CNCO, փոփ-երաժշտության լատինոամերիկյան խումբ, ձևավորված 2015 թվականի դեկտեմբերի 13-ին, այն բանից հետո, երբ դարձան La Banda երգի մրցույթի առաջին մրցաշրջանի հաղթող ։ Խումբը շրջագայել է Ռիկի Մարտինի հետ։ Նրանց դեբյուտային և երկրորդ երգերը՝ "Tan Fácil" և "Quisiera", իրենց դեբյուտից հետո տարածվեցին աշխարհով մեկ։ Նրանց առաջին ալբոմը՝ Primera Cita, թողարկվել է 2016թ.-ի օգոստոսի 26-ին, որը ներառում է նաև հիթ դարձած "Reggaetón Lento (Bailemos)" երգը։

CNCO
Ի ծնե անունCNCO
ԵրկիրԱՄՆ
ԺանրերՓոփ, Ռեգետոն
Գործունեություն2015-այժմ
ԼեյբլSony Music Entertainment
Կայքcncomusic.com
 CNCO Վիքիպահեստում

Պատմությունը խմբագրել

2015: Լա Բանդան և «Devuélveme Mi Corazón» խմբագրել

CNCO-ն բաղկացած է La Banda մրցույթի առաջին եթերաշրջանի հաղթողներից , որոնց հեռուստատեսային երգի մրցույթը սկսվել է Univision-ում 2015 թվականի սեպտեմբերին։ Խումբը ձևավորվել է շոուի եզրափակչում 2015 թվականի դեկտեմբերի 13-ին, երբ նրանք ստացել են իրենց անունը, որը վկայակոչում է իսպաներեն հինգ բառը, "cinco", և ինչպես պետք արտասանել գրված է անգլերեն՝ "CNCO": Մասնակիցները մրցել են անհատապես այլ մասնակիցների հետ Լատինական Ամերիկայից և Միացյալ Նահանգներից շոուի ժյուրիների՝ Ռիկի Մարտինի, Ալեխանդրո Սանզի և Լաուրա Պաուսինայի առջև[1]։ Նրանք հաղթել են 5 տարվա պայմանագիր Sony Music-Latin-ի հետ, և ռեփեռ Վիսինը պետք է նրանց հետ թողարկեր իրենց նոր ալբոմը։

Նրանք կատարեցին "Devuélveme Mi Corazon" երգը եզրափակչում, որը ներառում է Pitbull-ի, Fifth Harmony-ի, Wisin-ի ելույթները և վիդեո-շնորհավորանք One Direction-ից.: Նրանք երգել են այն կրկին Թայմս-սքուերում ամանորի տոնակատարության համար Univision Feliz 2016-ում[2][3]։

2016:Ricky Martin One World Tour և «Primera Cita» ալբոմը խմբագրել

2016 թվականի հունվարի 29-ին նրանք թողարկել են իրենց առաջին սինգլը "Tan Facil"[4], որը իր նորամուտը նշել է Billboard-ի "Latin Rhythm Airplay" աղյուսակի 25-րդ տեղում, ''Hot Latin Songs'' անվանակարգի 23-րդ տեղում և անմիջապես գլխավորել ամերիկյան iTunes Latino անվանակարգը, ավելի ուշ հասնելով 1-ին տեղ ''Latin Airplay'' անվանակարգում։ Խումբը 2016 թվականի հունվարի 30-ին անցկացրել է իր առաջին համերգը ՝ The Fillmore Miami Beach-ում։

Փետրվարի 12-ին նրանք, որպես ելույթների սկիզբ, սկսեցին շրջագայել Ռիկի Մարտինի One World Tour-ով՝ հանդես գալով ԱՄՆ-ում նրա մի քանի շոուներում, այդ թվում՝ Հոլիվուդում, Ֆլորիդայում, Սան Խուանում, Պուերտո Ռիկո և Հարավային Ամերիկայի որոշ հատվածներում, այդ թվում՝ Չիլիում և Արգետինայում։

Մայիսի 13-ին նրանք թողարկել են իրենց երկրորդ սինգլը՝ "Quisiera", որը հասավ իր գագաթնակետին Billboard-ի ''Hot Latin Songs'' անվանակարգի 29-րդ տեղում իր տեսահոլովակի հետ միասին, որը թողարկվել է հունիսի 3-ին։ Մայիսին նրանք երգել են ԱՄՆ-ի Ազգային հիմնը Յանկի մարզադաշտում։ Հուլիսի 13-ին խումբը ներկայացվել է 6 անվանակարգում Premios Juventud-ում և հաղթել 5-ը Tan Fácil-ի համար՝ My Pop/Rock Artist Producers' Choice Award, My Favorite Twitter Celebrity, և My Favorite Fan-Army: Նրանք նաև ելույթ են ունեցել արարողության ժամանակ։

