Վանի բերդ (հայտնի է նաև Վանի միջնաբերդ, Վանա ամրոց անվանումներով, թուրքերեն՝ Van Kalesi, քրդ.՝ Kela Wanê), քարե ամրոց և պաշտպանական շինություն, որը կառուցվել է մ․թ․ա․ 9-7-րդ դարերում Ուրարտուի թագավորության մայրաքաղաք Տուշպայում։ Տուշպան գտնվել է ներկայիս Վան քաղաքի տարածքում։ Իր տեսակի մեջ ամենամեծ ամրոցն է։ Ամրոցից բացվում է Ուրարտուի մայրաքաղաք Տուշպայի ավերակների տեսարանը, որը կառուցված է եղել ուղղաբերձ ապառաժի վրա, որտեղ հիմա գտնվում է ամրոցը։ Համանման ամրոցներ և պաշտպանական կառույցներ կառուցված են եղել Ուրարտական թագավորության ողջ տարածքում, հատկապես բլրային և ժայռային տեղանքներում, որոնք այսօր գտնվում են ժամանակակից Հայաստանի, Թուրքիայի և Իրանի տարածքներում։ Պատմական տարբեր ժամանակաշրջանում ամրոցին տիրել են տարբեր ազգեր՝ մարերը, աքեմենցիները, հայերը, պարթևները, հռոմեացիները, սասանյան պարսիկները, բյուզանդացիները, արաբները, սելջուկները, սեֆյանները, աֆշարյանները, օսմանցիները և ռուսները, ովքեր նվաճելով այն ավերել կամ վերանորոգել են։ Վանի բերդը գտնվում է Թուրքիայի արևեկքում գտնվող Վան քաղաքի ծայր արևմուտքում, Վանա լճից դեպի արևելք։

Վանի բերդ
Վանի բերդի ընդհանուր տեսքը հարավ-արևմուտքից
Քարտեզ
Քարտեզ
Տեսակդղյակի ավերակներ և հնագիտական հուշարձան
Երկիր Թուրքիա
ԲնակավայրՎանի մարզ և Իփեքյոլու
Շինության ձևուրարտական ամրոց
Ներկա վիճակգործող թանգարան
 Van Fortress Վիքիպահեստում

Ամրոցն ունի 1800 մետր երկարություն, 120 մետր բարձրություն և 80 մետր լայնություն[1]։

1938-1940 թվականներին ամերիկյան հնագիտական արշավախումբը պեղումներ է կատարել Վանի ամրոցի տարածքում[2]։

Վանի միջնաբերդի պարիսպների ստորին հատվածները կառուցված են եղել անմշակ բազալտից, իսկ մյուս հատվածները՝ աղյուսից։

Քսերքսես I-ի արձանագրությունը Վանի միջնաբերդի մոտ

Այսպիսի ամրոցներ կառուցվում էին ավելի շատ տարածաշրջանի վերահսկողությունն ապահովելու համար, քան օտարերկրյա պետությունների բանակների հարձակումներից պաշտպանվելու համար։ Ամրոցի ավերակները գտնվում են ժամանակակից Վան քաղաքից դուրս։ Ընդունված է համարել, որ ամրոցի պաշտպանական պարիսպները կառուցվել են միջնադարում[3]։

Աքեմենյան արձանագրություններ խմբագրել

Մ․թ․ա․ 5-րդ դարին թվագրվող Աքեմենյան Քսերքսես I-ի եռալեզու արձանագրությունը քանդակված է ժայռի հարթեցված հատվածում։ Արձանագրությունը տեղակայված է գետնից 20 մետր բարձրության վրա և գտնվում է ամրոցի մոտ։ Որմնախորշը, ի սկզբանե, հարթեցվել էր Քսերքսեսի հոր՝ Դարեհ I արքայի հրամանով, սակայն փորագրման դաշտը մնացել էր դատարկ։ Արձանագրությունը լավ է պահպանվել և բաժանված է երեք սյուների, որոնցից յուրաքանչյուրը բաժանված է 27 տողերի։ Արձանագրությունը եռալեզու է և գրված է հին պարսկերեն, աքքադերեն և էլամերեն (ձախից աջ)։ Սա միակ հայտնի աքեմենյան արձանագրությունն է, որը գտնվում է Իրանի սահմաններից դուրս։

Արձանագրության տեքստն առաջին անգամ հրապարակվել է 1836 թվականին ֆրանսիացի գիտնական, արևելագետ Էժեն Բուրնուֆի կողմից[4]։ Արձանագրության եռալեզու տեքստի մեկնումը օգնեց գիտնականներին պարսկական սեպագրերի մեկնման գործում[5]։

Հնագիտական պեղումներ խմբագրել

Պեղումներ և հնագիտական գտածոներ, որոնք իրականացվել են հնագետների կողմից 1916 թվականին
 
 
 
Ձախից՝ Ռուս հնագետները 1915-1916 թվականներին պեղումներ են իրականացնում Վանի բերդի տարածքում։ կենտրոնում՝ Ուրարտուի Սարդուրի արքայի արձանագրությունը աջից՝ Տեսարան ամրոցից, 1916 թվական։


Վանի բերդը որպես ուրարտական ճարտարապետության նմուշ
     
Ձախից՝ Տուշպա քաղաքը, որը գտնվում է միջնաբերդի ստորոտում կենտրոնում՝ Միջնաբերդը 2008 թվականի դրությամբ աջից՝ Ամրոցի ներսում առկա ավերակներ, Վան


Վանի բերդը որպես ուրարտական ճարտարապետության նմուշ
 
 
 
Ձախից՝ Ուրարտական ամրոցի ավերակները Orta:Վանի ամրոցի սենյակների ներքին տեսքը։ Հատակագիծը կազմվել է 1916 թվականին ռուսական հնագիտական արշավախմբի կողմից։ աջից՝ Քարանձավային սուրբ դարպասները, որը կիրառվել է կրոնական նպատակներով։ Հաճախ դիտարկվում է որպես Մհերի դուռ, Վան։


Աքեմենյան ժամանակաշրջանի արձանագրություններ Վանի բերդի շրջակայքում
 
 
 
ձախից՝ Վանա լիճը Վանի միջնաբեդից կենտրոնում՝ Քսերքսես I-ի արձանագրությունը աջից՝ Ամրոցի ներքին հատվածներից մեկը, Վան


Վանի բերդի ներքին տեսքը
 
 
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Van Kalesi(չաշխատող հղում)
  2. Who Was Who in America, v. 5, 1969-1973 https://books.google.am/books?ei=KItvTuLtHcjh0QGj8uWCCg&ct=result&id=jHXhAAAAMAAJ&q=tipple
  3. The Seventy Wonders of the Ancient World
  4. Burnouf, Mémoire sur deux inscriptions cunéiformes trouvées près d’Hamadan et qui font partie des papiers du Dr Schulz, Paris, 1836; Schulz, an orientalist from Hesse, had been sent out by the French foreign ministry to copy inscriptions but had been murdered in 1829; see Arthur John Booth, The Discovery and Decipherment of the Trilingual Cuneiform Inscriptions 1902, esp. pp 95ff, 206.
  5. Another photograph of the inscription.