Ֆոս դու Իգուասու
Ֆոս դու Իգուասու (պորտուգալերեն՝ Foz do Iguaçu. պորտուգալերենից թարգմանած՝ նշանակում է Իգուասուի գետաբերան), քաղաք Բրազիլիայի Պարանա նահանգի ծայր արևմուտքում՝ Իգուասուի ջրվեժի մերձակայքում, նահանգի վարչական կենտրոնից՝ Կուրիտիբայից մոտավորապես 650 կիլոմետր հեռավորության վրա։ Նահանգում մեծությամբ յոթերորդ բնակավայրն է։ Բնակչության թվաքանակը՝ շուրջ 265,000։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | հունիսի 10, 1910 և հունիսի 10, 1914 թ. | ||||
Մակերես | 617,701 կմ² | ||||
ԲԾՄ | 164±1 մետր | ||||
Բնակչություն | ▼257 971 մարդ (հուլիսի 1, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC−3 | ||||
Հեռախոսային կոդ | 45 | ||||
Պաշտոնական կայք | www2.fozdoiguacu.pr.gov.br/site/ | ||||
| |||||
Իգուասուի ջրվեժների համակարգը, որ գտնվում է Բրազիլիայի և Արգենտինայի սահմանի վրա, բաղկացած է 257 առանձի ջրվեժներից և հռչակվել է որպես նոր ժամանակների աշխարհի բնության յոթ հրաշալիքներից մեկը[2]։
Համառոտ տեղեկատվություն Խմբագրել
Քաղաքի բնորոշ հատկանիշներն են համարվում վերին աստիճանի զարգացած զբոսաշրջությունը և մշակութային բազմազանությունը։ Այստեղ ապրում են շուրջ 80 ազգությունների ներկայացուցիչներ. մեծ թիվ են կազմում հատկապես իտալացիները, պորտուգալացիները, արաբները, չինացիները, պարագվայցիները, արգենտինացիները։ Ֆոս դու Իգուասուն ներառված է եռազգային մի տարածաշրջանում՝ սահմանակցելով արգենտինական Պուերտո Իգուասուին և պարագվայական Սյուդադ դել Էստեին։ Քաղաքային բյուջեի գլխավոր աղբյուրը զբոսաշրջությունն է՝ առևտրով և այլ ծառայությունների մատուցմամբ հանդերձ[3]։
Ուսումնասիրությունների արդյունքները վկայում են, որ Ֆոս դու Իգուասուն զբոսաշրջային այցելությունների տեսակետից երկրորդ տեղն է գրավում Բրազիլիայում՝ զիջելով միայն երկրի մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրոյին[3]։ 2010 թվականին քաղաքն արժանացել է Բրազիլիայի զբոսաշրջության նախարարության սահմանած մրցանակներից տասին[3]։ Բրիտանական The Guardian-ը Ֆոս դու Իգուասուն համարում է զբոսաշրջային լավագույն երթուղին բրիտանացիների համար[3], իսկ ամերիկյան CNN հեռուստատեսային ցանցը բրազիլական այդ քաղաքին տեղ է հատկացնում առավել ռոմանտիկ 14 երթուղիների շարքում[3]։
Ֆոս դու Իգուասուի մոտ են կառուցվել Իտայպու ամբարտակը և աշխարհի՝ հզորությամբ երկրորդ հիդրոէլեկտրակայանը, որը զիջում է միայն չինական Երեք կիրճերի ամբարտակին ու հէկին։ 20 գեներատորներով և 14.000 մեգավատտ հզորությամբ՝ այն ապահովում է Բրազիլիայում սպառվող էլեկտրաէներգիայի շուրջ 15%-ը և Պարագվայում սպառվող էլեկտրաէներգիայի 86%-ը[4]։
Քաղաքում, ըստ բրազիլական չափանիշների, ցածր է հանցավորության մակարդակը[5]։
Վիճակագրություն Խմբագրել
- Համախառն ներքին արդյունքը, 2005 թվականի դրությամբ, կազմում է՝ 4.853.331 հազար ռեալ (տվյալները Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)
- Համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով, 2005 թվականի դրությամբ, կազմում է՝ 16.102,00 ռեալ (տվյալները Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)
- Մարդկային ներուժի զարգացման ինդեքսը, 2007 թվականի դրությամբ, կազմում է՝ 0,802 (տվյալները ՄԱԿ-ի զարգացման ծրագրի)։
Կլիմա Խմբագրել
Ֆոս դու Իգուասուի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 40.0 (104) |
40.0 (104) |
38.8 (101.8) |
36.8 (98.2) |
36.0 (96.8) |
32.0 (89.6) |
31.3 (88.3) |
35.0 (95) |
36.8 (98.2) |
39.0 (102.2) |
38.6 (101.5) |
39.4 (102.9) |
40.0 (104) |
Միջին բարձր °C (°F) | 33.0 (91.4) |
