Grace-ը Ամերիկացի երգիչ-երգահան Ջեֆ Բաքլիի միակ ստուդիական ալբոմն է, որը թողարկվել է 1994 թվականի օգոստոսի 23-ին Columbia Records-ի կողմից։ Ալբոմը վատ վաճառքներ է ունեցել և ստացել է հակասական կարծիքներ թողարկման պահին։ Այնուամենայնիվ, վերջին տարիներին այն կտրուկ բարձրացել է քննադատական համբավով։ Ալբոմի ընդլայնված տարբերակը (ենթավերնագիր «Legacy Edition»), տոնելով իր տասնամյակը, թողարկվեց 2004 թվականի օգոստոսի 23-ին և զբաղեցրեց 44-րդ տեղը Մեծ Բրիտանիայում։

Grace
Ջեֆ Բաքլլիի
Թողարկված1994 Օգոստոսի 23
Ձայնագրված1993-ի վերջ - 1994 թ
ԺանրԱլտերնատիվ ռոք[1], ֆոլկ ռոք[2], ջազ-ռոք[3]
Տևողություն51:48
Լեզուանգլերեն
ԼեյբլColumbia
ՊրոդյուսերԷնդի Ուոլես, Ջեֆ Բաքլլի ("So Real")

Grace-ը կրկին մտավ ալբոմների չարթ Ավստրալիայում՝ զբաղեցնելով 44-րդ հորիզոնականը 2007 թվականի հունվարի 29-ից փետրվարի 5-ը ընկած շաբաթվա շաբաթվա ընթացքում՝ սկզբնական թողարկմումից 13 տարի անց։ Այն ներկայումս 8 անգամ հաստատվել է պլատինե Ավստրալիայում։ Ալբոմը քննադատների և ունկնդիրների կողմից նշվում է որպես բոլոր ժամանակների լավագույն ալբոմներից մեկը[4]։

Երաժշտություն խմբագրել

Բաքլիի «Corpus Christi Carol»-ի տարբերակը հիմնված էր Ջանեթ Բեյքերի տարբերակի վրա։ Մանկության ընկերը նրան ծանոթացրել է երգի հետ, և որպես շնորհակալություն հայտնելու միջոց Բաքլին այդ երգի նրա տարբերակը ընդգրկեց ալբոմի մեջ[5]։

Քննադատական ընդունելություն և ժառանգություն խմբագրել

Grace-ը բարձր գնահատականի է արժանացել այնպիսի ամսագրերում, ինչպիսիք են Q ամսագիրը, որտեղ 1998 թվականին ընթերցողները գնահատել են Grace-ը բոլոր ժամանակների 75-րդ լավագույն ալբոմը; Նույն քվեարկությունը կրկին անցկացվել է 2005 թվականին, և Grace-ը զբաղեցրել է 13-րդ տեղը[6][7] :

2003 թվականին ալբոմը Rolling Stone-ի բոլոր ժամանակների 500 լավագույն ալբոմների ցանկում զբաղեցրել է 303-րդ տեղը[8],, իսկ 2012 թվականի վերանայված ցուցակում՝ 304-րդը, ապա 2020 թվականի ցուցակում՝ 147-րդը[9][10]։ 2006 թվականին Mojo-ն Grace-ն անվանեց բոլոր ժամանակների համար 1 ժամանակակից ռոքի կլասիկա[11]։ Այն նաև գնահատվել է որպես Ավստրալիայի երկրորդ սիրված ալբոմը My Favorite Album-ում, հեռուստատեսային հատուկ հեռարձակում Ավստրալիայի Հեռարձակման կորպորացիայի կողմից 2006 թվականի դեկտեմբերի 3-ին[12]։ 2003 թվականին Բաքլիի Լեոնարդ Քոհենի «Hallelujah» երգի կատարումը զբաղեցրել է 259-րդ տեղը Rolling Stone-ի բոլոր ժամանակների 500 լավագույն երգերը ցուցակում[13]։ VH1-ը նաև իր «Ռոքնռոլի 100 լավագույն ալբոմները» շոու/ցուցակում այն գնահատել է 73-րդ ալբոմը[14]։ Քոլին Լարկինի «Բոլոր ժամանակների լավագույն 1000 ալբոմների» երրորդ հրատարակության մեջ այն զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը (2000 թ.)[15]: Լարկինը նշել է, որ «իր երաժշտությունը հասել է կատարելության, որը ցնցող էր դեբյուտային ալբոմի համար»։

