Յոթ

բնական թիվ
(Վերահղված է 7 (թիվ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յոթ (այլ կիրառումներ)

7

յոթ
5 · 6 · 7 · 8 · 9
Տեսակը՝
Հայկական՝ {{{an}}}
Հռոմեական՝ VII
Երկուական՝ 111
Ութական՝ 7
Տասնվեցական՝ 7
Բնական թվեր


Յոթ (7), բնական թիվ է, գտնվում է 6-ի և 8-ի միջև։

  • Յոթն են՝

Մաթեմատիկայում

խմբագրել
  • կարգային թիվը՝ յոթերորդ
  • 7-ը պարզ թիվ է;
  • 999 999-ն անմնացորդ բաժանվում է 7-ի, ստացվում է՝ 142 857։

Մշակույթ

խմբագրել

Մեզ հայտնի են հեքիաթներ,որտեղ բախվում են չարն ու բարին։ Դրա համար մարդիկ ստեղծում են այնպիսի առասպելական կենդանիներ, որոնք իրականում գոյություն չունեն։ Օրինակ՝ 7 գլխանի դևը կամ հրեշը։ ԵՎ այդ չար հրեշներին,որոնք գտնվում են 7 սարից այն կողմ,7 ծովից այն կողմ,հեքիաթի բարի հերոսները հաղթում են՝ ազատելով իրենց հարսնացուներին կամ փեսացուներին:Պարզ է, որ այստեղից էլ պիտի լինի հարսանիքի արարողություն,և հարսանիքները տևում են 7 օր ու 7 գիշեր։ Հարսանիքների ժամանակ նորապսակներին մաղթում են. «Յոթ որդով սեղան նստեք»։ ՈՒստի 7–ը համարվում էր պաշտելի թիվ։

Այլ բնագավառներում

խմբագրել

Օրինակ՝ «Семеро одного не ждут», «Семь раз отмерь - один раз отрежь», «Один с сошкой - семеро с ложкой»:

  • 7UP-ը ճանաչված գազավորված ըմպելիք է։
  • 007 գործակալը բրիտանական դետեկտիվ ֆիլմաշարի հերոս Ջեյմս Բոնդի մականունն է։
  • Աշխարհի բոլոր մշակույթներում 7-ը հաջողություն բերող թիվ է։
  • 07-ը Ֆրանսիայի Արդեշ դեպարտամենտի կարգային թիվն է։
  • Երկար ժամանակ մոգական հատկանիշներ էին վերագրվում 7 թվին։
  • Բաբելոնացիներին միայն 7 մոլորակ էր հայտնի, նրանց տաճարները 7 հարկաբաժին ունեին, և նրանց շաբաթն էլ 7օր ուներ։
  • 7-ը շատ կրոններում սուրբ թվանշան է։
  • Հուդայականների մոմակալը՝ մենորան, 7 ճյուղ ունի։
  • 7 թվանշանն Աստվածաշնչում հանդիպում է 500 անգամ։
  • Սա շատ ժողովուրդների սիրած թիվն է և քանի որ երջանիկ է համարվել, առածներում և ասացվածքներում ավելի խաճախ է հանդիպում, քան մյուս թվերը։
  • Շատ ապրանքների անվանումներում կա 7 թվանշանը, օրինակ «Բոինգ 747»։
  • Շատ ժողովուրդներ հավատում էին, որ 7-րդ որդու 7-րդ որդին յուրահատուկ ուժի տեր է լինում։
  • Եթե մարդուն խնդրես 1-ից 10-ը որևէ թիվ ասել, ամենահավանականն է, որ նա ասի՝ 7։
  • 7 կետից բաղկացած թվարկումն այն ամենաերկարն է, որ մարդը կարող է առանց դժվարության հիշել։
  • Կարող ենք հիշել նաև աշխարհի 7 հրաշալիքները։
  • 7 մահացու մեղքերն են համարվում՝ ագահությունը, ծուլությունը, վավաշոտությունը, գոռոզությունը, ցասումը, նախանձը, որկրամոլությունը։

Աստվածաշունչը նրանց մասին չի պատմում, բայց քրիստոնյա փիլիսոփա Թովմա Աքվինացին 1225-1274 թվականներին հենց այս 7-ն է համարել խիստ պատժի արժանի՝ բավական լուրջ մեղքեր։

  1. 1-ին օր՝ լույս
  2. 2-րդ օր՝ ցերեկ, երկինք
  3. 3-րդ օր՝ հող, ծով, բույսեր
  4. 4-րդ օր՝ Արև, Լուսին և Աստղեր
  5. 5-րդ օր՝ ձկներ ու թռչուններ
  6. 6-րդ օր՝ ցամաքային կենդանիներ ու մարդ
  7. 7-րդ օր՝ Աստված հանգստանում է։
  • Շաբաթվա 7 օրը՝ երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ, կիրակի։
  • 7 երկինք իսլամում՝ արծաթե, ոսկե, մարջանե, ոսկեճերմակ, նռնաքարե, սուտակե, Ատվածային լույսի։
  • Քրիստոնյայի 7 առաքինությունները՝ բարություն, հույս,գթություն, արդարություն, չափավորություն, ողջամտություն, դիմացկունություն։
  • 7 մայրցամաք՝ Ավստրալիա, Ասիա, Անտարկտիդա, Աֆրիկա, Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա, Հարավային Ամերիկա։
  • Հեպտաթլոնի 7 մրցություն՝ խոչընդոտներով 100 մ, թռիչք բարձրություն, գնդի հրում, 200մ, թռիչք երկարություն, նիզակի նետում, 800 մ։
  • Ծիածանի 7 գույները՝ սպիտակ գույնը բոլոր 7 գույների միավորումն է՝ կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն։ Որոշ գիտնականներ պնդում են, որ գոյություն ունեն միայն 6 տեսանելի գույներ, իսկ Իսահակ Նյուտոնը դրանց ավելացրել է կապույտը, որպեսզի մոգական 7-յակը ստեղծվի։

Ասացվածքներ

խմբագրել
  • Արջը գիտե յոթը երգ, բոլոր յոթը` տանձի մասին։
  • Յոթ վարդապետ մի աղջիկ կնքեցին, անունը դրին՝ Կիրակոս։
  • Յոթ անգամ չափի'ր, մի անգամ կտրի'ր։
  Ընթերցե՛ք «յոթ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։

Աղբյուրներ

խմբագրել

И.Я. Депман, Н.Я. Виленкин << За страницами учебника математики >>,1989 г

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «The Seven Wives of Bluebeard by Anatole France». www.gutenberg.org. Վերցված է 2021 թ․ հունվարի 13-ին.
  2. «Կապույտ մորուքի յոթ կանայք». Գրքասեր. Վերցված է 2021 թ․ հունվարի 13-ին., աուդիոգիրք, թարգմ՝ Վահրամ Աբաջյան