Բարնետ Նյուման, նաև` Նյումեն (անգլ.՝ Barnett Newman, հունվարի 29, 1905(1905-01-29)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5][6] - հուլիսի 4, 1970(1970-07-04)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7][6]), ամերիկացի նկարիչ, աբստրակտ էքսպրեսիոնիզմի ակնառու ներկայացուցիչ։

Բարնետ Նյուման
Ծնվել էհունվարի 29, 1905(1905-01-29)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5][6]
Վախճանվել էհուլիսի 4, 1970(1970-07-04)[1][2][3][…] (65 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7][6]
ԱզգությունPolish Americans?
Քաղաքացիություն ԱՄՆ[8][9][10]
ԿրթությունՆյու Յորք քաղաքի քոլեջ, Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգա, Նյու Յորքի քաղաքային համալսարան և ԴեՎիտ Քլինտոն ավագ դպրոց
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ, նկարիչ-փորագրող, նկարազարդող և գծանկարիչ
Ոճաբստրակտ էքսպրեսիոնիզմ[11] և Color Field?[11]
Ժանրաբստրակցիոնիզմ[5]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներVoice of Fire? և Shining Forth (to George)?
ԱմուսինAnnalee Newman?
 Barnett Newman Վիքիպահեստում

Կյանք և ստեղծագործություն խմբագրել

Նյումենը ծնվել է Լեհաստանից հրեա գաղթականների ընտանիքում։ Արվեստի ուսանողական լիգայում (Art Students League) Դունկան Սմիթի և Ջոն Սլոունի մոտ գեղանկարչության ուսուցումից հետո հաջողվել է միայն 1937 թվականից ամբողջությամբ նվիրվել արվեստին։ Սկզբում աշխատել է ավտոմատիզմի ոճով՝ 1944-1945 թվականներին ստեղծելով վայելչագրական-սյուրռեալիստական նկարների շարք և 3 տարի անց Մարկ Ռոթկոյի, Ուիլյամ Բազիոտիսի և Ռոբերտ Մազերվելի հետ համատեղ հիմնել է գեղարվեստական դպրոց[12]։ Այդ ժամանակ նկարիչը նկարել է իր աբստրակտ էքսպրեսիոնիստական կտավները։

Միայն 1950 թվականին Բարնետ Նյումենը կազմակերպել է իր առաջին անհատական ցուցահանդեսը, որը ընդունվել է ջախջախիչ քննադատությամբ։ Դրանից հետո նկարիչը ութամյա դադար է տվել, որը նվիրել է իր վարպետության զարգացմանը։ 1958 թվականին նա հանրությանը ներկայացրել է իր աշխատանքները։ Նրա նկարները մեծ մասամբ միագույն են, կարծես թե «կարված» են հիմնական երանգին հակասող գունավոր գծերով։

Իր բոլոր վաղ աշխատանքները (կատարված կյանքի քառասուն տարիների ընթացքում) Նյումանը ոչնչացրել է։ Իր հետագա գործունեության ժամանակ նա ստեղծել է 120 աշխատանք, միայն 60 տարեկանում է ճանաչում ստացել՝ որպես Ամերիկայի ականավոր արվեստագետներից մեկը։

Նյումանին անվանել են որպես բարձր մոդեռնիզմի օրինակ, մինիմալիզմի նախահայր, էքզիստենցիալիստ և հոգևոր նկարիչ, որը ոգեշնչվում է հրեական միստիցիզմից։ Նյումանն ինքը 1947 թվականին հայտարարել է, որ սկսում է նոր, հասուն ոճ, և որ իր անվանն արժանի ցանկացած արվեստ պետք է անդրադառնա «կյանքին», «մարդուն», «բնությանը», «մահին» և «ողբերգությանը»։ Նյումանը միշտ էլ վստահ է եղել իր աշխատանքի էմոցիոնալ հարուստ բովանդակության հարցում, թեև կյանքի օրոք նրա ստեղծագործությունները սխալ են ընկալվել և մեղադրվել «դատարկության» համար։ Մի անգամ Նյումանը պատկերասրահի պատին տպագրել և փակցրել էր ցուցում, որը այցելուներին կոչ էր անում շատ մոտ հեռավորության վրա կանգնել նրա կտավներին։ Նա կարծում է, որ իր աշխատանքին մոտ լինելը կարող է մարդկանց մոտ առաջացնել ինքնագիտակցության զգացում։

Ընտրյալ աշխատանքներ խմբագրել

  • «Պատգամ», 1946—1947, Նյու Յորք, մասնավոր հավաքածու
  • «Էվկլիդեսի անդունդը», 1946—1947, Մերիդեն, Կոնեկտիկուտ, մասնավոր հավաքածու
  • «Ամուսինը հերոսական է և վեհ», 1950—1951
  • «Կրակի ձայնը», 1967, Օտտավա, Կանադայի ազգային պատկերասրահ։
  • «Կեսգիշերային կապույտ», 1970, նկարչի հավաքածու։
  • «Միություն I», 1948, Նյու Յորք, Ժամանակակից արվեստի թանգարան
  • «Վայրի», 1950, Նյու Յորք, Ժամանակակից արվեստի թանգարան

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Dietmar Elger «Abstrakte Kunst», Köln 2008 (ISSN 978-3-8228-5617-8)
  • Barbara Hess «Abstrakter Expressionismus», Köln 2005 (ISSN 978-3-8228-2967-7)
  • Лебедева И. В. Барнет Ньюмен и нью-йоркская школа живописи. Место действия — пространство // Искусствознание. М., 2009. № 3-4. С 421—436.
  • Лебедева И. В. «Крестный путь» Барнета Ньюмена // Западное искусство. XX век. Проблемы интерпретации. М., ГИТИС, 2011. С. 399—418.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարնետ Նյուման» հոդվածին։