Հենրի Ֆինիս Բլոս Լինչ (անգլ.՝ Henry Finnis Blosse (H. F. B.) Lynch, ապրիլի 18, 1862(1862-04-18)[1][2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - նոյեմբերի 24, 1913(1913-11-24)[1][2], Կալե), անգլիացի հայագետ, աշխարհագետ, ճանապարհորդ, հասարակական-քաղաքական գործիչ։

Հենրի Լինչ
անգլ.՝ H. F. B. Lynch
Դիմանկար
Ծնվել էապրիլի 18, 1862(1862-04-18)[1][2]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էնոյեմբերի 24, 1913(1913-11-24)[1][2] (51 տարեկան)
Մահվան վայրԿալե
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունԻթըն քոլեջ, Թրինիթի քոլեջ և Հայդելբերգի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ձեռնարկատեր
Ծնողներհայր՝ Thomas Kerr Lynch?, մայր՝ Harriet Sophia Taylor?[3]
Զբաղեցրած պաշտոններՄիացյալ Թագավորության 28-րդ խորհրդարանի անդամ
ԿուսակցությունԼիբերալ կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԹագավորական աշխարհագրական ընկերություն
 H. F. B. Lynch Վիքիպահեստում

Իռլանդական ազնվական տոհմից (տատը սեբաստացի հայուհի)։

Հայաստան կատարած երկու ճանապարհորդությունների (1893-1894, 1898) ժամանակ հավաքած նյութերի հիման վրա գրել է լայն ճանաչում գտած «Հայաստան» աշխատությունը (1901, հայերեն համառոտ թարգմանություն՝ 1913-1914), որը կազմված է երկու հատորից «Ռուսական Հայաստան» և «Տաճկահայաստան»։ Աշխատությունը պարունակում է արժեքավոր տեղեկություններ Հայաստանի պատմության, աշխարհագրության. ժողովրդագրության, հայ բանահյուսության վերաբերյալ, վիճակագրական նյութեր։ Լինչը փորձել է ամեն կերպ ցույց տալ, որ ցարական և թուրքական կառավարությունները վարում են հետադիմական քաղաքականություն Հայաստանում, հալածում հայերին, հայ եկեղեցին և հայոց լեզուն։

Լինչը հետաքրքրվել է նաև Հայկական հարցով։ Լինելով անգլիական պառլամենտի անդամ (1906-1910 թթ․)՝ քննադատել է արտգործնախարար Է. Գրեյի քաղաքականությունը, հանդես եկել հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությամբ։ Մահից ոչ շատ առաջ անգլիական մամուլում հրապարակել է «Բաց նամակ»՝ հայկական բարենորոգումների վերաբերյալ։

Մահացել է 1913 թվականին՝ թոքաբորբից։ Ամուսնացած չի եղել։

Աշխատություններ

խմբագրել
  • Հայաստան, ճամփորդություններ և ուսումնասիրություններ, «Ռուսական Հայաստան», (1901), հատոր 1[4]
  • Հայաստան, ճամփորդություններ և ուսումնասիրություններ, «Տաճկահայաստան», (1901), հատոր 2[5]
  • Армения։ очерки и этюды, т. 1-2 Тифлис, 1910.

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Լինչ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 619