Ֆրից Շտերն
Ֆրից Շտերն (գերմ.՝ Fritz Richard Stern; փետրվարի 2, 1926[1][2][3][…], Վրոցլավ, Lower Silesia Province, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն[4] - մայիսի 18, 2016[5][6][1][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), գերմանահրեական ծագմամբ ամերիկացի պատմաբան:
ԿենսագրությունԽմբագրել
Ֆրից Շտերնը հայրը եղել է բժիշկ, Առաջին համաշխարհային պատերազմի վետերան: Մայրը եղել է ուսուցչուհի, դասագրքերի հեղինակ, դպրոցական կրթության բարեփոխիչ: 19-րդ դարի վերջին ընտանիքը հուդայականությունից հրաժարվել և լյութերականություն է ընդունել: Ֆրիցը կնքվել և անվանվել է պապի անունով, ով հայտնի քիմիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրից Հաբերն էր: Նա նույնպես ժամանակին ընդունել է լյութերականություն: 1938 թվականին ընտանիքը, փախչելով նացիստներից, տեղափոխվել է ԱՄՆ և հիմնվել Նյու Յորքում: Ֆրից Շտերնը ավարտել է Կոլումբիայի համալսարանը, իսկ 1953- 1997 թվականներին դասավանդել այնտեղ:
Գիտական գործունեությունԽմբագրել
Ֆրից Շտերնի գիտական հետաքրքրությունների կենտրոնում են գերմանացիների և հրեաների հարաբերությունները 19-20-րդ դարերում՝ գերմանական նացիոնալիզմի վերելքի, հակասեմականության, քսենոֆոբիայի, «հատուկ ճանապարհի» գաղափարախոսության, նացիզմի ձևավորման և զարգացման, Հոլոքոստի սկսման և ծավալման շրջանակներում: Նրա բոլոր աշխատությունները թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով:
ԱշխատություններԽմբագրել
- Մշակութային հուսահատության քաղաքականությունը: Աշխատանք գերմանական գաղափարախոսության վերելքի մասին (1963)
- Պատմության տարբերակումները. Վոլտերից մինչ մեր օրերը (1970)
- Ոսկի և երկաթ. Բիսմարկը, Բլեյքրոդերը և Գերմանական կայսրության հիմնադրումը (1977)
- Ապազատականացման ձախողումները: Էսսեներ Գերմանիայի ժամանակակից քաղաքական մշակույթի մասին (1973)
- Գերմանիա 1933. 50 տարի անց (1983)
- Երազանքներ և շփոթություններ.գերմանական պատմության դրաման (1987)
- Էյնշտեյնի գերմանական աշխարհը (1999)
- Հինգ Գերմանիաներ, որոնք ես գիտեմ (2006, հիշողություններ)
- Ոչ սովորական մարդիկ Դետրիխ Բոնհոֆֆեր և Հանս ֆոն Դոհնայի, and Hans von Dohnanyi, Հիտլերի դեմ են դուրս գալիս եկեղեցին և պետությունը (Էլիզաբեթ Շիֆթոնի համահեղինակությամբ), (New York Review Books Collections: 2013, ISBN 978-1590176818:
ՃանաչումԽմբագրել
Ֆրից Շտերնը 1999 թվականին արժանացել է «Գերմանացի գրավաճառների խաղաղության մրցանակին»: 2002 թվականին դարձել է Վրոցլավի համալսարանի պատվավոր դոկտոր: 2006 թվականին արժանացել է Գերմանիայի պատվավոր շքանշանի: 2007 թվականին Բեռլինի հրեական թանգարանի կողմից արժանացել է «համբերության մրցանակի»: 2009 թվականին արժանացել է «Մարիոն Դենգոֆի միցանակի» և այլ մրցանակների:
ԳրականությունԽմբագրել
- Fritz Stern at 70/ Marion Fishel Deshmukh, Jerry Z. Muller, eds. Washington: German Historical Institute, 1997
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Музей Соломона Гуггенхайма — 1937.
- ↑ 3,0 3,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #119491133 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.zeit.de/gesellschaft/2016-05/historiker-fritz-stern-ist-tot
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.nytimes.com/2016/05/19/books/fritz-stern-a-leading-historian-on-modern-germany-dies-at-90.html
- ↑ Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://www.friedenspreis-des-deutschen-buchhandels.de/alle-preistraeger-seit-1950/1990-1999/fritz-stern
Արտաքին հղումներԽմբագրել
- Հարցազրույց 2007 թվական (գերմ.)
- Ֆրից Շտերն: Պատմության գլխավոր դասը (անգլ.)