Օգոստոսի 26-ին թողարկվեց նրանց առաջին ալբոմը՝ Primera Cita (Առաջին հանդիպում), մշակված Վիսինի կողմից։ Վիսինը խոսել է ալբոմի մասին. «Սա երկրների և մշակույթների միացում է, սա այն է, ինչ օգնում է առաջ շարժվել, մարդիկ կարող են հասկանալ, որ մենք կարող ենք միավորել տարբեր ժանրեր»։ Ալբոմն ունի 14 երգև ներառում է ՙՙTan Fácil՚՚ երգի ռեմիքսը ռեփեռ Վիսինի հետ և "Quisiera" երգի բալլադ տարբերակը իսպանացի երգիչ Աբրահամ Մատեոյի հետ։ Ալբոմի թողարկման օրը Ռիկի Մարտինի հետ ուղևորության ընթացքում խումբը հանդիպել է երկրպագուների հետ և համերգ տվել Miami International Mall-ում դեբյուտային ալբոմը նշելու համար։

Նոյեմբերին նրանք հանել են նոր երաժշտական տեսահոլովակ Primera Cita-ի երգերից մեկի՝ Para Enamorarte-ի համար Լոս Անջելեսի տեսողական ու կատարողական արվեստների դպրոցում Ռամոն Ս. Կորտինես. Նա թողարկվել է Toyota-ի հետ համատեղ և ներառում է երկրպագուներին, ովքեր նույնպես ընտրել են ավարտը։ Տեսահոլովակը ծրագրված էր La Banda մրցաշրջանի եզրափակչում հեռարձակման համար դեկտեմբերի 11-ին, ապա Latino Facebook Tokio էջում և YouTube-ում։ Նրանք նաև հայտարարել են, որ նախատեսում են իրենց առաջին շրջագայությունը 2017-ի փետրվարին Լատինական Ամերիկայում։

2017-մինչև հիմա։ Առաջին շրջագայությունը ամարիկայում Más Allá խմբագրել

2017-ի Փետրվարի 7-ին խումբը հայտարարվել էր որպես "Նոր տարվա նկարիչ" աստիճանի չորս հավակնորդներից մեկը Billboard 2017-ի դափնեկրության, ներկայացնող արվեստագետներին, ովքեր լավ են աշխատել վերջին մեկ տարվա ընթացքում։ Բացի այդ, փետրվարին նրանք թողարկել են իրենց առաջին շրջագայության՝ Más Allá օրը, որը պետք է սկսվեր փետրվարի 26-ին Կոչամբեում , Բոլիվիա, ընդհանուր առմամբ 15 երկրներում, այդ թվում 40 ելույթներ Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, Մեքսիկայում, Պորտուգալիայում, Իսպանիայում և Միացյալ Նահանգներում։ 2017 թվականի ապրիլի 4 ին խումբը պաշտոնապես թողարկել է իր նոր երգը ՝ "Hey DJ" իր երկրորդ ալբոմի համար։

Անդամները խմբագրել

Քրիստոֆեր Վելեզ խմբագրել

Խումբը բաղկացած է հինգ մարդուց։ Ամենամեծ անդամը Քրիստոֆեր Բրայանթ Վելեզ Մունյոզն է, ծնվել է 1995 թվականի նոյեմբերի 23-ին Նյու Ջերսիում, հետո ընտանիքի հետ տեղափոխվել իրենց հայրենիք՝ Էկվադոր, երբ նա 2 տարեկան էր։ Երբ 18 տարեկան է դարձել, վերադարձել է ԱՄՆ, հուսացած լինելով, որ կկարողանա օգնել իր ընտանիքին՝ տարբեր աշխատանքներ անելով։ Նաև կոշիկներ է փայլեցրել ընտանիքին օգնելու նպատակով։ Քրիստոֆերն ուզում էր գնալ դպրոց, որպեսզի երաժշտություն սովորեր, բայց տեսավ La Banda-ն, որը ամենալավ հնարավորությունն էր։ Վելեզը նաև խմբի ամենամեծ մասնակիցն է։

Ռիչարդ Կամաչո խմբագրել

Ռիչարդ Յաշել Կամաչոն ծնվել է 1997 թվականի հունվարի 22-ին, Նյու Յորքում և մեծացել Դոմինիկյան Հանրապետությունում։ նրա հայրը երաժիշտ է և օպերատոր, իսկ մայրը պարուհի է, որը նաև հոբբի է դարձել Ռիչարդի համար։ Նա սկսել է երգել և պարել, երբ արդեն 3 տարեկան էր, և առաջին երգը, որը նա լսել է, Քրիս Բրաունի "With You" երգն էր։ Նա ունի երկու եղբայր՝ Յաշուա Կամաչոն, ով նույնպես երգում և պարում է, Դայրան Կամաչոն, և մեկ քույր՝ Յարլիզա Կամաչոն։ Ունի մի աղջիկ՝ Աալիյահ Սոֆիա Կամաչո Ալեքսանդերը, ում մայրը Ինստագրամ-մոդել Յոսելին Ալեքսանդերն է։

