Ֆրանկո Քրիստալդի
Ֆրանկո Քրիստալդի (իտալ.՝ Franco Cristaldi, հոկտեմբերի 3, 1924[1], Թուրին, Իտալիա - հուլիսի 1, 1992[1], Մոնտե Կառլո), իտալացի կինոպրոդյուսեր։
Ֆրանկո Քրիստալդի | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1924[1] |
Ծննդավայր | Թուրին, Իտալիա |
Մահացել է | հուլիսի 1, 1992[1] (67 տարեկան) |
Մահվան վայր | Մոնտե Կառլո |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Կրթություն | Թուրինի համալսարան |
Մասնագիտություն | կինոպրոդյուսեր և պրոդյուսեր |
Ամուսին | Զեուդի Արայա և Կլաուդիա Կարդինալե |
Երեխաներ | Մասիմո Քրիստալդի |
Franco Cristaldi Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՖրանկո Քրիստալդին ծնվել է 1924 թվականի հոկտեմբերի 3-ին Իտալիայի Թուրին քաղաքում։
1946 թվականին հիմնադրել է «Vides Cinematografica» ընկերությունը, որը սկսել է զբաղվել կինոարտադրությամբ և կինովարձույթով։ 80-ականներին այն վերանվանվել է «Cristaldifilm»:
Իր պրոդյուսերական երկար կարիերայի ընթացքում աշխատել է բազմաթիվ հայտնի ռեժիսորների և սցենարիստների հետ, այդ թվում՝ Ֆրանչեսկո Ռոզին, Պիետրո Ջերմին, Մարիո Մոնիչելին, Ֆեդերիկո Ֆելինին, Լուկինո Վիսկոնտին և Ջուզեպե Տորնատորեն։
Ամենահաջողված ֆիլմերից, որոնց պրոդյուսերական աշխատանքներին մասնակցել է Կրիստալդին, դարձել են «Ամարկորդը» (1973 թ.), «Վարդի անունը» (1986 թ.) և ««Նոր կինոթատրոն «Պարադիզոն»» (1988 թվական)։
1977 թվականին Քրիստալդին ընտրվել է Կինոպրոդյուսերների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի նախագահ։
1984 թվականին նա Կաննի 37-րդ կինոփառատոնում ժյուրիի անդամ էր։
Անձնական կյանք
խմբագրելԱմուսնացած էր Կարլա Սիմոնետիի հետ, ունեն որդի` Մասիմոն[2]։
Երբ Քրիստալդին դիմել է Վատիկան, նրա առաջին ամուսնությունը չեղյալ է հայտարարվել, և 1966 թվականին ամուսնացել է Կլաուդիա Կարդինալեի հետ[2], որդեգրել Կլաուդիայի որդուն՝ Պատրիցիոյին, ինչպես նաև նպաստել է նրա կարիերայի առաջխաղացմանը։ Նրանք ամուսնալուծվել են 1975 թվականին։
1983 թվականից մինչև մահը` 1992 թվականը, նրա կինը դերասանուհի Զեուդի Արայան էր։ Նա նկարահանվել է մի քանի ֆիլմերում, որոնք Քրիստալդին արտադրում էր։
Ֆրանկո Քրիստալդին մահացել է Մոնտե Կառլոյում 1992 թվականին[3]։ Ամուսնու մահից հետո կինը Մասիմո Քրիստալդիի հետ մասնակցել է նրա կինոընկերության հետագա գործունեությանը։
Ֆիլմագրության ընտրանի
խմբագրել- 1957. Սպիտակ գիշերներ
- 1958. Չարագործները, ինչպես միշտ, մնացել են անհայտ
- 1958. Օրենքն օրենք է
- 1959. Կապո
- 1961. Ամուսնալուծություն իտալական ձևով
- 1964. Գայթակղված և լքված
- 1965. Մեծ Արջի մառախլապատ աստղերը
- 1969. Կարմիր վրան
- 1972. Ունկնդրություն
- 1973. Ամարկորդ
- 1975. Ի՞նչ նշանի տակ ես դու
- 1976. Սինյոր Ռոբինզոն
- 1979. Քրիստոսը կանգ է առել Էբոլիում
- 1979. «Հրեշ» օպերացիան»
- 1983. «Եվ նավը լողում է…»
- 1986. «Վարդի անունը»
- 1988. ««Նոր կինոթատրոն «Պարադիզո»»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 «The Courage of Claudia Cardinale». Parade Magazine. 25. Juni 1967.
- ↑ «Film Star Reveals Secret of Baby Son». The Sun Herald. 16. April 1967.
Արտաքին հղումներ
խմբագրել- Франко Кристальди (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանկո Քրիստալդի» հոդվածին։ |