Grace-ը գնահատանքի արժանացավ մի շարք հարգված երաժիշտների և արտիստների կողմից, ներառյալ Բաքլիի ամենամեծ ոգեշնչողները` Լեդ Զեփելինի անդամները[16]։ Ջիմի Փեյջը Grace-ն մոտ էր համարում իր «տասնամյակի ամենասիրելի ալբոմը» լինելուն[17]։ Ռոբերտ Փլանթը նույնպես գովաբանում էր[18], ինչպես և Բրեդ Փիթը, Բաքլիի ստեղծագործության մասին ասելով. «Նրա երաժշտության մեջ մի հոսանք կա, մի բան որ չես կարող մատնանշել։ Լավագույն ֆիլմերի կամ արվեստի գործերի նման, տակը ինչ որ բան է կատարվում և այդտեղ ճշմարտություն կա։ Եվ ես նրա երաժշտությունը ազդեցիկ եմ համարում։ Այն ուղղակի իմ մաշկի տակ է։»[19] Մյուսները, ովքեր ազդել են Բաքլիի երաժշտության վրա, գովաբանեցին նրան[20]։ Բոբ Դիլանը Բաքլիին անվանեց «այս տասնամյակի լավագույն երգահաններից մեկը»[18], իսկ Դեյվիդ Բոուին Grace-ը համարում էր երբևէ ստեղծված լավագույն ալբոմը և ասել էր, որ այն կլինի տասը ալբոմներից մեկը, որոնք նա իր հետ կտաներ անմարդաբնակ կղզի[21]։

2006 թվականին բրիտանական Hit Singles & Albums-ը և NME-ն կազմակերպեցին հարցում, որի արդյունքում 40,000 մարդ ամբողջ աշխարհում քվեարկեց երբևէ եղած 100 լավագույն ալբոմների օգտին, և Grace-ը զբաղեցրեց ցուցակի 23-րդ տեղը[22]։

2014 թվականի ապրիլի 2-ին հայտարարվեց, որ Բաքլիի «Hallelujah» տարբերակը կներառվի Կոնգրեսի գրադարանի Ազգային ձայնագրման գրանցամատյանում (ամբողջ ալբոմը դեռ մուտքագրված չէ)[23]։

2014 թվականի հուլիսին Guitar World-ը Grace-ը զբաղեցրել է 26-րդ հորիզոնականը իրենց «Superunknown: 50 խորհրդանշական ալբոմներ, որոնք Albums That Defined 1994» (50 ալբոմներ որոնք սահմանել են 1994 թվականը) ցուցակում[24]։

Հիմնվելով պրոֆեսիոնալ վարկանիշներում և ցուցակներում Grace-ի հաջողությունների վրա՝ Acclaimed Music ընդհանուր կայքը այն անվանել է 1994 թվականի ամենահայտնի ալբոմը, 1990-ականների 7-րդ ամենահայտնի ալբոմը և պատմության մեջ 58-րդ ամենահայտնի ալբոմը[25]։