32.6 (90.7) |
31.1 (88) |
28.2 (82.8) |
25.2 (77.4) |
23.1 (73.6) |
23.7 (74.7) |
25.3 (77.5) |
26.9 (80.4) |
28.8 (83.8) |
31.0 (87.8) |
32.6 (90.7) |
28.5 (83.3) |
Միջին օրական °C (°F) | 25.5 (77.9) |
25.4 (77.7) |
23.8 (74.8) |
20.8 (69.4) |
17.7 (63.9) |
15.8 (60.4) |
15.7 (60.3) |
17.5 (63.5) |
19.0 (66.2) |
21.4 (70.5) |
23.1 (73.6) |
25.1 (77.2) |
20.9 (69.6) |
Միջին ցածր °C (°F) | 19.6 (67.3) |
20.0 (68) |
18.4 (65.1) |
15.4 (59.7) |
12.2 (54) |
10.4 (50.7) |
9.7 (49.5) |
11.3 (52.3) |
13.5 (56.3) |
15.3 (59.5) |
16.5 (61.7) |
18.6 (65.5) |
15.1 (59.2) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 9.2 (48.6) |
6.8 (44.2) |
5.2 (41.4) |
3.0 (37.4) |
−1.0 (30.2) |
−3.1 (26.4) |
−4.2 (24.4) |
0.0 (32) |
1.0 (33.8) |
5.0 (41) |
6.3 (43.3) |
3.8 (38.8) |
−4.2 (24.4) |
Տեղումներ մմ (դյույմ) | 196.0 (7.717) |
180.1 (7.091) |
174.8 (6.882) |
151.0 (5.945) |
127.6 (5.024) |
138.3 (5.445) |
84.4 (3.323) |
107.4 (4.228) |
146.6 (5.772) |
219.8 (8.654) |
153.7 (6.051) |
189.0 (7.441) |
1868,7 (73,571) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) | 9 | 9 | 8 | 8 | 6 | 8 | 6 | 8 | 8 | 9 | 7 | 9 | 95 |
% խոնավություն | 77 | 80 | 82 | 85 | 86 | 85 | 83 | 80 | 79 | 78 | 75 | 74 | 80.3 |
Միջին ամսական արևային ժամ | 230.5 | 196.3 | 209.9 | 193.6 | 180.8 | 151.2 | 168.7 | 157.9 | 146.4 | 195.6 | 231.4 | 232.3 | 2294,6 |
աղբյուր: INMET[6] |
Պատմություն Խմբագրել
1549 թվականին իսպանացի ճանապարհորդ-հետազոտող Կաբեսա դե Վական հայտնաբերել է ջրվեժները և չափազանց տպավորված՝ անվանել Quedas de Santa Maria: Ավելի ուշ վերանվանել են Quedas del Iguazu՝ գործածելով տեղաբնիկ հնդկացիական գուարանի ցեղի տված անվանումը[7]։
Պատկերասրահ Խմբագրել
-
Բարեկամության կամուրջը, որ միմյանց է կապում Բրազիլիան ու Պարագվայը
-
-
Իտայպու ամբարտակը
-
Բուդդիստական տաճարը
-
Մզկիթը
-
Ջրվեժը
-
-
-
Մայրամուտը Իգուասուի վրա
-
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ https://www.ibge.gov.br/estatisticas/sociais/populacao/9103-estimativas-de-populacao.html?edicao=31451
- ↑ «Iguazu Falls chosen as one of the natural seven wonders of the world (en)»։ Արխիվացված է օրիգինալից 2011-11-15-ին։ Վերցված է 2014-08-26
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Cataratas do Iguaçu - Portal Cataratas do Iguaçu S/A»։ www.cataratasdoiguacu.com.br։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 1, 2018-ին։ Վերցված է ապրիլի 5, 2018
- ↑ «ENERGY - ITAIPU BINACIONAL»։ www.itaipu.gov.br։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 22, 2019-ին։ Վերցված է ապրիլի 5, 2018
- ↑ «Os estados mais e menos perigosos do Brasil - EXAME»։ exame.abril.com.br։ Արխիվացված է օրիգինալից մարտի 5, 2017-ին։ Վերցված է ապրիլի 5, 2018
- ↑ «NORMAIS CLIMATOLÓGICAS DO BRASIL 1961-1990» (Portuguese)։ Instituto Nacional de Meteorologia։ Արխիվացված է օրիգինալից 5 September 2014-ին։ Վերցված է 22 September 2014
- ↑ «Iguassu City History»։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 3, 2014-ին
Արտաքին հղումներ Խմբագրել
Վիքիճամփորդն ունի Foz do Iguaçuին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
- Official site of the city.
- Official site of the city.
- City Tourist Office Archived 2020-02-25 at the Wayback Machine.
- Visit Foz do Iguaçu
- Turismo em Foz do Iguaçu Archived 2020-09-28 at the Wayback Machine.