Քեթրին Դոն Լանգ
Քեթրին Դոն Լանգ (անգլ.՝ Kathryn Dawn Lang, նոյեմբերի 2, 1961[1][2][3], Էդմոնտոն, Կանադա[4][5][6]), առավել հայտնի է k.d. lang բեմական կեղծանունով (նա հատուկ է իր ինիցիալներն ու ազգանունը գրում փոքրատառով), կանադացի փոփ և քանթրի երաժշտության հեղինակ և կատարող։
Քեթրին Դոն Լանգ | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն | անգլ.՝ Kathryn Dawn Lang |
Նաև հայտնի է որպես | k.d. lang |
Ծնվել է | նոյեմբերի 2, 1961[1][2][3] (60 տարեկան) Էդմոնտոն, Կանադա[4][5][6] |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ[7][8], Քանթրի[9][6], adult contemporary music?[10][11][12], Ամերիկանա[13][14], ջազ[15][16][16], ժամանակակից ժողովրդական երաժշտություն[17][18] և ժողովրդական երաժշտություն[19] |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, երգչուհի, դերասանուհի, երաժիշտ, կիթառահար, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և ստուդիական երաժիշտ |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | կիթառ[19] և վոկալ[19] |
Լեյբլ | Bumstead Records?, Elektra Records, Nonesuch?, Sire Records և Warner Bros. Records |
Կրթություն | Red Deer Polytechnic? |
Պարգևներ | |
Կայք | kdlang.com |
![]() |
Քեթրինը չորս «Գրեմմի» մրցանակ ունի։ Նա նաև հայտնի է որպես բուդդիստ, բուսակեր, կենդանիների իրավունքների համար պայքարող, բացահայտ լեսբուհի և ԼԳԲՏ ակտիվիստ։ Նա 1988 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերին ելույթ է ունեցել «Turn me round» երգով (Կալգարի, Կանադա)։ Իսկ 2010 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը նա հանդես եկավ Լեոնարդ Քոհենի «Hallelujah» երգով՝ ի հիշատակ այդ օրը մահացած մարզիկի։ Քեթրինը տիրապետում է մեցցո-սոպրանո երգչական դիապազոնին[20]։
ՊատանեկությունԽմբագրել
Քեյ Դին ծնվել է 1961 թվականի նոյեմբերի 2-ին Էդմոնտոն քաղաքում, որը կանադական Ալբերտ գավառի մայրաքաղաքն է։ Նրա ծնողներն են Օդրի Ֆրեդերիկ Լանգն ու Ադամ Ֆրեդերիկ Լանգը։ Երբ Քեթրինն ինը ամսական էր, նրա ընտանիքը տեղափոխվել է Քոնսորտ, որտեղ նա մեծացել է կանադական պրերներում երկու քույրերի ու եղբոր հետ։ Նրա հայրը դեղատան սեփականատեր էր։ Նա հեռացել է ընտանիքից, երբ Քեթրինը տասներկու տարեկան էր։ Սովորելով դպրոցում, Քեթրինը տեգերի նետման ազգային հավաքականում էր։
k.d.lang-ի երաժիշտ դառնալու գործում մեծ դեր են ունեցել նրա ծնողները․ «Մայրիկս բարեհաճ էր վերաբերվում իմ երաժշտական հակվածություններին։ Ամեն շաբաթ նա ուղարկում էր ինձ ու քրոջս կուսանոց երաժշտության դասերի։ Միանձնուհին, որը ինձ դաշնամուր էր դասավանդում, սովորություն ուներ խփել մատերիս քանոնով․․․»։
Դաշնամուրից հետո Քեյ Դիի մոտ հետաքրքրություն է առաջացել երգելու հանդեպ։ Սուրբ ծննդին նա ստացել է էլեկտրակիթառ, որպես նվեր ծնողների կողմից, ինչը նրան զարկ է տվել այն ոճի զարգացման համար, որը նրան տարբերում է ուրիշ կատարողներից։
Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, Քեթրինը սկսում է հաճախել Red Deer քաղաքում պետական համակրթական Red Deer քոլեջը։ Այն ժամանակ նա հիացած էր Փեթսի Քլայնի կյանքով ու երաժշտությամբ ու ի վերջո նա որոշեց սկսել պրոֆեսիոնալ կատարողի կարիերա։ 1983 թվականի նա ստեղծեց Recline անունով խումբ ի հիշատակ քանթրի երգչուհի Փեթսի Քլայնին, ու նրանք ձայնագրեցին «Friday Dance Promenade» ալբոմը։ A Truly Western Experience ալբոմը թողարկվեց 1984 թվականին ու ստացավ մեծ հռչակ, գրավելով ամբողջ Կանադայի ուշադրությունը։ 1984 թվականի օգոստոսում Քեթրինը դարձավ այն երեք կանադացիներից մեկը, որոնք ընտրվեցին World Science Fair ներկայանալու համար։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 L'Encyclopédie canadienne, The Canadian Encyclopedia
- ↑ 3,0 3,1 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах, Görkəmli qadınlar haqqında məlumat bankı
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.canada.com/story.html?id=6a3c2170-9025-4b3b-952b-f03a773dad09
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.debate.org/reference/invincible-summer-musical-album
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 http://www.wa-wd.com/n/lang__kd.htm
- ↑ http://www.cmt.com/microsites/grammys/archives/1992.jhtml
- ↑ http://www.fandango.com/kdlang/celebrityphotos/p40416
- ↑ http://www.939bobfm.com/Music/Album.aspx?id=92927
- ↑ http://www.walmart.ca/en/ip/kd-lang-hymns-of-the-49th-parallel/6000038640002
- ↑ https://www.cs.ubc.ca/~davet/music/bpm/110.html
- ↑ http://www.rockonthenet.com/archive/1993/amas.htm
- ↑ http://blog.sfgate.com/missbigelow/2010/05/23/tony-bennett-k-d-lang-star-black-white-ball/
- ↑ http://www.dentonrc.com/entertainment/denton-time-headlines/20120322-canada-in-indian-land.ece
- ↑ http://www.montrealjazzfest.com/program/concert.aspx?id=10267
- ↑ 16,0 16,1 maniadb — 1996.
- ↑ http://www.zdigital.com.au/artist/tracy-chapman/release/tracy-chapman-2
- ↑ http://8tracks.com/lstgermain/gravity
- ↑ 19,0 19,1 19,2 Montreux Jazz Festival Database
- ↑ Basiliere Aaron (սեպտեմբերի 26, 2008)։ «Madeleine Peyroux: Half the Perfect World (2006)»։ All About Jazz։ Վերցված է հուլիսի 17, 2012
Արտաքին հղումներԽմբագրել
- K.d. lang-ի պաշտոնական կայք
- K.d. lang-ը MySpace-ում
- k.d.lang-ը Facebook-ում http://www.facebook.com/kdlang
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Քեթրին Դոն Լանգ կատեգորիայում։ |