Պարգևատրումներ խմբագրել

Publication Country Accolade Year Rank
Entertainment Weekly ԱՄՆ Տարվա լավագույն 10 ալբոմները[26] 1994 6
Eye Weekly Կանադա Տարվա լավագույն 30 ալբոմները[27] 1994 4
Juice Ավստրալիա 90-ականների 100 լավագույն ալբոմները[28] 1999 10
Les Inrockuptibles Ֆրանսիա Տարվա լավագույն 25 ալբոմները[29] 1994 14
Melody Maker Միացյալ Թագավորություն Տարվա լավագույն 50 ալբոմները[30] 1994 9
Mojo Միացյալ Թագավորություն Տարվա լավագույն 25 ալբոմները[31] 1994 1
NME Միացյալ Թագավորություն Տարվա լավագույն 50 ալբոմները[32] 1994 21
The Wire Միացյալ Թագավորություն Տարվա 50 ձայնագրությունները (1994)[33] 1995 32
Pitchfork ԱՄՆ 90-ականների լավագույն 100 ալբոմները 2003 69
Platendraaier Նիդեռլանդներ 90-ականների լավագույն 30 ալբոմները[34] 2015 7
Q Միացյալ Թագավորություն Տարվա լավագույն ալբոմները[35] 1994 *
Տարվա վերաթողարկումները[36] 2004 *
Rocksound Միացյալ Թագավորություն Տարվա լավագույն 50 ալբոմները[37] 1994 2
Rolling Stone ԱՄՆ Բոլոր ժամանակների 500 լավագույն ալբոմները[38][39][40] 2003 303
2012 304
2020 147
90-ականների հիմնական ալտերնատիվ ձայնագրությունները[41] *
Select Միացյալ Թագավորություն Տարվա լավագույն 50 ալբոմները[42] 1994 41
Technikart Ֆրանսիա Տարվա լավագույն 5 ալբոմները[43] 1994 2
The Face Միացյալ Թագավորություն Տարվա լավագույն 30 ալբոմները[44] 1994 18
The Guardian Միացյալ Թագավորություն Թոփ 100 ալտերնատիվ ալբոները[45] 1999 15
1000 ալբոմ, որ պետք է լսել նախքան մահանալը[45] 2007 *
1001 Albums You Must Hear Before You Die ԱՄՆ 1001 ալբոմ, որ դուք պետք է լսեք նախքան մահանալը[46]։ 2010 *

Սինգլներ և մինի ալբոմներ խմբագրել

Ալբոմից թողարկվեցին չորս փաստացի սինգլներ, ինչպես նաև լրացուցիչ հրատարակություններ, երկու հետմահու թողարկումներ և միայն պրոմո թողարկումներ։

Սինգլներ
  • "Grace" (1994 Օգոսոտոս)
  • "Last Goodbye" (1995 Հունվար-Մարտ)
  • "So Real" (1995 Հունիս)
  • "Eternal Life" (1995 Օգոսոտոս)
Մինի ալբոմներ
  • Peyote Radio Theatre պրոմո մինի ալբոմ (1994 Հուլիս)
  • Live from the Bataclan մինի ալբոմ (1995 Հոկտեմբեր)
  • The Grace մինի ալբոմ (1996 Փետրվար)

Հետմահու խմբագրել

Բաքլիի «Hallelujah»-ի շապիկ տարբերակը կրկին մտավ Մեծ Բրիտանիայի սինգլների հիթ չարտեր 2008 թվականի Սուրբ Ծննդին, հետևելով The X Factor (Մեծ Բրիտանիա)-ի հաղթող Ալեքսանդրա Բյորկի շապիկին, որը զբաղեցրեց առաջին տեղը

Սինգլներ
  • "Forget Her" (2004 օգոստոս)
  • "Hallelujah" (2007 Մայիս)

Երգացանկ խմբագրել

Օրիգինալ երգացանկ[47]
# Անվանում Տևողություն
1. «Mojo Pin»   5:42
2. «Grace»   5:22
3. «Last Goodbye»   4:35
4. «Lilac Wine»   4:32
5. «So Real»   4:43
6. «Hallelujah»   6:53
7. «Lover, You Should've Come Over»   6:43
8. «Corpus Christi Carol»   2:56
9. «Eternal Life»   4:52
10. «Dream Brother»   5:26
Հետմահու թողարկումներ լրացուցիչ երգեր[48]
# Անվանում Տևողություն
11. «Forget Her»   5:13

Բաքլիի 1995 թվականի Ավստրալիայի շրջագայությունը խթանելու համար թողարկվեց երկու ձայնասկավառակով հրատարակություն։ Երկրորդ սկավառակի վրա կային հետևյալ երգերը.