Զաբդիել Դե Խեսուս խմբագրել

Զաբդիել Դե Խեսուսը ծնվել է 1997 թվականի դեկտեմբերի 13-ին, Բայամոնում , Պուերտո Ռիկո։ 12 տարեկանից հետաքրքրվել է երաժշտությամբ, երգելով եկեղեցու հիփ-հոփի և սալսայի խմբակներում։ Հաճախել է բալետի Ballet Concierto-ում, որը ակադամեիա է Պուերտո Ռիկոյում։ Նրա երաժիշտ հորից իրեն է փոխանցվել երաժշտության հանդեպ սերը, որը համատեղում է իրենց ընտանիքը։ Փոքր ժամանակվանից Դե Խեսուսը կարողանում էր տարբեր գործիքներ նվագել, այդտեղից էլ նրա սերը երաժշտության հանդեպ։ Նաև զբաղվում է բիթբոքսով։ Հետաքրքիր է, որ Դե Խեսուսի ծննդյան օրը նաև խմբի ծննդյան օրն է։

Ջոել Պիմենտել խմբագրել

Ջոել Պիմենտել Դե Լեոնը ծնվել է 1999 թվականի փետրվարի 28-ին, Վիկտորվիլում, Կալիֆորնիա, մեծացել է Հեսփերիայում։ Ունի մեքսիկական արմատներ։ Ոգեշնչվել է իր հանգուցյալ պապիկից և շարունակում է նրա երաժշտական կարիերան։ Նա Հեսփերիայի ավագ դպրոցի դրամատիկական ակումբի անդամ էր, որտեղ էլ բացահայտեց իր ունակությունները։ Ազատ ժամանակ Ջոելը սիրում է ֆուտբոլ խաղալ, երգեր գրել և դեր խաղալ։ Մի պահ La Banda-ի ընթացքում նրան թվում էր, որ ինքը դուրս կմնա նախագծից, քանի որ չէր կարողանում լավ խոսել կամ երգել իսպաներեն, քանզի դա իր մայրենի լեզուն չէր։ Այնուամենայնիվ, իր տաղանդը օգնեց նրան դառնալ CNCO-ի անդամ։

Էրիկ Բրայան Կոլոն խմբագրել

Էրիկ Բրայան Կոլոն Արիստան ծնվել է 2001 թվականի հունվարի 3-ին, Հավանայում, Կուբա։ 2012թվականին 12 տարեկանում իր ընտանիքի հետ Կուբայից տեղափոխվել է Տամպա, Ֆլորիդա։ Այնտեղի դպրոցում Կոլոնը ֆուտբոլ է խաղացել, պարել և մասնակցել է երաժշտական միջոցառումների։ Ունի մի քույր՝ Յանելիս Կոլոնը։ Էրիկը խմբի ամենաերիտասարդ անդամն է։ Մասնակցել է La Banda-ին, երբ ընդամենը 14 տարեկան էր։

Ընդունումը խմբագրել

Գրիզելդա Ֆլորեսը Billboard-ց հայտարարել է, որ խումբը "հանում է ջահը, և վարում է տղաների նոր դարաշրջան", ինչպես նախորդ լատինաամերիկյան խմբերը՝ Magneto, Menudo, Uff! և Սալսերին։

Սկավառակագրություն խմբագրել

Անվանում Տվյալներ
Primera Cita
  • Թողարկում- 26 օգօստոսի, 2016թ.
  • Ձայնագրում- Sony Latin
  • Ֆորմատ- CD, թվային
CNCO

Շրջագայությունները խմբագրել

Գլխավոր խմբագրել

  • Más Allá

Բացման գործերը խմբագրել

  • 2016: Մեկ տուր աշխարհում Ռիկի Մարտինի հետ։
  • 2017: Վտանգավոր կանացի ուղևորություն Ադրիանա Գռանդիի հետ
  • 2017: Էնրիկե Իգլեսիասը և Պիդբուլ-տուր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Flores, Griselda (July 15, 2016). "Magneto, CNCO or Menudo? Vote for Your All-Time Favorite Latin Boy Band!". Billboard. Retrieved August 15, 2016.
  2. Benjamin, Jeff (January 29, 2016). "Can CNCO Be the Next Big Boy Band? Listen to Debut Single 'Tan Fácil'". Fuse TV. Retrieved August 15, 2016. Jump up ^
  3. Roiz, Jessica Lucia (December 29, 2015). "Demi Lovato, Maluma, CNCO, Taylor Swift, Celebrate New Year's Eve In Times Square, Plus Full Performers List". Latin Times. Retrieved August 15, 2016. Jump up ^
  4. "Tan Fácil". Amazon.com. Retrieved August 17, 2016.