Անտուան Ժան Սեն-Մարտեն
Անտուան Ժան Սեն-Մարտեն (ֆր.՝ Antoine Jean de Saint-Martin, հունվարի 17, 1791[1][2], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն - հուլիսի 17, 1832, Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի հայագետ։
Անտուան Ժան Սեն-Մարտեն Antoine Jean de Saint-Martin | |
---|---|
Ծնվել է | հունվարի 17, 1791[1][2] Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն |
Մահացել է | հուլիսի 17, 1832 (41 տարեկան) Փարիզ, Ֆրանսիա բնական մահով |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | հայագետ, գրադարանավար և արևելագետ |
Հաստատություն(ներ) | Ասիատիկ ամսագիր, Bibliothèque de l'Arsenal?, Imprimerie Nationale? և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն |
Պաշտոն(ներ) | ֆոնդապահ |
Անդամակցություն | Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[3] և Ասիական ընկերություն |
Ալմա մատեր | Չորս ազգությունների քոլեջ |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1], հայերեն, արաբերեն, պարսկերեն, սիրիերեն և թուրքերեն |
Antoine-Jean Saint-Martin Վիքիպահեստում |
Սկզբնական կրթությունն ստացել է Քառազգյաց վարժարանում (1802-09), ապա ուսումը շարունակել Փարիզի Արևելյան կենդանի լեզուների դպրոցում՝ մասնագիտանալով արաբերենի, հայերենի, ասորերենի, թուրքերենի և իրանական լեզուների մեջ։ 1820 թվականից եղել է Ֆրանսիայի ակադեմիայի արևելքի բաժանմունքի ղեկավարը։ 1822 թվականին Ա․ Լ․ Շեզիի, Ա․ Ռեմյուզայի, Մ․ Բրոսեի և այլոց հետ հիմնել է «Ասիական ընկերություն» և «Ժուռնալ Ազիատիկ» հանդեսը։ «Պատմական և աշխարհագրական հիշատակություններ Հայաստանի մասին» (հատոր 1—2, 1818—19) ուսումնասիրությունների ժողովածուներում Անտուան Սեն-Մարտենը նկարագրել է հայոց լեզուն, տվել Հայաստանի պատմությունն ու աշխարհագրությունը, կազմել հայ իշխանների ժամանակագրությունը, ուսումնասիրել Ստեփանոս Օրբելյանի կյանքն ու գործը, Մեծ և Փոքր Հայքերի վիճելի տեղանունները, վերլուծել Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը», նկարագրել Դվինը և Հայաստանի այլ քաղաքներ։ Անտուան Ժան Սեն-Մարտենը անդրադարձել է հայկական առակներին ու դրանց հեղինակներին, հայերեն ձեռագրերին, Արշակ Բ-ի ապստամբությանը, Արշակունիների հարստության սկզբնավորմանը Պարսկաստանում և Հայաստանում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Annuaire prosopographique : la France savante / B. Delmas, R. Mathis — 2009.
- ↑ https://aibl.fr/academiciens-depuis-1663/
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտուան Ժան Սեն-Մարտեն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 293)։ |