  1. "So Real" – Կենդանի և ակուստիկ կատարում Ճապոնիայում, 1995 Հունվար
  2. "Dream Brother" – Կենդանի կատարում Համբուրգում, 1995 Փետրվարի 22
  3. "Grace" – Կենդանի կատարում Շեֆերդս Բուշ Էմփայրում, Լոնդոն, 1995 Մարտի 4
  4. "Mojo Pin" – կենդանի կատարում Վեթլանդում, Նյու Յորք, 1994 Նոյեմբեր

Անձնակազմ խմբագրել

Կրեդիտները վերցված Grace-ի նշումներից[49], բացառությամբ նշված դեպքերի։

Երաժշտության կրեդիտներ
  • Կարլ Բերգեր – լարային գործիքներ
  • Ջեֆ Բաքլլի – վոկալ, կիթառ, ստեղնաշատային գործիքներ, հարվածային գործիքներ, հարմոնիկա[50]
  • Միք Գրյոնդալ – բաս կիթառ
  • Լորիս Հոլանդ – երգեհոն
  • Մեթ Ջոնսոն – հարվածային գործիքներ, թմբուկ, վիբրաֆոն
  • Գարի Լուկաս – "կախարդական կիթառ"
  • Միշա Մասուդ – տաբլա
  • Մայքլ Թիգի – կիթառ
Տեխնիկական անձնակազմ
  • Քրիստոֆեր Աուստոպչուկ – գեղարվեստական ուղղություն, դիզայն
  • Սթիվ Բերկովից – գործադիր պրոդյուսեր
  • Ջեֆ Բաքլլի – պռոդյուսեր
  • Ջենիֆեր Քոհեն – դիզայնի օգնական
  • Մերրի Ցիր – լուսանկարիչ
  • Դեյվիդ Գահր – լուսանկարիչ
  • Բրայանտ Վ. Ջեքսոն – ինժեների օգնական
  • Քրիս Լեյդլաու – ինժեների օգնական
  • Նիկի Լինդեմեն – գեղարվեստական ուղղություն, դիզայն
  • Քլիֆ Նորել – ինժեներ
  • Սթիվ Սիսկո – ինժեների օգնական
  • Էնդի Ուոլես – պռոդյուսեր, ինժիներ, միքսինգ
  • Հովի Վայնբերգ – մասթերինգ

Վկայագրեր խմբագրել

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA)[51] 8× Platinum 560 000^
Կանադա (Music Canada)[52] Gold 50 000^
Ֆրանսիա (SNEP)[53] 2× Gold 200 000*
Իտալիա (FIMI)[54] Platinum 50 000*
Մեծ Բրիտանիա (BPI)[55] 2× Platinum 600 000^
ԱՄՆ (RIAA)[56] Platinum 1,060,000[57]
Ընդհանուր
Եվրոպա (IFPI)[58] Platinum 1 000 000*

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Թողարկման պատմություն խմբագրել

