Պերուջա գավառ (իտալերեն՝ Provincia di Perugia), գավառ Իտալիայի Ումբրիա մարզում, որը պարունակում է տարածաշրջանի և բնակչության երկու երրորդը։ Պերուջա գավառի մայրաքաղաքը Պերուջա քաղաքն է։ Գավառն ընդգրկում էր ամբողջ Ումբիրայի տարածքը մինչև 1927 թվականը, ապա Տեռնին տարանջատվեց և դարձավ Ումբրիայի գավառ։ Պերուջա գավառն ունի 6,334 քառակուսի կիլոմետր տարածք, որը ներառում է Ումբրիայի երկու երրորդը, իսկ ընդհանուր բնակչությունը կազմում է 660000 բնակիչ։ Կան 59 կոմունաներ Պերուջա գավառում։ Գավառն ունի շատ տեսարժան վայրեր, հատկապես պատմական և գեղարվեստական։ Այնտեղ է գտնվում Կենտրոնական Իտալիայի ամենամեծ լիճը՝ Տրազիմենյան լիճը։ Այն պատմականորեն Ումբրիների՝ իտալական ցեղերի նախահայրենիքն էր, իսկ հետագայում դա հռոմեական գավառ էր, ապա՝ մինչև 19-րդ դարի վերջը Պապական մարզ էր։

Picto infobox map.png
Պերուջա
Դրոշ Զինանշան
Flag of the province of Perugia.svg
Provincia di Perugia-Stemma.svg
Sedi della provincia Piazza Italia.JPG
ԵրկիրԻտալիա Իտալիա
ԿարգավիճակԻտալիայի պրովինցիաներ
Մտնում էՈւմբրիա
ՎարչկենտրոնՊերուջա
Բնակչություն657 786 մարդ (2018)
Տարածք6334 կմ²
Perugia in Italy (2018).svg
Սահմանակցում էՊեզարո է Ուրբինո, Անկոնա, Մաչերատա, Ասկոլի Պիչենո, Ռիետի, Տեռնի, Սիենա և Արեցո
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդIT-PG
Հեռախոսային կոդ075, 0578, 0742 և 0743
Փոստային ինդեքսներ06100 և 06010–06089
Ավտոմոբիլային կոդPG
provincia.perugia.it

Պատմություն և տոպոլոգիաԽմբագրել

 
Պերուջա գավառ

Պերուջա գավառը հիմնադրվել է 6-րդ դարում Էտրուսկների կողմից։ Ումբրիա և Տիբերի հովիտները գտնվում են գավառի տարածքում։ Գավառի արևելյան հատվածը լեռնոտ տարածություն է, իսկ մնացած մասը ծածկված է անտառներով։ Գավառն ընդգրկում է Տիբեր գետի ավազանը և նրա վտակները։ Հարավային շրջաններում քիչ են լեռները։

Մետաքսը, եգիպտացորենն ու խոտը գավառի կարևորագույն գյուղատնտեսական արտադրանքներն են։ Մեծ թվով խոշոր եղջերավոր անասուններ սնվում են Տիբեր գետի և նրա վտակների ջրերով ոռոգվող հողատարածքներում աճող խոտերով։ Պերուջան Պապական մարզերից՝ Հռոմից, Վիտերբոյից և Չերետո դի Սպոլետոից հետո չորրորդ կարևորագույն գավառն է[1]։ Իտալիայի ամենամեծ լիճը՝ Տրազիմենյան լիճը, գտնվում է Պերուջա գավառում։ Լիճն ունի երեք կղզի[2]։ Լիճն ունի շուրջ 30 կիլոմետր շրջագիծ, բայց համեմատաբար մակերեսային է։ Այն սնվում է մոտակա լեռների աղբյուրներով[1]։

ՎարչակազմԽմբագրել

Պերուջա գավառի 59 կոմունաները կառավարվում են տեղական ընտրական մարմնի կողմից, ով պատասխանատու է տարածաշրջանային պլանավորման, կառավարման, մունիցիպալիտետի գործունեության, շրջակա միջավայրի, էներգիայի, ճանապարհների համար։ 2007 թվականին Պերուջա գավառում թմրամիջոցների չարաշահումից մահացել է 25 մարդ։ Դա գրանցված մահերի ամենաբարձր ցուցանիշն է Իտալիայի մարզերի մեջ[3]։

Տուրիստական վայրերԽմբագրել

Պերուջա գավառը հայտնի է իր միջնադարյան պալատներով, ամրոցներով։ Պերուջայի տուրիստական վայրերն են՝ Ասսիզին, Սպոլետոն, Տոդին և այլն։ Ասսիզին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Հիմանական քաղաքներԽմբագրել

Գավառի հիմնական քաղաքները, որոնց բնակչությունը կազմում է ավելի քան 20000 մարդ։

Զինանշան Քաղաք Բնակչություն Տարածք
(քառակուսի կիլոմետր)
Պերուջա 167,579 449կմ2
Ֆոլինյո 57.917 263.7կմ2
Չիտտա դի Կասստելո 40,479 387կմ2
Սպոլետո 39,418 349կմ2
Գուբբիո 33,018 525կմ2
Ասսիզի 27,942 186կմ2
Բեստիա Ումբրիա 21,800 27.6կմ2

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Society for the Diffusion of Useful Knowledge (1840). The Penny Cyclopaedia of the Society for the Diffusion of Useful Knowledge: Peru – Primates. Knight. p. 11.
  2. "Perugia, Umbria" Archived 2018-07-08 at the Wayback Machine.. ITALIA. Retrieved 16 September 2014.
  3. John Follain (2011).Death in Perugia: The Definitive Account of the Meredith Kercher case from her murder to the acquittal of Raffaele Sollecito and Amanda Knox. Hodder & Stoughton. p. 13. ISBN 978-1-84894-207-3.

Արտաքին հղումներԽմբագրել