Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն, հասարակական կազմակերպություն, որը միավորում է կինոյի բոլոր ստեղծագործական մասնագիտությունների գործիչներին՝ կինոբեմադրիչներ, կինոօպերատորներ, կինոդրամատուրգներ, կոմպոզիտորներ, նկարիչներ, դերասաններ, կինոգետներ, կինոարտադրության կազմակերպիչներ (մենեջերներ և պրոդյուսերներ)։

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն
Plaque for the Union of Cinematographers of Armenia.jpg
Տեսակհասարակական կազմակերպություն
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Հիմնադրված1957
Գլխավոր քարտուղարՌուբեն Գևորգյանց
Կամավորներ191
Կայքuca.am

ՊատմությունԽմբագրել

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունն ունի 191 անդամ։

Ստեղծվել է 1957 թվականին հիմնված Կազմկոմիտեի հանձնարարականի հիման վրա։ Կազմկոմիտեն ղեկավարել է Ստեփան Կևորկովը, ով ընտրվել է կինեմատոգրաֆիստների միության վարչության առաջին քարտուղար։ Կինեմատոգրաֆիստների միության նախագահներ են եղել կինոռեժիսորներ Ֆրունզե Դովլաթյանը, Լաերտ Վաղարշյանը, կինոգետ Կարեն Քալանթարը, կինոօպերատոր Սերգեյ Իսրայելյանը։

Մինչև 1992 թվականը Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը եղել է Խորհրդային Միության կինեմատոգրաֆիստների միության կազմի մեջ։

ԳործունեությունԽմբագրել

Կինեմատոգրաֆիստների միությունը կոչված է նպաստել հայ կինոյի զարգացմանը, կինոգործիչների մասնակցությանը հանրապետական, հասարակական և մշակութային կյանքին, երիտասարդ ստեղծագործական կադրերի պատրաստմանը, նյութական և ստեղծագործական աջակցություն է ցուցաբերում կինոգործիչներին։

2003 թվականին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ է ընտրվել կինոռեժիսոր Ռուբեն Կևորկովը (Գևորգյանց), նույն պաշտոնում վերընտրվել է 2013 թվականին[1]։

ՀասցեԽմբագրել

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը գտնվում է Երևանի Վարդանանց 18 հասցեում, հեռախոս՝ (374 10) 54 05 28։

ԾանոթագրություններԽմբագրել