Ֆրիդրիխ Էդուարդ Շուլց
Ֆրիդրիխ Էդուարդ Շուլց (գերմ.՝ Friedrich Eduard Schulz, հուլիսի 12, 1799[1], Դարմշտադտ - 1829[2], Ադամակերտ, Վանի մարզ, Թուրքիա), գերմանացի արևելագետ, որ առաջին եվրոպացին էր, որ ուսումնասիրել է ուրարտական արձանագրությունները։
Ֆրիդրիխ Էդուարդ Շուլց | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 12, 1799[1] Դարմշտադտ |
Մահացել է | 1829[2] Ադամակերտ, Վանի մարզ, Թուրքիա |
Քաղաքացիություն | Հեսսենի մեծ դքսություն |
Մասնագիտություն | մարդաբան, հնագետ, ասորագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Գիսենի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
Friedrich Eduard Schulz Վիքիպահեստում |
Գիտական գործունեություն
խմբագրել1827 թվականին Շուլցը, որ այն ժամանակ Գիսենի համալսարանի երիտասարդ դասախոս էր, գործուղվել է Վան Ֆրանսիայի կառավարության կողմից՝ հայագետ Անտուան-Ժան Սեն-Մարտենի առաջարկով[3]։ 1828 թվականին Շուլցը հայտնաբերել և ընդօրինակել է 38 սեպագիր արձանագրություններ, որոնցից 18 Վանում և նրա շրջակայքում, 1՝ Լեզք գյուղում, 2՝ Շուշանց, 2՝ Արտամետ, 1՝ Սղգա գյուղերում, 9՝ Վարագա լեռան տարբեր կողմերում, 1՝ Աղթամար կղզում, 1՝ Մանազկերտում, 2՝ Արճեշում, 1՝ Կելիշին գյուղի մոտ, թուրք-պարսկական (այժմ՝ իրաքա-իրանական) սահմանի վրա[4]։ Նրա նախնական հայտնագործությունների ամփոփումը հրատարակվել է 1828 թվականին։ 1829 թվականին Շուլցը պարսկական բանակի երկու սպաների և իր չորս ծառաների հետ միասին սպանվել է քուրդ ավազակների կողմից Ադամակերտի (Բաշքալեի) մոտ[5][6][7]։
1840 թվականին Շուլցի ընդօրնակությունները հրատարակվել են Փարիզի «Journal Asiatique» ուսումնաթերթի մեջ[4]։ Սա ուրարտական քաղաքակրթության մասին առաջին բնօրինակ տեղեկություններից էր, որ հասանելի են դարձել Եվրոպայում։
-
Ֆրիդրիխ Էդուարդ Շուլցի Վանի ժայռի գծանկարը
-
Վանում Քսերքսես I-ի արձանագրության Ֆրիդրիխ Էդուարդ Շուլցի ընդօրինակում, 1827 թ.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #117236799 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
- ↑ Lynch, H. F. B. (1901), Armenia, Travels and Studies, Volume 2, London: Longmans, էջ 54
- ↑ 4,0 4,1 Լեո․ Երկերի ժողովածու տասը հատորով (PDF). Vol. Առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1966. էջեր 11–12.
{{cite book}}
:|first=
missing|last=
(օգնություն) - ↑ Adkins, Lesley, Empires of the Plain: Henry Rawlinson and the Lost Languages of Babylon, էջ 42
- ↑ Studies in the Social Sciences, University of Minnesota, էջ 11
- ↑ Chahin, M (2001), The Kingdom of Armenia: A History (2 ed.), Richmond, Surrey, UK: Curzon Press, էջեր 46, 48
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդրիխ Էդուարդ Շուլց» հոդվածին։ |