Region Release date Format Label
Միացյալ թաgավորություն, Եվրոպա[59] 1994 Օգոստոսի 15
Columbia Records (Sony)
ԱՄՆ[59] 1994 Օգոստոսի 23 CD
Compact cassette
Vinyl
MiniDisc
Promo cassette
Ճապոնիա[59] 1994 Սեպտեմբերի 1 CD
Ավստրալիա[59] 1994 Սեպտեմբերի 19 CD
Ամբողջ աշխարհում[60][61] 2004 Օգոստոս 23 Legacy Edition (2×CD+DVD)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Gallucci, Michael (2019 թ․ օգոստոսի 23). «25 Years Ago: Jeff Buckley Releases Majestic Debut LP, 'Grace'». Ultimate Classic Rock. Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.
  2. Sager, Brooke (2020 թ․ հունիսի 19). «100 best albums of the '90s». Stacker. էջ 9. Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.
  3. «40 Best Records From 1994». Rolling Stone. 2014 թ․ ապրիլի 17. Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.
  4. The 500 Greatest Albums of All Time -Rolling Stone
  5. Kingdom For A Kiss – The JB F.A.Q.: Grace Արխիվացված 8 Մայիս 2006 Wayback Machine
  6. «Q Readers All Time Top 100 Albums – February 1998 Issue». Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 30-ին.
  7. «Q Readers Best Albums Ever 2006». Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 30-ին.
  8. «News». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 6-ին.
  9. «500 Greatest Albums of All Time Rolling Stone's definitive list of the 500 greatest albums of all time». Rolling Stone. 2012. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 9-ին.
  10. «The 500 Greatest Albums of All Time». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2021 թ․ մայիսի 11-ին.
  11. «15-year Anniversary of Jeff Buckleys GRACE». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 22-ին.
  12. «My Favourite Album». Australian Broadcasting Corporation. 2006 թ․ դեկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 3-ին.
  13. «News». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 6-ին.
  14. «VH1 100 Greatest Albums of Rock & Roll». VH1. 2011 թ․ հուլիսի 3. Վերցված է 2011 թ․ հուլիսի 3-ին.
  15. Colin Larkin (2006). All Time Top 1000 Albums (3rd ed.). Virgin Books. էջ 75. ISBN 0-7535-0493-6.
  16. Browne (2001), p. 10
  17. Cross, Serena (Director) (2002). Jeff Buckley: Everybody Here Wants You (Documentary). British Broadcasting Corporation (BBC).
  18. 18,0 18,1 Hughes, Kim. «Mother preserving Jeff Buckley's legacy». Transcribed from NOW Magazine to jeffbuckley.com (May 28 – June 3, 1998). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 13-ին.
  19. «Jeff Buckley: Everybody Here Wants You (TV Movie 2002)». IMDb.
  20. Kane, Rebecca (1998 թ․ օգոստոսի 1). «Who were some of Jeff's influences?». jeffbuckley.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 13-ին.
  21. Moon, Tom (2008). 1,000 Recordings to Hear Before You Die: A Listener's Life List. Workman Publishing Company. էջ 126. ISBN 9780761139638.
  22. "Oasis album voted greatest of all time". The Times. June 1, 2006
  23. «Hallelujah, the 2013 National Recording Registry Reaches 400». Library of Congress. Վերցված է 2014 թ․ ապրիլի 2-ին.
  24. «Superunknown: 50 Iconic Albums That Defined 1994». GuitarWorld.com. 2014 թ․ հուլիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին.
  25. Franzon, Henrik (n.d.). «Grace». Acclaimed Music. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 14-ին.
  26. «Entertainment Weekly Albums of the Year, 1994». rocklistmusic.co.uk. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 15-ին.
  27. «Eye Weekly Albums of the Year, 1994». rocklistmusic.co.uk. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 15-ին.
  28. «Juice, 100 Greatest Albums of the 90s». rocklistmusic.co.uk. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 15-ին.
  29. «Les Inrockuptibles Albums of the Year, 1994». rocklistmusic.co.uk. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 15-ին.
  30. «Melody Maker Albums of the Year, 1994». rocklistmusic.co.uk. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 15-ին.
  31. «Mojo Albums of the Year, 1994». rocklistmusic.co.uk. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 15-ին.
  32. «NME Albums of the Year, 1994». rocklistmusic.co.uk. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 15-ին.
  33. «Critics Choice: Record of the Year». The Wire. No. 131. London. 1995 թ․ հունվար. էջ 29 – via Exact Editions. (subscription required)
  34. «Platendraaier, Top 30 albums van de jaren 90». platendraaier. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 15-ին.
