Սինյոր Ռոբինզոն (իտալ.` Il signor Robinson, mostruosa storia d'amore e d'avventure), իտալական կատակերգական ժանրի գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1976 թվականին, ռեժիսոր Սերջիո Կորբուչիի կողմից։ Այն Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզո» վեպի ծաղրանմանակումն է[2][3]։

Սինյոր Ռոբինզոն
իտալ.՝ Il signor Robinson, mostruosa storia d'amore e d'avventure
Երկիր Իտալիա
Ժանրկինոկատակերգություն[1] և գրական ստեղծագործության էկրանավորում
ՀիմքՌոբինզոն Կրուզո
Թվական1976
Լեզուիտալերեն
ՌեժիսորՍերջիո Կորբուչի[1]
ՊրոդյուսերՖրանկո Քրիստալդի
Սցենարի հեղինակՍերջիո Կորբուչի, Պաոլո Վիլաջիո, Castellano and Pipolo?, Ֆրանկո Կաստելանո և Ջուզեպպե Մոչչա
ԴերակատարներՊաոլո Վիլաջիո և Զեուդի Արայա
ՕպերատորՄարչելլո Գատի
ԵրաժշտությունԳվիդո դե Անջելիս
ՄոնտաժԱմեդեո Սալֆա
Տևողություն107 րոպե

Սյուժեն

խմբագրել

Միլանցի տեքստիլային մագնատ և պատրաստի հագուստների խանութների ցանցի սեփականատեր Ռոբերտոն (Ռոբի), իր կնոջ` Մագդայի հետ միասին, նավով ուղևորվում է ճանապարհորդության։ Գիշերը, նավապետը կազմակերպում է ուսումնական տագնապ, որի պատճառով Ռոբին խուճապահար դուրս է գալիս տախտակամած։ Հաջորդ գիշեր կրկին տագնապ է հայտարարվում, սակայն Ռոբին արհամարհում է նավապետի հայտարարությունը։ Որոշ ժամանակ անց արթնանալով, նա հայտնաբերում է, որ գտնվում է խորտակված նավի փակված նավասենյակում։ Դուրս գալով նավից, նա ափ է ելնում անմարդաբնակ կղզում և հասկանում է, որ հայտնվել է Ռոբինզոն Կրուզոյի վիճակում։ Որևէ կերպ սնվելու ծիծաղելի փորձերից և ապարդյուն ջանքերից հետո, նա հայտնաբերում է իրական Ռոբինզոն Կրուզոյի տունը։

Շուտով կղզում հայտնվում է բնիկների ցեղից մի գեղեցիկ և թխամաշկ աղջիկ, ում Ռոբին անվանում է Ուրբաթ և ամեն կերպ ցանկանում է նրա հետ սեքսով զբաղվել։ Սակայն Ուրբաթը վախենալով Մագդու աստծո պատժից, մերժում է Ռոբիին։ Նա կարող է բավարարել Ռոբիին` միայն երկրորդ լուսնի ի հայտ գալուց հետո։

Շուտով լրանում է նաև երկրորդ լիալուսինը և սիրահարները գրկախառնվում են, բայց նրանց խանգարում է կղզի եկած Մանդինգոն` Ուրբաթի փեսացուն։ Նա Ռոբիին և Ուրբաթին տանում է այն կղզին, որտեղ ապրում էր նրանց ցեղը և որտեղ Ռոբին և Ուրբաթը կանգնում են առաջնորդի գահի առջև։ Ուրբաթը հայտնում է, որ սիրում է Ռոբիին, որից հետո առաջնորդը մրցույթ է հայտարարում Մանդինգոյի և Ռոբիի միջև։ Առնական Մանդինգոն հաղթում է բոլոր փորձություններում, սակայն առաջնորդը Ուրբաթին հանձնում է Ռոբիին, քանի որ վերջինս թույլ է և նրան խնամելու համար կին էր հարկավոր։

Ըստ սովորույթի, առաջին ամուսնական գիշերվա պարտականությունները պետք է կատարվեին ցեղակիցների ներկայությամբ, որպեսզի բոլորն ուրախանային նորապսակների հետ միասին։ Սակայն Ռոբին չէր կարող իր ամուսնական պարտականությունները կատարել նման իրավիճակում։ Բնիկները հետապնդում են նորապսակներին, խանգարելով նրանց` առանձնանալու փորձերին։ Այդ ժամանակ ձկնորսները ծովից գտնում են Ռոբիի ռադիոընդունիչը և նա, թողնելով իր երիտասարդ կնոջն առանց ուշադրության, սկսում է տնտղել ռադիոեթերը։

Որոշ ժամանակ անց նրանց կղզի է ժամանում Ռոբիի կինը` Մագդան և Ռոբին Ուրբաթին հրաժեշտ տալուց հետո բարձրանում է նավ։ Գիտակցելով, թե ինչ է կորցնում, Ռոբին ցատկում է դեպի ծովը, սակայն Մագդայի հրամանով նրան որսում են ուռկանով, որից հետո նա ուղևորվում է տուն։

Դերասանական կազմ

խմբագրել
Դերակատար Կերպար
Պաոլո Վիլաջիո Ռոբի
Զեուդի Արայա Ուրբաթ
Աննա Նոգարա Մագդա
Պերսի Հոգան Մանդինգո

Նկարահանող խումբ

խմբագրել
Կինոգործիչ Ներդրումը
Սերջիո Կորբուչի ռեժիսոր
Ֆրանկո Կրիստալդի պրոդյուսեր
Ֆրանկո Կաստելլանո, Պիպոլո, Սերջիո Կորբուչի սցենարիստ
Մարչելլո Գատտի օպերատոր
Գուիդո և Մաուրիցիո Դե Անջելիս կոմպոզիտոր

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0076632/
  2. Roberto Chiti; Roberto Poppi; Enrico Lancia (1996). Dizionario del cinema italiano: I film. Gremese, 1991. ISBN 8876059695.
  3. Paolo Mereghetti. Il Mereghetti. B.C. Dalai Editore, 2010. ISBN 8860736269.