Հաշվարկման երկուական համակարգ
Հաշվարկման երկուական համակարգ` հաշվարկման դիրքային համակարգ է, կիրառվում է ժամանակակից համակարգիչներում և էլեկտրոնային սարքավորումներում Առաջին անգամ երկուական համակարգի մասին 1679 թ. գրել է Գոթֆրիդ Վիլհելմ Լայբնիցն իր Explication de l'Arithmétique Binaire աշխատության մեջ[1]։
Թվերի գրառումը
խմբագրելԵրկուական համակարգում թվերը գրվում են երկու նշանի միջոցով։ Դրանք են` 0-ն և 1-ը։ Բնական թվերը գրվում են հետևյալ կերպ՝
- Միանիշ թվեր՝ 1
- Երկնիշ թվեր՝ 10 և 11
- Եռանիշ թվեր՝ 100, 101,110 և 111
- Քառանիշ թվեր՝ 1000, 1001, 1010, 1011, 1100, 1110, 1101 և 1111
- Հնգանիշ թվեր՝ 10000, 10001, 10010, 10011 և այլն։
Այլ համակարգերով գրառված թվերից տարբերելու համար երկուական թիվը գրվում է աջից ներքևում տեղադրվող ցուցիչով, օրինակ՝ 11012=1310։ Երբեմն այդ նույն դերը կատարում է նախածանցը՝ 0b1101։
Երկուական համակարգում թվի նշանները կարդացվում են հերթով, օրինակ՝ 1101-ը կարդացվում է՝ "մեկ, մեկ, զրո, մեկ"