Բացել գլխավոր ցանկը

Լևոն Կարագյոզյան

հայ դրամատուրգ

Լևոն Հայկազի Կարագյոզյան (Ղարագյոզյան) (մայիսի 29, 1913(1913-05-29), Երևան, Ռուսական կայսրություն - փետրվարի 25, 1986(1986-02-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դրամատուրգ, կինոսցենարիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1949 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1945 թվականից:

Լևոն Կարագյոզյան
Levonkaragjozyan.jpg
Ծնվել էմայիսի 29, 1913(1913-05-29)
ԾննդավայրԵրևան, Ռուսական կայսրություն
Վախճանվել էփետրվարի 25, 1986(1986-02-25) (72 տարեկանում)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդրամատուրգ
Լեզուհայերեն և ռուսերեն
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրՀայֆիլմ և Հայաստանի գրողների միություն
ՊարգևներՀայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ
Լևոն Կարագյոզյան Վիքիդարանում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Երևանում։ 1939 թվականին ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիկո-տեխնոլոգիական ֆակուլտետը, 1958 թվականին՝ Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացները։ 1940-1952 թվականներին աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես գլխավոր ինժեներ։ 1971-1976 թվականներին եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։

Գրել է «Այս աստղերը մերն են» (Գրիգոր Տեր-Գրիգորյանի հեղինակակցությամբ, Բեմադրել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնը, 1950 թվականին), «Վերածնունդ» (հեղինակակից Գրիգոր Տեր-Գրիգորյան, բեմադրել են ժողովրդական թատրոնները, 1950), «Սպիտակազգեստ կինը» (1960), «Կովկասի դարպասները» (հեղինակակից Միքայել Շաթիրյան, բեմադրել է Կիրովականի թատրոնը, 1975), «Կայծակի հարվածը» (բեմադրել է Երևանի դրամատիկական թատրոնը, 1975), «Երաշխավորություն» (բեմադրել է Լենինականի Մռավյանի անվան թատրոնը, 1977) պիեսները, «Սուզված նավը» և «Արևին հավասար» կինովիպակները։

Նրա սցենարով «Հայֆիլմը» նկարահանել է «Պատվի համար» (1956), «Թռիչք անդունդի վրայով» (1959), «Տերտերի ուխտը» (1965), «Կարինե» (1967) կինոնկարները։

Ռուսերեն լույս են տեսել նրա «Այս աստղերը մերն են» (հեղինակակից Գրիգոր Տեր-Գրիգորյան) դրաման (Մոսկվա, 1951) և «Արևին հավասար» պիեսների և վիպակների ժողովածուն։ Մահացել է Երևանում[1]:

Երկերի մատենագրությունԽմբագրել

  • Այս աստղերը մերն են (պիես, հեղինակակից Գրիգոր Տեր-Գրիգորյան), Երևան, Պետհրատ, 1949, 79 էջ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 244 

Արտաքին հղումներԽմբագրել