  35. «Q Albums of the Year, 1994». rocklistmusic.co.uk. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 15-ին.
  36. «Q Reissues of the Year, 2004». rocklistmusic.co.uk. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 15-ին.
  37. «Rocksound Albums of the Year, 1994». rocklistmusic.co.uk. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 15-ին.
  38. «The 500 Greatest Albums of All Time». Rolling Stone. 2004. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 6-ին.
  39. «The 500 Greatest Albums of All Time». Rolling Stone. 2020 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.
  40. «Rolling Stone – the 500 Greatest Albums of All Time (2003)».
  41. «The Essential Recordings of the 90s». rocklistmusic.co.uk. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 15-ին.
  42. «Select Albums of the Year, 1994». rocklistmusic.co.uk. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 15-ին.
  43. «Technikart Albums of the Year, 1994». rocklistmusic.co.uk. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 15-ին.
  44. «The Face Albums of the Year, 1994». rocklistmusic.co.uk. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 15-ին.
  45. 45,0 45,1 «The Guardian Alternative Top 100 Albums Ever». rocklistmusic.co.uk. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 15-ին.
  46. Robert Dimery; Michael Lydon (2010 թ․ մարտի 23). 1001 Albums You Must Hear Before You Die: Revised and Updated Edition. Universe. ISBN 978-0-7893-2074-2.
  47. «Grace – Jeff Buckley». AllMusic. Վերցված է 2011 թ․ հունիսի 24-ին.
  48. «Grace [Bonus Track] – Jeff Buckley». AllMusic. Վերցված է 2011 թ․ հունիսի 24-ին.
  49. Grace (Media notes). Jeff Buckley. 1994.{{cite AV media notes}}: CS1 սպաս․ others in cite AV media (notes) (link)
  50. Guibert, M.; Browne, D. (2019). Jeff Buckley: His Own Voice. Hachette Books. էջ 125. ISBN 978-0-306-92167-4. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 10-ին. «After he signed with Columbia in the fall of 1992, Jeff treated himself to a few pieces of gear—a new acoustic guitar, a small amp, and, seen here, a used harmonium. A portable keyboard operated by way of a pump that pushes air into it, the harmonium is prevalent in Qawwali, the South Asian devotional music that made such an impression on Jeff when he first came to New York. Part of Jeff's devotion to Qawwali involved learning how to play the instrument, which can be heard on the introduction of "Lover, You Should've Come Over (as well as on a cover of Van Morrison's "Madame George" cut during his 1993 session with producer Steve Addabbo). He also purchased language tapes to properly learn Urdu. Jeff could be seen walking around New York with this harmonium under his arm, wrapped in a blanket.»
  51. «ARIA Charts – Accreditations – 2022 Albums». Australian Recording Industry Association. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  52. «Canadian album certifications – Jeff Buckley – Grace». Music Canada.
  53. «French album certifications – Jeff Buckley – Grace» (French). Syndicat National de l'Édition Phonographique.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  54. «Italian album certifications – Buckley Jeff – Grace» (Italian). Federazione Industria Musicale Italiana.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Select "2015" in the "Anno" drop-down menu. Select "Grace" in the "Filtra" field. Select "Album e Compilation" under "Sezione".
  55. «British album certifications – Jeff Buckley – Grace». British Phonographic Industry.
  56. «American album certifications – Jeff Buckley – Grace». Recording Industry Association of America.
  57. Caulfield, Keith (2006 թ․ մարտի 24). «Billboard 200 Chart Moves: Chris Stapleton's 'Traveller' Hits a Million Sold, Jeff Buckley Reaches New High». Billboard. Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
  58. «IFPI Platinum Europe Awards – 2003». International Federation of the Phonographic Industry.
  59. 59,0 59,1 59,2 59,3 «The Jeff Buckley Discography: Albums». www.jeffbuckley.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 28-ին.
  60. Barrow, Stephanie (2004 թ․ օգոստոսի 25). «Review: Jeff Buckley Grace (Legacy Edition)». BBC. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 14-ին.
  61. «Grace (Bonus DVD) – Jeff Buckley». AllMusic. Վերցված է 2011 թ․ հունիսի 28-ին.