Շահեն Թաթիկյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թաթիկյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Շահեն Ստեփանի Թաթիկյան (հոկտեմբերի 1, 1924[1][2], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - մարտի 19, 1992[2], Երևան, Հայաստան[2]), հայ արձակագիր, սցենարիստ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1949 թվականից։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1985):
Շահեն Թաթիկյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 1, 1924[1][2] |
Ծննդավայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Վախճանվել է | մարտի 19, 1992[2] (67 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան[2] |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Մասնագիտություն | արձակագիր և սցենարիստ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Աշխատավայր | «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիա[2] |
Պարգևներ | |
Շահեն Թաթիկյան Վիքիդարանում |
Կենսագրություն Խմբագրել
Շահեն Թաթիկյանը ծնվել է 1924 թվականին, Թիֆլիսում։ 1941 թվականին տեղափոխվել է Երևան, ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1942 թվականին մեկնել է բանակ, 1944 թվականին ծանր վիրավորվել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից։ 1945 թվականին շարունակել է ուսումը համալսարանում և 1947 թվականին ավարտել այն։ Աշխատել է վաղ պատանեկությունից, եղել է խառատ, գրաշար, սրբագրիչ, եղել է որպես խմբագիր ռադիոյում, հրատարակչությունում, գրական աշխատանք է կատարել թերթերում։ Տպագրվել սկսել է 1947 թվականին։
1968-1971 թվականներին եղել է ՀՀ հեռուստառադիոպետկոմի «Երևան» կինոմիավորման տնօրեն և գլխավոր խմբագիր, 1977-1980 թվականներին՝ «Սովետական Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիր[3]։ ԽՄԿԿ անդամ 1962 թվականից։
Շահեն Թաթիկյանի «Նրա ճանապարհը» վեպը պատկերում Է Հայաստանի 1920-1940-ական թվականների միջև ընկած ժամանակաշրջանը։ Նրա ստեղծագործություններին բնորոշ են սյուժետային բազմազանությունը, ժամանակի հասարակական խնդիրների քննությունը[4]։
Սցենարներ Խմբագրել
- «Արշակը»
- «Ապրեցեք երկար»
- «Ոսկի և հող»
Երկեր Խմբագրել
- Հաղթանակի օրը, Երևան, 1950։
- Մարդիկ, Երևան, 1955, 152 էջ։
- Նրա ճանապարհը, գիրք 1, Երևան, 1956[5]։
- Նրա ճանապարհը, գիրք 2, Երևան, 1958։
- Նրա ճանապարհը, գիրք 3, Երևան, 1962։
- Կրակի պարը, Երևան, 1959, 204 էջ։
- Կապույտ երկնքի ու կորած բարեկամության մասին (պատմվածքներ), Երևան, 1961, 172 էջ։
- Նրա ճանապարհը, հատ. 1, Երևան, 1964։
- Նրա ճանապարհը, հատ. 2, Երևան, 1965։
- Ինչ գույնի են լինում ճայերը (պատմվածքներ, վիպակներ, վեպ), Երևան, 1969, 524 էջ։
- Նվերը, Երևան, 1975։
- Վերջին զարդաքանդակը, Երևան, 1976։
- Մեկը բազմապատկած միլիոնով (պատմվածքներ, վիպակներ, վեպ), Երևան, 1977, 575 էջ։
- Բալենի (վեպ), Երևան, 1980, 312 էջ։
- Երիցս խաչվածը, գիրք 1-2, Երևան, 1985։
- Երիցս խաչվածը, գիրք 3, Երևան, 1986։
- Ընտիր երկեր, հատ. 1, Երևան, 1987։
- Ընտիր երկեր, հատ. 2, Երևան, 1987։
- Նրա ճանապարհը, գիրք I, Երևան, 1989։
- Նրա ճանապարհը, գիրք II, Երևան, 1990։
- Նրա ճանապարհը, գիրք III, Երևան, 1989։
- Նրա ճանապարհը, գիրք IV, Երևան, 1991[6]։
- Բալենի, Ե., Դարակ, 2020, 344 էջ։
- Ինչո՞ւ է ժպտում անցորդը, Ե., Դարակ, 2022, 312 էջ (համահեղինակ` Սերգեյ Ղազարյան)։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 4. — էջ 120.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 2.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ Շահեն Ստեփանի Թաթիկյան
- ↑ Թաթիկյան Շահեն (1956)։ Նրա ճանապարհը։ վեպ (հայերեն)։ Հայպետհրատ
- ↑ Թաթիկյան Շահեն Ստեփանի (1991)։ Նրա ճանապարհը։ Վեպ. Գ. 4 (հայերեն)։ Նաիրի։ ISBN 9785550004241
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 120)։ |