Ամուսնալուծություն իտալական ձևով (ֆիլմ)

«Ամուսնալուծություն իտալական ձևով» (իտալ.՝ Divorzio all'italiana) իտալացի ռեժիսոր Պիետրո Ջերմիի գեղարվեստական ֆիլմն է, էկրան է բարձրացել 1961 թվականին։ Իտալական կատակերգության դասական օրինակ է։ Ֆիլմն արժանացել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։

Ամուսնալուծություն իտալական ձևով
իտալ.՝ Divorzio all'italiana
Երկիր Իտալիա
Ժանրկինոկատակերգություն
Թվականդեկտեմբերի 20, 1961[1]
Լեզուիտալերեն
ՌեժիսորՊիետրո Ջերմի
ՊրոդյուսերՖրանկո Քրիստալդի
Սցենարի հեղինակԷննիո դե Կոնչինի, Պիետրո Ջերմի, Ալֆրեդո Ջիանետտի և Աջենորե Ինկրոչի
ԴերակատարներՄարչելլո Մաստրոյանի, Դանիելա Ռոկկա, Ստեֆանիա Սանդրելլի, Լեոպոլդո Տրիեստե, Օդոարդո Սպադարո, Լանդո Բուցցանկա, Saro Arcidiacono?, Պիետրո Տորդի, Ռենցո Մարինիանո, Անտոնիո Ակուա և Դանիելա Իլյոցցի[2]
ՕպերատորԼեոնիդա Բարբոնի և Կառլո դի Պալմա
ԵրաժշտությունԿառլո Ռուստիկելլի
ՄոնտաժՌոբերտո Չինկվինի
Պատմվածքի վայրԻտալիա
Նկարահանման վայրԿատանիա և Սիցիլիա
ԿինոընկերությունLux Film և Vides Cinematografica
Տևողություն105 րոպե
 Divorzio all'italiana Վիքիպահեստում

Գլխավոր դերերում խաղացել են Մարչելո Մաստրոյանին և Դանիելա Ռոկան |it|Daniela Rocca։ Ֆիլմը միջազգային ճանաչում բերեց Ստեֆանի Սանդրելիին, որը նկարահանումների ընթացքում դարձել է 15 տարեկան։

Սյուժե խմբագրել

Գլխավոր հերոսը Դոն Ֆերդինանդո Չեֆալուն է (տան անդամների համար՝ Ֆեֆե), նա բարոն է, փոքիկ սիցիլիական քաղաքի բնակիչ, որտեղ բոլորն իրար դեմքով ճանաչում են։ Ֆերնանդոն ունի մի հմայիչ զարմուհի՝ Անժելան։ Ֆեֆեն, որը սարսափելի ձանձրացրել է կնոջից, սիրահարվում է երիտասարդ գեղեցկուհուն։

1950-ական թվականների իտալական օրենքներով օրինական կարգով ամուսնալուծվելը գրեթե անհնար էր։ Ֆեֆեն մշակում է մի խորամանկ ծրագիր։ Ըստ նրա ծրագրի՝ կինն իրեն դավաճանում է, ինչի արդյունքում, ինքը, խանդի հողի վրա, սպանում է կնոջը։Նա լավ հասկանում է, որ դատարանի դատավճիռն այդ արարքի համար, որի նպատակը ամուսնու պատիվը պաշտպանելն է, մարդասիրական կլինի։ Երեք տարին չլրացած՝ Ֆեֆեն դուրս է գալիս բանտից և ամուսնանում է Անժելայի հետ։ Ֆիլմն ավարտվում է զբոսանավի վրա տեսարանով։ Գլխավոր դերակատարը համբուրվում է գեղեցկուհի կնոջ հետ, իսկ վերջինս սիրահետում է երիտասարդ նավաստու հետ…

Դերերում խմբագրել

  • Մարչելո Մաստրոյանի — Ֆերդինանդո Չեֆալու (կրկնօրինակում է Եվգենի Վեսնիկը)
  • Դանիելա Ռոկա — Ռոզալիա Չեֆալու (կրկնօրինակում է Տամարա Նոսովան)
  • Ստեֆանիա Սանդրելի՝ Անժելա (կրկնօրինակում է Օլգա Կրասինան)
  • Լեոպոլդ Տրիեստե՝ Կարմելո Պատանե (կրկնօրինակում է Գեորգի Վիցին)
  • Օդոարդո Սպադարու՝ դոն Գաետանո Չեֆալու (կրկնօրինակում է Վլադիմիր Բելոկուրովը)
  • Մարգարիտա Ջիրելի՝ Սիսինա (կրկնօրինակում է Մարգարիտա Կորաբելնիկովան)
  • Անժելա Կարդիլե՝ Ագնեզե (կրկնօրինակում է Կլարա Ռումյանովան)
  • Լանդո Բուցանկա՝ Ռոզարիո Մուլե (կրկնօրինակում է Լև Պոլյակով)

Մրցանակներ խմբագրել

  • 1962 թվական՝ ֆիլմը ներառվել է Կաննի կինոփառատոնի մրցութային հիմնական ծրագրի մեջ և լավագույն կատակերգության համար մրցանակ է շահել։
  • 1962 թվական՝ National Board of Review ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ՝ լավագույն արտասահմանյան ֆիլմի համար։
  • 1963 թվական՝ «Օսկար, 1963» մրցանակ՝ լավագույն ինքնատիպ սցենարի համար, ինչպես նաև երկու անվանակարգեր․ լավագույն ռեժիսոր (Պիետրո Ջերմի)և լավագույն դերասան (Մարչելո Մաստրոյանի)։
  • 1963 թվական՝ «Ոսկե գլոբուս» մրցանակ՝ կատակերգության կամ երաժշտական ֆիլմի մեջ լավագույն տղամարդու դերի համար (Մարչելո Մաստրոյանի), ինչպես նաև Սամյուել Գոլդվինի մրցանակ։
  • 1963 թվական՝ ԱՄՆ ռեժիսորների Գիլդիի մրցանակ (Պիետրո Ջերմի)։
  • 1964 թվական՝ BAFTA 1964 մրցանակ՝ լավագույն տղամարդու դերի համար|լավագույն արտասահմանցի դերասան (Մարչելո Մաստրոյանի), ինչպես նաև երկու անվանակարգեր՝ լավագույն ֆիլմ և լավագույն արտասահմանցի դերասանուհի (Դանիելա Ռոկա)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. ČSFD (չեխերեն) — 2001.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամուսնալուծություն իտալական ձևով (ֆիլմ)» հոդվածին։