«Կապո» (իտալ.՝ Kapò), իտալական կինոֆիլմ Հոլոքոստի մասին, որը նկարահանել է ռեժիսոր Ջիլլո Պոնտեկորվոն[3] 1959 թվականին։ Ֆիլմը իտալաֆրանսիական համատեղ արտադրության արդյունք է, իսկ նկարահանումներն անցկացվել են Հարավսլավիայում[4]։

Կապո
իտալ.՝ Kapò
Երկիր Իտալիա
 Հարավսլավիա
Ֆրանսիա
Ժանրռազմական ֆիլմ և դրամա
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ և Հոլոքոստ
Թվական1959
Լեզուիտալերեն
ՌեժիսորՋիլո Պոնտեկորվո[1]
ՊրոդյուսերՖրանկո Քրիստալդի
Սցենարի հեղինակՋիլո Պոնտեկորվո և Ֆրանկո Սոլինաս
ԴերակատարներՍյուզան Սթրասբերգ[2], Դիդի Պերեգո[2], Լորան Տերզիեֆ[2], Էմանուել Ռիվա[2], Ջաննի Գարկո[2], Պաոլա Պիտագորա[2], Գրացիելլա Գալվանի[2], Բրունո Շիպիոնի[2] և Դրագոմիր Ֆելբա[2]
ՕպերատորԱլեքսանդար Սեկուլովիչ
ԵրաժշտությունԿառլո Ռուստիկելլի
ՄոնտաժՌոբերտո Չինկվինի
ԿինոընկերությունVides Cinematografica
Տևողություն116 րոպե

Ֆիլմը ներկայացվել է «Օսկար» մրցանակի որպես օտարալեզու լավագույն ֆիլմ[5]։

Սյուժե

խմբագրել

Տասնչորսամյա հրեա Էդիթին ծնողների հետ ուղարկում են Օսվենցիմ։ Նա ընտրվում է գազի խցիկում ոչնչացման համար։ Էդիթը կարողանում է փախչել բարաքից, և բանտային բժշկի օգնությամբ ստանում է մահացած քրեական հանցագործի հագուստը, համարն և անունն։

Էդիթին ուղարկում են ճամբար՝ հարկադիր աշխատանքներ կատարելու համար։

Սննդի դիմաց Էդիթը համաձայնում է դառնալ վերակացուների հարճը։ Նա կապվում է նրանցից մեկի՝ Կարլի հետ։

Էդիթը դառնում է կապո։

Ճամբար են տեղափոխում խորհրդային ռազմագերիներին։ Էդիթը սիրահարվում է նրանցից մեկին՝ Սաշային։

Մոտենում է Կարմիր բանակը։ Ռազմագերիները զանգվածային փախուստ են նախապատրաստում։ Սաշայի օգնությամբ նրանք Էդիթին համոզում են անջատել բարձր լարման հոսանքը, որը սնուցում է ճամբարի պարիսպը։

Պահակախումբը պատրաստվում է գնդակահարել բոլոր բանտարկյալներին։ Բոլոր կապոները անցնում են ծառայության գերմանացիների ղեկավարության ներքո, և նրանց պետք է տարհանեն։

Էդիթն անջատում է հոսանքը և զոհվում էսէսականների ձեռքից։ Բանտարկյալները փախչում են ճամբարից։ Նրանցից շատերը սպանվում են պահակախմբի կողմից։

Դերասաններ

խմբագրել
  • Սյուզան Ստրասբերգ – Էդիթ/Նիկոլ Նեպաս
  • Լորան Տերզիեֆ  – Սաշա
  • Էմանուել Ռիվա  – Թերեզա
  • Դիդի Պերեգո  – Սոֆյա
  • Ջաննի Գարկո  – Կարլ
  • Դուշան Պերկովիչ – պարետ
  • Անաբելլա Բեսի
  • Գրացիելա Գալվանի
  • Պաոլա Պիտագորա
  • Էլեոնորա Բելլինզագի
  • Բրունո Սցիպիոնի
  • Դրագոմիր Ֆելբա

Քննադատություն

խմբագրել

Ֆիլմը, ավելի ճիշտ՝ նրա մի կադրը, երբ ցուցադրվում է ճամբարի փշալարերի վրա Թերեզան ձեռքերը բարձրացրած, «խորը արհամարհանքի» է արժանացել ֆրանսիացի ռեժիսոր Ժակ Ռիվետի կողմից։ Ըստ Բեռնար-Անրի Լևիի՝ «քննադատական վերաբերմունքը Պոնտեկորվոյն ճնշել է մինչև մահ։ Նա ենթարկվել է օստրակիզմի, գրեթե անիծվել է, և բոլորը՝ միակ կադրի համար»[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://www.imdb.com/title/tt0052961/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 http://www.imdb.com/title/tt0052961/fullcredits
  3. Erickson, Hal. «Kapò». Allmovie.
  4. «Kapo». British Film Institute. London. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին.
  5. «The 33rd Academy Awards | 1961» (անգլերեն). Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
  6. Bernard-Henri Lévy: Hollywood's Nazi Revisionism - WSJ

Արտաքին հղումներ

խմբագրել