Պուերտո Իգուասու
Պուերտո Իգուասու կամ Իգուասու[1] (իսպ․՝ Puerto Iguazú), քաղաք Արգենտինայում։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Պուերտո Իգուասու | |||
Puerto Iguazú![]() | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Պրովինցիա | Միսիոնես | ||
Քաղաքապետ | Կլաուդիո Ռամոն Ֆիլիպպա | ||
Հիմնադրված է | 1901 Օգոստոսի 12 թ. | ||
ԲԾՄ | 162±1 մետր | ||
Բնակչություն | 82 227 մարդ (2010) | ||
Խտություն | 41,8 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC−3 | ||
Հեռախոսային կոդ | +54 (3757) | ||
Փոստային ինդեքս | N3370 | ||
Փոստային ինդեքսներ | N3370 | ||
Պաշտոնական կայք | iguazu.gov.ar | ||
| |||
ԱշխարհագրությունԽմբագրել
Պուերտո Իգուասուն գտնվում է Արգենտինայի հյուսիսարևելյան ծայրամասում՝ Միսիոնես պրովինցիայի հյուսիսում, որտեղ հատվում են Արգենտինայի, Բրազիլիայի և Պարագվայի սահմանները։ Քաղաքից 18 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Իգուասուի ջրվեժը (Cataratas de Iguazú), որը տեղակայված է համանուն գետի վրա։ Վարչական առումով քաղաքը բաժանվում է 3 եկեղեցական համայնքների՝ Վիրգեն դել Կարմեն, որտեղ գտնվում է Իգուասուի եպիսկոպոսության կենտրոնը, Քրիստո Ռեդենտոր և Սան Ռոկե Գոնսալես։
Օդանավակայանը գտնվում է քաղաքի մոտակայքում, իսկ ժամանակակից կամրջի միջոցով Պուերտո Իգուասուն կապվում է բրազիլական ափում գտնվող Ֆոս դու Իգուասու քաղաքի հետ։
ԿլիմաԽմբագրել
Կլիման այստեղ մերձարևադարձային է։ Օդի միջին ջերմաստիճանը +24°С։
ՏնտեսությունԽմբագրել
Բնակչության եկամուտների հիմնական աղբյուրը հանդիսանում է զբոսաշրջիկների սպասարկումը, որոնց համար քաղաքի կենտրոնում բացվել են բազմաթիվ հյուրանոցներ և ռեստորաններ։ Զբոսաշրջիկների ուշադրությունը գրավում են ոչ միայն գեղեցիկ ջրվեժները, այլև այն հանգամանքը, որ այստեղ հատվում են 3 երկրների պետական սահմանները, և այն հատվածում, որտեղ միախառնվում են Իգուասու և Պարանա գետերը, գտնվում է «Երեք սահմաններ» կոչվող հուշարձանը, որը համարվում է «սահմանապահ եռանկյունու» կենտրոնը։
ԾանոթագրություններԽմբագրել
Ծանոթագրություններ և նշումներ
- ↑ «Տեղանունների քարտեզ»։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-22-ին։ Վերցված է 2015-07-14