4 августа 2017-ին. Վերցված է 4 августа 2017-ին.
  35. «Top 20 Chile – Del 11 al 16 de Septiembre, 2017» (իսպաներեն). Monitor Latino. 11 сентября 2017. Արխիվացված է օրիգինալից 17 сентября 2017-ին. Վերցված է 16 июля 2018-ին.
  36. «Chart Search: Mexico Espanol Airplay for Jennifer Lopez» (անգլերեն). Billboard — В поле Artist необходимо ввести Jennifer Lopez; в TitleNi Tú Ni Yo. Վերցված է 16 июля 2017-ին.(չաշխատող հղում)
  37. monitorLATINO. «Conoce el Top20 Latino monitorLATINO Panamá» (իսպաներեն). charts monitorLATINO. Վերցված է 16 июля 2018-ին.
  38. «Listy bestsellerów, wyróżnienia :: Związek Producentów Audio-Video» (լեհերեն). Polish Airplay Top 100[en]. Վերցված է 16 июля 2018-ին.
  39. «Listy bestsellerów, wyróżnienia :: Związek Producentów Audio-Video» (լեհերեն). Polish Dance Top 5o[en]. Վերցված է 16 июля 2018-ին.
  40. «Portuguesecharts.com – Jennifer Lopez feat. Gente De Zona – Ni tú ni yo» (անգլերեն). AFP Top 100 Singles?!. Վերցված է 16 июля 2018-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  41. 41,0 41,1 «SNS IFPI» (սլովեներեն). Hitparáda – Radio Top 100 Oficiálna. IFPI Czech Republic — Необходимо ввести 201729 в строку поиска. Վերցված է 16 июля 2018-ին.
  42. «Jennifer Lopez Chart History (Tropical Songs)» (անգլերեն). Billboard. Վերցված է 16 июля 2018-ին.
  43. «Jennifer Lopez: Ni Tú Ni Yo (Feat. Gente De Zona)» (ֆիններեն). Musiikkituottajat – IFPI Finland[en]. Վերցված է 16 июля 2018-ին.(չաշխատող հղում)
  44. «Le Top de la semaine : Top Singles Téléchargés – SNEP (Week 28, 2017)» (ֆրանսերեն). Syndicat National de l'Édition Phonographique. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 16 июля 2018-ին.
  45. «Veckolista Heatseeker – Vecka 28, 14 juli 2017» (անգլերեն). Sverigetopplistan. Վերցված է 16 июля 2018-ին.
  46. «Swisscharts.com – Jennifer Lopez feat. Gente De Zona – Ni tú ni yo» (անգլերեն). Swiss Singles Chart. Վերցված է 16 июля 2018-ին.
  47. BitSolar.co. «Top 100 Ecuador - national-REPORT» (իսպաներեն). national-REPORT. Վերցված է 16 июля 2018-ին.
  48. «Ni Tú Ni Yo JENNIFER LOPEZ FEAT. GENTE DE ZONA – Radiodate» (անգլերեն). Radioairplay.fm. 7 июля 2017. Վերցված է 15 июля 2018-ին.